Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անհենարան իշխանություն, անաջակից հանրահավաք եկեղեցում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հովհաննավանքի տարածքում Փաշինյանի շոուն շատերը գնահատեցին որպես յուրատեսակ աղանդավորական ծիսակատարություն, Հայ առաքելական եկեղեցին քանդելու ծրագրերի հերթական արար, սրբապղծություն և այլն, և այլն: Իսկ իրականում, այդ ամենից զատ, այն ավելի շատ հիշեցնում էր քաղաքական հանրահավաք: Ընդ որում, ակնհայտորեն ձախողված հանրահավաք: Փաստացի Փաշինյանն ինքն էլ ոչ միայն հասկացել է, այլև գործնականում ակամա խոստովանել է, որ ձախողվել են: Հակառակ պարագայում մի հատ էլ առաջիկա կիրակի նույն վայրում նոր «պատարագ»-հանրահավաք անելու մասին չէր հայտարարի: Երևի «սխալների ուղղում» է ուզում անել: Ինչպես մեմ դարձած հայտնի գովազդային կարգախոսն էր՝ «կրկին փորձիր»:


Իսկ հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում Փաշինյանի կոչով կազմակերպված հավաքը իսկապես ձախողված էր այն առումով, որ հազիվ մի քանի հարյուր անձնավորություն էր այնտեղ: Ու դա հստակ արտացոլված է անգամ հրապարակած լուսանկարներում, հատկապես՝ թռչնաթռիչք բարձրությունից արված լուսանկարներում, ինչպես սիրում են անել հենց իշխանություններն ու սատելիտները ընդդիմության հանրահավաքների ժամանակ: Թեպետ, «գետնատարած» լուսանկարներն ու տեսակադրերը ևս Փաշինյանի ու նրա հակաեկեղեցական արշավի օգտին չեն: Ամեն ինչ շատ պարզ է. բոլորը տեսան, որ մի քանի օր շարունակ ագրեսիվ քարոզչությունից ու պետության բոլոր վարչական ռեսուրսները չարաշահելուց հետո անգամ Հովհաննավանք էին եկել (բերվել) ընդամենը քպական տարբեր մեծուփոքր պաշտոնյաներ կամ նրանցից նյութական կախվածության մեջ գտնվող անձինք, քաղաքացիական հագուստով ոստիկաններ ու այլ ուժայիններ, պետական պահպանության ծառայության աշխատակիցներ, ինչ-ինչ «կրոնական կազմակերպությունների» (ոչ առաքելական) ներկայացուցիչներ: Դրան գումարած, որ ակնհայտորեն ահռելի թիվ էին կազմում համազգեստով ոստիկանները: Այս ամենը միասին էլ կազմում էին այն մի քանի հարյուր մարդը, որ ապահովում էր Փաշինյանի հանրահավաքը:


Ավելին, այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ոչ բոլոր «կարկառուն» ու ոչ «կարկառուն» քպականներն են, մեղմ ասած, աջակցում Փաշինյանին՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմում: Ավելին, մենք ունենք տեղեկություններ, որ քիչ չեն այնպիսի քպականները, որոնք ամեն հարցում Փաշինյանի կողքին են, բայց Հայ առաքելական եկեղեցու հարցում լուրջ վերապահումներ ունեն, նույնիսկ՝ վախ: Այսինքն, եթե մի կողմ ենք դնում «վարչական ռեսուրսը», մի կողմ ենք դնում ոստիկանական, աած-պպծ-ական ներգրավումները, տակը համարյա բան չի մնում: Չնայած, դա նույնիսկ զարմանալի էլ չէ:


Եթե նույն իշխանավորները Ֆեյսբուքի իրենց խմբերից դուրս գան, իրենց իսկ ֆեյքերի մթնոլորտից դուրս գան, կհամոզվեն, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց այլևս հանրային աջակցություն չունի, ընդհանրապես չունի: «Սարքովի», արհեստական, «բերովի» շոուները հաշիվ չեն:


Իրականում Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը մնացել են ուժային կառույցները, իսկ ավելի ստույգ՝ իրավապահ, հատկապես ուժային կառույցների սոսկ մի քանի ճյուղ, ասենք՝ Քննչական կոմիտեն, դատախազությունը, կարմիր բերետավորների ջարդարար ջոկատը, որոնք ապահովում են քաղաքական աստառով քրեական վարույթների նախաձեռնումը, ընդդիմության ցույցերի «կոտորածը» և այլն: Սակայն նույնիսկ նման ռեպրեսիաների արդյունքում, միևնույնն է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նշյալներից զատ այլ հենարան չունի: Լավ, գումարած՝ մի չստացված «դերասան», մի կարգալույծ քահանա ու իշխանությունից շահ ունեցող մեկ-երկու սատելիտ...


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

CBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը
Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականը
Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան
Նյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ Շահնազարյան
Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել Պուտինին
Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին
Կարևոր
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին
Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ
Պանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդ
Կարևոր
ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի
Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար
Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.
Ուիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև
Թրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում
Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է Վրաստանում
Թրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասին
Reuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունը
Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջները

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն

Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»