Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ակադեմիական քաղաքի հեռանկարի փոխարեն՝ նոբելյան մրցանակակիրներ․ ՀՀ նախագահի գործունեությունն ու ծախսը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Հայաստանի Հանրապետության նախագահի գործառույթը՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի.


1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:


2. Հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը:


3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է եւ առաջնորդվում է բացառապես համապետական եւ համազգային շահերով:


4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով: Սակայն, ի հեճուկս օրենսդրության, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի միակ գործառույթը հանդիպումներն են, պարգեւատրումները եւ գործուղումները։ Այս գործառույթների շրջանակում Խաչատուրյանը հոկտեմբերի 20-ին մասնակցում էր «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում» երկօրյա համաժողովին։ Համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ նախագահը, ով խոսեց ոչ թե ֆորումից, այլ Նոբելյան Կոմիտեի կողմից շնորհված տնտեսագիտության բնագավառի մրցանակակիրներից։ Նախագահը նախ բացման խոսք ասաց. «Նախեւառաջ ողջունում եմ «Ակադեմիական քաղաք, Հայաստան. գիտելիքի միջազգային համաժողով» միջոցառման մասնակիցներին:


Համաժողովի վերնագիրն արդեն հուշում է, որ նախատեսվող քննարկումների հիմնական նպատակն է ուսումնասիրել բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում ի հայտ եկող գլոբալ մարտահրավերները եւ նորարարական զարգացումները, ինչպես նաեւ ներկայացնել Հայաստանի ռազմավարական տեսլականը՝ միջազգային կրթության եւ հետազոտությունների դաշտում իր դերի առաջմղման ուղղությամբ: Խոսքս ավելի շատ լինելու է կարճ անդրադարձ՝ այս տարի Նոբելյան Կոմիտեի կողմից շնորհված տնտեսագիտության բնագավառի մրցանակակիրներին: Պատճառը շատ պարզ է. նախ այն շնորհվել է տնտեսագիտության տեսության բնագավառում առավել աչքի ընկած գիտնականներին՝ այսպես կոչված «ստեղծագործական ոչնչացման» տեսաբաններին, եւ, երկրորդ, այն անմիջական կապ ունի տեխնոլոգիական առաջընթացի, գիտելիքի կրթության հետ»,- ասաց նախագահը եւ դրանից հետո մեկ տող անգամ չխոսեց Ակադեմիական քաղաքի ստեղծման, իրագործման հեռանկարի, կարեւորության մասին։


Նախագահի ելույթից հետո լրագրողները, այդ թվում՝ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը փորձեցին երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախագահից պատասխաններ «քաշել», ասել է թե՝ ցանկանում էինք, որ նա իրացներ իր սահմանադրական պարտականությունը: Նախագահը, սակայն, նշեց, որ ֆորումին չի եկել, որ խոսի, օրինակ, սրբազանների կալանավորումից։ Հետաքրքիրն այն է, որ նա անգամ ֆորումի ընթացքում չխոսեց ֆորումի մասին, ուր մնաց՝ լրագրողների հարցերին պատասխաներ։ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 2024թ. նախագահի աշխատակազմի՝ Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրով տարեկան պլանը հաստատվել է՝ 1 մլրդ 771 մլն դրամ, ճշտված պլանը կազմել է 1 մլրդ 771 մլն դրամ, որից փաստացի ծախսվել է 1 մլրդ 609 մլն 400 հազար դրամ:


Դա կազմում է ճշտված պլանի մոտ 90.5 տոկոսը: Տնտեսվել էր շուրջ 162 մլն դրամ։ Ստացվում է, որ գուցե մի քանի գործուղում նախագահը բաց է թողել։ Հնարավոր է նաեւ, որ տնտեսած թվերն էին նախագահին ստիպել, որ գյուղացիների առաջ գլուխ գովի, թե փողի խնդիր չունենք։ Տնտեսագետ նախագահը, այո, փողի խնդիր չունի, իսկ երկիրը դարձել է պարտքով ապրող, որտեղ ծախսվում է անխնա, հավաքվում՝ ահաբեկչական մեթոդներով ու պարտք վերցնելով»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Զելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար
Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում
Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին
Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին
Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը
Պեսկովը հայտարարել է, թե Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել
Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել
61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում
Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի
Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք
36 ժամ ջուր չի լինի
Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը
Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու
Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»
Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել
Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի
Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի
Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել
Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Լրացուցիչ նորություններ

...

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»