Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հավակնում են եկեղեցաբանական դասեր տալու հոգևորականներին. Ռուբեն վարդապետ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը գրում է.


«Անգետ, բայց հավակնոտ։


Վերջին օրերին միջին և միջինից ցածր կրթական ցենզ ունեցող է՛լ պատգամավոր, է՛լ քաղաքագետ, է՛լ հայհոյաբերան, է՛լ սադրիչ, չի ալարում, ոչ միայն բարձրագոչ ճամարտակում է հոգևոր-կրոնական թեմաներով, այլև հավակնում է եկեղեցաբանական դասեր տալու հոգևորականներին։


Քրիստոնեական ավանդությունը՝ Սուրբ Գրքից մինչև եկեղեցու հայրեր, այս թեմայի վերաբերյալ տվել են միարժեք և մարդկանց իրենց տեղը ցույց տվող խորհուրդներ։ Ահա մի քանի նմուշ՝ ըստ աստվածաշնչյան, հայրաբանական և հայ եկեղեցական աղբյուրների՝


1. Սուրբ Գիրք


Աստվածաշունչը բազմիցս հորդորում է զգուշանալ այն մարդկանցից, որոնք առանց հավատքի խորության կամ հոգևոր գիտության՝ փորձում են սովորեցնել ուրիշներին՝ հատկապես եկեղեցականներին։


ա) «Եղբայրնե՛ր իմ, ամենքդ էլ հետամուտ մի՛ եղեք ուրիշներին ուսուցանելու՝ իմանալով, որ մենք՝ ուսուցանողներս, դատվելու ենք առավել խստությամբ, որովհետև բոլորս էլ հանցանքներ ունենք» (Հակոբոս առաքյալի նամակը 3։1)։
Առաքյալն զգուշացնում է՝ հոգևոր հարցերով ուսուցանելու հավակնությունն առանց աստվածային իմացության՝ մեծ պատասխանատվություն է, ոչ թե փառք։


բ) «Վեր են կացել Օրենք սովորեցնելու մեզ, մինչդեռ ո՛չ իրենց ասածն են իմանում, ո՛չ էլ Աստծո Օրենքը, որի մասին ճառում են մեծ վստահությամբ» (Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 1։7)։

Սա ուղիղ վերաբերում է նրանց, ովքեր առանց աստվածաբանական գիտության կամ հավատքի խորության՝ հանդես են գալիս որպես կրոնական «վերլուծաբաններ»։


2. Ընդհանրական Եկեղեցու հայրեր


ա) Սուրբ Աթանաս Մեծ
«Ավելի պատվական է լռել այն մասին, ինչ չգիտես, քան խոսել անիմաստորեն Աստծո գաղտնիքների մասին։ Որովհետև նրանք, ովքեր առանց իմացության խոսում են աստվածայինի մասին, իրենց դատապարտությունն են բարձրաձայնում» (Սուրբ Աթանաս Մեծ):


բ) «Մի՛ փառավորվիր խոսքիդ գեղեցկությամբ, այլ խոնարհի՛ր լեզուդ այն բանի առաջ, ինչ չգիտես։ Որովհետև ով խոսում է այն մասին, ինչ չի հասկանում, ինքն իր դատաստանն է խոսում»։
( Սուրբ Եփրեմ Ասորի)


3. Հայ եկեղեցու հայրեր


ա) «Անգետը, որը հավակնում է խոսել իմաստունի պես, խաբում է ինքն իրեն, որովհետև խոսքը, եթե չի բխում իմացությունից, չի ծառայում իմաստությանը, այլ դառնում է դատապարտության պատճառ։ Ավելի լավ է լռել անիմացության պատճառով, քան խոսել այն իմաստությամբ, որին չես տիրապետում»։
(«Մեկնութիւն Տաղին Լուսաւորչին», Տաթևյան դպրոց)


բ) «Ով առանց աստվածային իմացության և խոնարհության է խոսում հոգևոր բաների մասին, նա ոչ թե ուսուցիչ է, այլ գայթակղության պատճառ»։
(Սուրբ Գրիգոր Տաթևացի)


Այստեղ զգուշացվում է՝ հոգևոր խոսքը չի կարելի դարձնել ինքնահաստատման կամ վիճաբանության գործիք, և ով խոսում է հոգևոր իրականության մասին՝ առանց խոնարհության, վարձ է ստանում ոչ թե Աստծուց, այլ իր փառամոլությունից»։

Լրահոս

Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Կարևոր
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին
ՀՀ ՊՆ Բաղրամյանի «պալիգոններում» պայթյունի հետևանքով կա 1 զոհ, 1 վիրավոր
ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնա. Թրամփ
Պարզվել է Չարենցավանի դատարանում 24 քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը
Եթե նա կարողանա հաղթել Մախաչևին կդառնա այս մարզաձևի լեգենդը․ Ծառուկյան
Տիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ)
ChatGPT-ն արագացնում է ուսումը, բայց վնասում է հիշողությանը
Մայր Աթոռում կատարվել է Ոտնլվայի կարգը
370 շահառու կօգտվի բնակարանային ապահովության և այլ ծրագրերի ֆինանսական աջակցությունից
Ախուրյանի ոստիկանների բացահայտումը. տաքսու մեջ թողնված խոշոր գումարը վերադարձվել է (տեսանյութ)
ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ
Լիակատար սատարումս՝ երիտասարդներին․ Թովմաս Առաքելյանը՝ Մինասյան եղբայրներին
Ըստ ՆԳՆ-ի՝ Հայաստանում նվազել են վրաերթերի, դրանց հետևանքով զոհերի թիվը
Նոր մանրամասներ Իսակովի պողոտայում բռնկված հրդեհից
Վնասվել է իրանական ինժեներական գլուխգործոց համարվող կամուրջներից մեկը
Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Մինասյանին

Լրացուցիչ նորություններ

...

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան

Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Հայաստանի թուրքական բռնազավթումն արդեն երևում է անզեն աչքով. Արմեն Այվազյան