Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչ ունեցվածք ունեն պարբերաբար սկանդալի մեջ հայտնված Սպիտակի համայնքապետն ու որդին․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Սպիտակի սկանդալային համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, որ մշտապես ծեծուջարդի պատմություններում է հայտնվում, պաշտոնապես հայտարարագիր է ներկայացրել այն մասին, որ, անհասկանալի հիմնավորմամբ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից (ՍԱՊԾ-ից) կենսաթոշակ է ստացել։Ներկայացնելով Սպիտակի համայնքապետին՝ թերեւս պետք է սկսել ամենաթարմ դեպքից։


Այս անգամ նրան մեղադրում են համայնքապետարանի միջանցքում քաղաքացուն ծեծելու համար։ Համայնքի գյուղերից մեկի՝ Քարաձորի բնակիչ Գագիկ Էմինյանն է պատմել, թե ինչպես է Նիկողոսյանը հենց քաղաքապետարանի միջանցքում իրեն ծեծել, հայհոյել, իսկ ինքը համայնքապետի ձեռքից մի կերպ է դուրս պրծել:


Երկու տարի առաջ Սպիտակի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն ու նրա որդին դարձյալ սկանդալի կենտրոնում էին հայտնվել համայնքի մեկ այլ գյուղում՝ Սարամեջում: Գյուղի 1500 բնակիչներից երկուսը հաճախ էին երեւացել Սպիտակի քաղաքապետարանում, համայնքի ղեկավարին խնդրել գյուղ գալ՝ գյուղի խնդիրներին, այդ թվում՝ «անջուր ոռոգման սեզոնի» մասին խոսելու: Սա «Քաղաքացիական պայմանագրի» անդամ համայնքապետի սրտով չէր եղել։


Նա կանչել էր Սարամեջի վարչական ղեկավարին թե՝ աշխատանքից հեռանալու մի դիմում գրիր, լավ միջնորդ չես գյուղի ու համայնքապետարանի միջեւ։ Սրանից գյուղը երկու մասի էր բաժանվել: Օրեր անց քաղաքապետի որդին՝ Գոռ Նիկողոսյանը, իր կողմնակիցների հետ ուշ երեկոյան, խանութ մտնելիս, ծեծել էր վարչական ղեկավար Թամարա Մինասյանի ամուսնուն:


Գործը մեկ տարի քննելուց հետո, անցած տարի քաղաքապետի որդին, որ ծեծից հետո Սպիտակի «Հայփոստի» տնօրենի պաշտոնն էր ստացել, մեղավոր ճանաչվեց ու մեկ տարվա պայմանական ազատազրկման դատապարտվեց:Իսկ ի՞նչ են հայտարարագրել հայր եւ որդի Նիկողոսյանները․Քաջայր Նիկողոսյանը Սպիտակի համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։


Համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի՝ Նիկողոսյանը ունի 5 անշարժ գույք՝ 1 հողամաս, 1 բնակարան, 1 ավտոտնակ Սպիտակ քաղաքում եւ 1 բնակարան, ինչպես նաեւ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի 1 տարածք Երեւան քաղաքում։Տրանսպորտային միջոց համայնքապետը չի հայտարարագրել։


Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 467 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցը՝ 21 հազար դրամ։ Սպիտակի համայնքապետի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7 մլն 977 հազար դրամ, որից 6 մլն 340 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմից, 1 մլն 137 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ ՊԵԿ-ից։ Իսկ, ահա, եկամտից 499 հազար դրամը կենսաթոշակ է մի կառույցից, որը կենսաթոշակի հետ որեւէ կապ չունի։ Թե ինչպես է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից Նիկողոսյանը կենսաթոշակ ստացել, այն էլ այն դեպքում, երբ որեւէ կապ չունի ո՛չ կառույցի, ո՛չ ոլորտի հետ՝ հարցական է։


Նիկողոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Սպիտակի ՏԿ խորհրդի նախագահն է։Քաջայր Նիկողոսյանի կինը՝ Արմինե Հակոբյանը, անհատ ձեռնարկատեր է, դուստրը՝ Լաուրան, բժիշկ է Վանաձորի բժշկական կենտրոնում։Նիկողոսյանի որդին՝ Գոռ Նիկողոսյանը, համաձայն հոր լրացրած 2024 թվականի հայտարարագրի՝ չի աշխատում. սակայն նշված է, որ նա ստացել է եկամուտ՝ «տարեկան 36 մլն 753 հազար դրամ»։


Սպիտակի համայնքապետի եկամուտներից 5 մլն 625 հազար դրամը «ձեռնարկատիրական գործունեության դիմաց ստացված եկամուտ» է իր անվամբ գրանցված ԱՁ-ից։Եկամուտներից 27 մլն դրամը փոխառություն է «Ակբա» բանկից, 3 մլն 669 հազար դրամը վարձատրություն է «Հայփոստ»-ից։Քաջայր Նիկողոսյանի որդին՝ Գոռ Նիկողոսյանը, որպես եկամտահարկի վերադարձ ստացել է 458 հազար 433 դրամ։Որպես տվյալ տարվա անշարժ գույք համայնքապետի որդին հայտարարագրել է՝ «1) բազմաբնակարան բնակելի շենքը` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի եւ ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություն, 2) 1 բնակարան Սպիտակ համայնքում»:Սպիտակ համայնքում գտնվող տունը Գոռ Նիկողոսյանը 2023 թվականին նվիրատվություն է ստացել մորից»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»
Ուկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել
Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում
Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում
Փաշինյանից կարելի է սպասել ամենինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ Խուդոյան
Իրանը ԱՊՀ-ին համագործակցության նոր ձևաչափ է առաջարկում. Փեզեշքիան
Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում
800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում
Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին
Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը
Կիևում հրթիռի հարվածից վնասվել է ադրբեջանական ռեստորան
Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը
Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
CBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը
Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականը
Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան
Նյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով

Լրացուցիչ նորություններ

...

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»