Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վանաձորի դատարանում տեղի ունեցածը վենդետա էր. դաժանաբար սպանված Հայկի հարազատներից մեկն է դանակահարել մեղադրյալին

Վանաձորի դատարանում տեղի ունեցածը վենդետա էր. դաժանաբար սպանված Հայկի հարազատներից մեկն է դանակահարել մեղադրյալին։

 

Դանակահարված 22-ամյա Էրիկ Դ.-ն որպես մեղադրյալ ներգրավված է եղել անցյալ տարվա հուլիսի 17-ին մի խումբ անձանց հետ առանձնակի դաժանությամբ Ստեփանավանի բնակիչ 21-ամյա Հայկ Մ.-ին սպանելու գործով։Նա մի խումբ անձանց հետ, ըստ մեղադրանքի, սպանել են 21–ամյա Հայկին, դին այրել եւ Ստեփանավանի վարչական տարածքում՝ դաշտամիջյան տարածքում հողով և քարերով թաքցրել։

Այսօր՝ դատական նիստին, սպանվածի հարազատներից մեկը վրեժխնդիր լինելու նպատակով դանակով հարվածել էր Էրիկ Դ.-ին։

 

Ավելի վաղ Euromedia24.com-ը հայտնել էր, որ 2024 թվականի Հուլիսի 17-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնում էր, որ թոռը` 2003 թ. ծնված Հայկ Մաղաքյանը, հուլիսի 9-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել:

 

Ձեռնարկվեցին միջոցառումներ՝ երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ, բայց` անարդյունք: Նրա անհետ կորելու վերաբերյալ նաև տեղեկություն տարածվեց մամուլով և սոցիալական ցանցերով ու կրկին՝ անարդյունք:

Ըստ կարգի` Լոռու մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնվեց:

Քննչական նպատակային գործողությունների, ինչպես նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը Լոռի Բերդ համայնքում երեք ընկերներ և նրանցից մեկի եղբայրը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ապօրինաբար կյանքից զրկել են Հայկ Մաղաքյանին և դին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել ու թաքցրել։

Սեպտեմբերի 25-ին, վարույթը հսկող դատախազի որոշմամբ, բոլոր չորսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց: Հաջորդ օրը նրանցից երեքը ձերբակալվեցին. խափանման միջոց ընտրվեց կալանքը:

Հետագա գործողությունների արդյունքում պարզվեց նաև դիակը թաքցնելու վայրը: Ստեփանավան քաղաքի մերձակա դաշտում դիակը հրկիզել էին ու թաղել։

Դիակը հայտնաբերվեց հոկտեմբերի 9-ին։

Լրահոս

Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
CBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը
Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականը
Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան
Նյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ Շահնազարյան
Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել Պուտինին
Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին
Կարևոր
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին
Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ
Պանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդ
Կարևոր
ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի
Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար
Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.
Ուիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև
Թրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում
Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է Վրաստանում
Թրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասին
Reuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունը

Լրացուցիչ նորություններ

...

Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն

Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառը

Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ

Բժիշկը նախազգուշացրել է ուտելիս տեսանյութեր դիտելու վտանգների մասին

Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները

Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին

Բժիշկը զգուշացրել է ձուն մի քանի սննդամթերքների հետ համատեղելու վտանգների մասին

Բժիշկը զգուշացրել է նոր հնարավոր համաշխարհային համավարակի մասին

Բժիշկը զգուշացրել է էներգետիկ ըմպելիքների ռիսկերի մասին․ կարող է կախվածություն առաջացնել, քայքայել նյարդային համակարգը

Հնարավոր քաղցկեղ․ ուռուցքաբանը բացատրել է, թե ինչ է կարող ազդարարել հանկարծակի քաշի կորուստը

Ինչու է պետք ամբողջովին հրաժարվել սուրճից. նոր բացահայտումներ կան

Գաստրոէնտերոլոգը նշել է մշտական փքվածության պատճառները

Հայտնաբերվել են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնող արտադրանքներ

Ստոմատոլոգը նշել է վատ հոտի դեմ պայքարի վտանգավոր ժողովրդական միջոցներ

Բժիշկը բացատրել է գազավորված ըմպելիքների հաճախակի օգտագործման վտանգները

Բժիշկը զգուշացրել է երշիկեղենից քաղցկեղի զարգացման ռիսկի մասին

Եթե անքնություն ունեք, մի՛ փորձեք ստիպել ձեզ քնել․ հոգեբույժ

Բժիշկը զգուշացրել է սառը ցնցուղից կամ շոգ եղանակին լողալուց առաջացող սրտի կաթվածի վտանգի մասին

Բացահայտվել է քնի կողմից ուղեղի պաշտպանության հիմնական մեխանիզմը

Բժիշկը բացատրել է, թե ինչու է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը նվազում ամբողջ աշխարհում