Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայ առաքելական եկեղեցին՝ վերջին պատնեշը քաղաքական «բեսպրեդելի» դեմ. «Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.


Օրերս Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հնչեցրեց տպավորիչ հայտարարություն. ըստ նրա, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն վաղուց կարգալույծ է արված և այլևս հոգևորական չէ։ Հետաքրքիր նորություն է. փաստորեն վարչապետը սկսել է գահընկեց անել կաթողիկոսներին։ Իսկ ոչի՞նչ, որ մեր երկհազարամյա, աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկի կանոնադրությամբ նման գործընթացները կարող են տեղի ունենալ միայն ներեկեղեցական ժողովի միջոցով։ Փաշինյանը կարող է Կաթողիկոսին հեռացնել նույն հաջողությամբ, ինչպես կարող է Դոնալդ Թրամփին ազատել ԱՄՆ նախագահի պաշտոնից։ Ընդհանրապես, սա հիշեցնում է աշխարհը կառավարելու փորձ՝ առանց բժշկական հսկողության։


Քանի որ նա անկարող է ազդել Եկեղեցու կանոնադրության և հիմքերի վրա և իր հայտարարություններով միայն ծիծաղեցնում է հայ ժողովրդին, ընտրել է այլ ճանապարհ. փորձում է քանդել հենց Հայ առաքելական եկեղեցին՝ իր համար անհասանելի կանոնադրությամբ հանդերձ։ Բարեբախտաբար, նրա փորձերը՝ հոգևորականության մեջ պառակտում սերմանելու, արդյունք չեն տալիս։Հոգևորականները չեն միանում ատելությամբ լցված կողմին, ինչքան էլ նա փորձի։


Փաշինյանի քարոզչության միակ զոհը դարձավ Հովհաննավանքի «տեր Արամը»՝ ղեկավարությունից վիրավորված և շփոթված։ Նա զրկվել է հոգևոր աստիճանից, գողացել է տաճարի բանալիները և փորձում է համոզել հավատացյալներին՝ մասնակցել ծեսերին իր ներկայությամբ։ Սակայն մարդիկ խուսափում են. ոչ ոք չի ուզում ամուսնանալ կամ մկրտվել կարգալույծի մոտ։


Դա նույնն է, ինչ ծիսակատարություն անցկացնել բենզալցակայանի աշխատակցի մոտ։ Բոլորը հասկանում են՝ Փաշինյանը հաջորդ տարի կգնա, իսկ հարևանների թարս հայացքները՝ նախկին հոգևորականի կողմից մկրտվածներին կամ ամուսնացածներին, կմնան ողջ կյանքում։ Այսպիսով, «տեր Արամը» Փաշինյանի հետ կապվելով՝ ձեռք է բերել միայն ադրբեջանական լրատվամիջոցների ջերմ կարեկցանքը։Ինքը՝ Փաշինյանը, կիրակի օրը մեկնելու է Հովհաննավանք՝ աջակցելու նախկին հոգևորականին։


Սա կապահովի Ստեփան Ասատրյանի (նախկին «տեր Արամի») ոստիկանության աջակցությունը և նրան հնարավորություն կտա որոշ ժամանակ ևս մնալ գրավված տաճարում։ Սակայն Ասատրյանին կրկին հոգևորական դարձնել Փաշինյանը չի կարող։ Եվ Հովհաննավանքում հավատացյալների փոխարեն կհայտնվեն վարչապետի բերած մարդիկ։


«Տեր Արամի» օրինակը հստակ ցույց տվեց, որ հակահայկական իշխանության այնպիսի ներկայացուցիչների հետ կապվելը, ինչպիսին Փաշինյանն է, անընդունելի է հոգևորականների համար, նույնիսկ եթե կան վիրավորանքներ եկեղեցական ղեկավարության հանդեպ, իսկ իշխանությունները առաջարկում են բազմաթիվ «մրցանակներ»։ Այդ ճանապարհը տանում է դեպի խելագարություն և ինքնության կորուստ։Ցավոք, իշխանությունն ունի բազմաթիվ գործիքներ՝ Եկեղեցու վրա ճնշում գործադրելու համար։


Օրինակ՝ հոկտեմբերի 22-ին Փաշինյանը սպառնացել է Եկեղեցուց վերցնել որոշ տաճարներ և վանքեր, որոնք փոխանցվել են Հայ առաքելական եկեղեցուն՝ անհատույց օգտագործման համար, սակայն փաստացի հաշվառված են կառավարության հաշվեկշռում։ Հնարավոր է՝ Հովհաննավանքից հետո դատարկվեն նաև այլ տաճարներ, և այլևս հոգևորականներ չլինեն այնտեղ։ Հետաքրքիր է՝ Փաշինյանը ի՞նքն է նախատեսում այնտեղ ծեսեր կատարել, թե՞ որևէ քպական է ձեռնադրվելու։


Դատելով Կաթողիկոսի դեմ վերջին հարձակումներից՝ ակնհայտ է, որ Փաշինյանը պարզապես պատրվակ է փնտրում՝ նոր ուժային հարված հասցնելու Էջմիածնին՝ վարչական ռեսուրսի կիրառմամբ։ Սակայն, ինչպես ցույց է տվել փորձը, ուժային կառույցների զգալի մասը հրաժարվում է մասնակցել նման սրբապղծություններին։


Ճիշտ է, իշխանությունն ունի կերակրատաշտից օգտվող խմբեր՝ մարգինալներ, քաղաքացիական հագնված ուժայիններ, նախկին դատապարտյալներ, որոնք չեն վախենում կեղտոտվելուց և հաճույքով ներկայանում են որպես «անհանգստացած քաղաքացիներ»՝ իշխանամետ ակցիաներում, այդ թվում՝ ուժային։ Բայց մարգինալները մարգինալ են. օգուտը քիչ է, իսկ իրական անհանգստացած քաղաքացիները հեշտությամբ հաղթահարում են նրանց։


Ինքը՝ Կաթողիկոսը, հայտարարել է, որ շարունակելու է առաջնորդել եկեղեցական գործերը՝ նույնիսկ բանտից։Ի՞նչ ասես։ Այս ծանր ժամանակաշրջանում, առավել քան երբևէ, ակնհայտ է՝ Հայ առաքելական եկեղեցին արժանապատվության աղբյուր է։ Նա միասնական ու միասնակամ է, նա ուժեղ է, և ոչ մի անաստված չի կարող նրան սասանել կամ պառակտել։


Փաշինյանը շուտով կդառնա անցյալ, իսկ Եկեղեցին կմնա կանգուն՝ ինչպես եղել է՝ հազարավոր տարիներ շարունակ։


Լրահոս

Ֆրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումը
Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռը
Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևը
Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներ
«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ)
Հարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծին
Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնից
Էդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ)
Ո՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ)
Սա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ Հակոբյան
Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ)
Փաշինյանը Միրզոյանին կամ Ռուբինյանին կնշանակի վարչապետ, ինքն էլ ԱԺ նախագահ կդառնա. Աղազարյան (տեսանյութ)
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգության և ռուսական ռազմшբազայի հարցերը. Պեսկով
Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանում
Պատմություն չունեցող պետություն. եվրապատգամավորը Թուրքիային մեղադրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու մեջ
Հաստատվել են ՀՖՖ նախագահի թեկնածուները` Գևորգ Ղազարյան և Դենիս Ջորկաեֆ
Թուրքիա–Իրան գործարք, Իսրայելում՝ իշխանության կռիվ. «Հրազդան» մարզադաշտը կբռնագանձվի
Գերմանիայի պաշտպանական ծախսերը կհասնեն ռեկորդային մակարդակի․ Ուկրաինան 12 միլիարդ եվրո կստանա
Թրամփի սկանդալը և ԵՄ-ի ճգնաժամը. «Սահմանադրության սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական» (տեսանյութ)
Երիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգում

Լրացուցիչ նորություններ

...

Սա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ Հակոբյան

Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանում

Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են․ Ալիեւը չի թաքցնում գոհունակությունը

Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ

Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը

ՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նա

Բրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են

17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար

Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի

Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին

Երևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու է

Հաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքները

Պատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասին

Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ

Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր

Չեն տրվել Փաշինյանի շանտաժին

Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ

Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ

Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում

Վերջնագրից առաջ՝ շրջագայություն