Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պատերազմ ազգային ու հոգևոր հենասյուներին. այս արշավը հենց Եկեղեցու դեմ ուղղված հարձակում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հայաստանի քաղաքական և հասարակական օրակարգում վերջին շրջանի առավել արտահայտիչ դարձած երևույթներից մեկը դարձավ Հայ առաքելական եկեղեցու և նրա բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ հարձակումների, ճնշումների և քրեական հետապնդումների աննախադեպ ալիքը, որի խորքային պատճառներն ու հետևանքները դուրս են զուտ իրավական կամ անձնական հարցերի շրջանակից և շոշափում են ազգային ինքնության, պետականության, հանրային համախմբման և արժեքային համակարգի հիմնարար հիմքերը։


Այս գործընթացի բուն շարժառիթներն ու մեխանիզմները հասկանալու համար անհրաժեշտ է բազմակողմանի վերլուծել թե՛ իշխանությունների վարքագծի տրամաբանությունը, թե՛ Եկեղեցու դիրքն ու դերակատարությունը հայաստանյան իրականության մեջ, ինչպես նաև այն ազդեցության դինամիկան, որ այս հակամարտությունը կարող է ունենալ հասարակական կառուցվածքի, պատմական հիշողության և ազգային դիմադրողականության վրա։Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է ոչ միայն հոգևոր, այլև ազգային ինքնության, մշակույթի, պատմության և պետականության առանցքային ինստիտուտը։


Տարբեր ժամանակաշրջաններում՝ հատկապես պետականության բացակայության պայմաններում, Եկեղեցին ստանձնել է ազգապահպան, կրթական, բարեգործական, մշակութային և նույնիսկ քաղաքական դեր, իսկ անկախության շրջանում այն վերածվել է ազգային ինքնության պահպանման և հանրային համախմբման կարևորագույն գործոնի։ Հենց այս համատեքստում պետք է դիտարկել վերջին տարիներին իշխանությունների կողմից Եկեղեցու և հոգևորականության նկատմամբ դրսևորվող բացահայտ թշնամական քաղաքականությունը՝ սկսած քարոզչական արշավներից, հանրային հեղինակազրկման փորձերից, մինչև իրավական հետապնդումներ, քրեական գործեր և հոգևորականների կալանավորումներ։


Նախ՝ պետք է փաստել, որ Եկեղեցու դեմ հարձակումները զուտ մեկ կամ մի քանի հոգևորականների անձնական վարքագծի, ենթադրյալ իրավախախտումների կամ քաղաքական ակտիվության հետևանք չեն, այլ պետական քաղաքականության գիտակցված ու համակարգային մաս են։ Այս գործընթացի հիմքում ընկած է իշխանությունների կողմից ազգային ինստիտուտների վարկաբեկման, հանրային ինքնության հենասյուները թուլացնելու, արժեքային համակարգի վերափոխման և հասարակության համախմբման ավանդական մեխանիզմները չեզոքացնելու ռազմավարությունը, որը քողարկվում է տարաբնույթ կեղծ «գաղափարներով» ու նարատիվներով։


Իշխանությունների համար Եկեղեցին ոչ միայն մրցակից գաղափարական կենտրոն է, այլև հանրային ու քաղաքական կյանքում ազդեցություն ունեցող ինստիտուտ, որի հետագա թուլացումը կամ մեկուսացումը դիտվում է որպես սեփական իշխանության ամրապնդման ուղի՝ հատկապես արտաքին ուժերի համար զիջումներ կատարելու համատեքստում։ Այս տրամաբանության մեջ առանցքային նշանակություն ունի Եկեղեցու նկատմամբ հասարակության վստահության բարձր մակարդակը։ Հայաստանի պատմության մեջ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ հասարակական ճգնաժամերի, պատերազմների, պետականության վտանգման պայմաններում Եկեղեցին հանդես է եկել որպես համախմբող, բարոյական արժեքների կրող և ազգային դիմադրողականության աղբյուր։


Այսօր, երբ քաղաքական ինստիտուտների հեղինակությունը խարխլված է, կուսակցական համակարգը՝ թուլացած, իսկ պետական կառավարման համակարգը՝ ճգնաժամի մեջ, Եկեղեցին մնում է այն եզակի կառույցներից, որի շուրջ հասարակության տարբեր շերտեր կարող են համախմբվել։ Սա իշխանությունների համար ընկալվում է որպես լուրջ վտանգ։


Բացի այդ, Եկեղեցին, լինելով ազգային համախմբման, հայրենասիրության, պատմական հիշողության ու ինքնության կարևորագույն ինստիտուտ, իր դիրքորոշումներով ու հայտարարություններով հաճախ առաջ է քաշում պետական քաղաքականության նկատմամբ քննադատական օրակարգ, բարձրաձայնում է հասարակության մտահոգությունները, պաշտպանում Արցախի և արցախահայության իրավունքներն ու դիմադրություն է ցույց տալիս ազգային արժեքների, պատմության և մշակույթի արժեզրկման փորձերին։


Հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումների և կալանավորումների գործելակերպն ինքնին խոսում է այն մասին, որ իշխանությունները չեն սահմանափակվում միայն գաղափարական հարձակումներով, այլ անցնում են բացահայտ ճնշումների նրանց լռեցնելու նպատակով, ինչի վկայությունն են վերջին շրջանում բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդման դեպքերը։


Հոգևորականների նկատմամբ հարուցվող գործերի մեծ մասը (եթե ոչ բոլորը) հիմնված է բացառապես քաղաքական մոտիվացիաների վրա, իսկ իրավական գործընթացները իշխանությունների կողմից ուղեկցվում են հանրային հիստերիայով, իշխանական տեղեկատվական հարթակներով կազմակերպվող արշավներով, որոնց նպատակը ոչ միայն տվյալ անձին, այլև ամբողջ հոգևորականությանն ու ընդհանրապես Եկեղեցուն հեղինակազրկելն է։


Ու հիմա այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ինքը չի հարձակվում Եկեղեցու վրա, և Կաթողիկոսը կամ եպիսկոպոսները Եկեղեցին չեն։ Սա ավելին է, քան ցինիզմը: Նախ՝ նույնիսկ իր այս հերքման ներքո փաստացի Փաշինյանը ինքնախոստովանություն է անում, որ եկեղեցականների նկատմամբ հետապնդումներն իրականացվում են անձամբ իր թելադրանքով։


Այսինքն, ինքը պատերազմում է հոգևորականների դեմ, այլ ոչ թե Եկեղոցու: Բայց ամենազվարճալին այն է, որ Կաթողիկոսին Եկեղեցուց տարանջատում է մի մարդ, որը հայտարարում է, թե կառավարությունն ինքն է։ Սա ուղղակի աբսուրդի ժանրից է։Ճիշտ այնպես, ինչպես աբսուրդային է, որ Փաշինյանի իշխանությունն իրեն նույնացնում է, ընդհանրապես, պետության կամ պետականության հետ։


Դրա համար էլ, երբ քննադատություններ են հնչում կամ քայլեր են ձեռնարկվում կապված իշխանությունների կողմից տարվող ապիկար քաղաքականության դեմ, որի արդյունքում զոհասեղանին են դրվում հայ ժողովրդի անօտարելի իրավունքները և արտաքին ուժերին կատարվում անասելի զիջումներ, ապա իսկույն քպականները, Փաշինյանի գլխավորությամբ, սկսում են աղմուկ բարձրացնել, թե տարբեր «հակապետական» ուժեր են գործում պետության դեմ։


Այնինչ, Փաշինյանն էլ, իր թիմն էլ ընդամենը ժամանակավոր կառավարիչներ են, որոնք պետականության ու ինքնիշխանության գաղափարների ներքո միայն սեփական աթոռը պահելու հարց են լուծում, նրանց շատ քիչ է հետաքրքրում, թե ինչ կլինի պետության հետ։ Իսկ եթե այլ կերպ մտածած լինեին, ապա շատ վաղուց ինքնակամ հեռացած կլինեին ու դրանով իսկ առնվազն թույլ չէին տա, որ թշնամական ու, ընդհանրապես, արտաքին այլ ուժերը «ղումար խաղային» մեր երկրի ճակատագրի վրա։


Իսկ Եկեղեցին առավել քան կապ ունի պետության և պետականության հետ, քանի որ, ինչպես արդեն նշել ենք, պետության բացակայության պայմաններում այն իր վրա է վերցրել պետականության գործառույթները և դարերի ընթացքում ստեղծել անհրաժեշտ հիմք պետականության վերականգնման համար։ Ու հիմա էլ Եկեղեցին իր ձայնն է բարձրացնում, երբ տեսնում է պետականությանը և հայ ժողովրդի կենսական շահերին սպառնացող վտանգը։


Իսկ Եկեղեցու և հոգևորականության նկատմամբ իրականացվող հարձակումները, կալանավորումները և վարկաբեկման փորձերը լուրջ սպառնալիք են ոչ միայն Եկեղեցու, այլև ամբողջ հայ ժողովրդի, ազգային ինքնության և պետականության շարունակականության համար։ Այնպես որ, հոգևորականների դեմ փաշինյանական արշավը միանշանակ հարձակում ու պատերազմ է՝ հայտարարված թե՛ Եկեղեցուն, թե՛ պետությանն ու պետականությանն ընդհանրապես։ Ու ոչ միայն այս արշավը...


ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթիայսօրվա համարում    

Լրահոս

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ
Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա
Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականին
Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ
Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը
Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո
Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն
Իսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է Սեուտա
Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով
Թրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանը
Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին
Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան
ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր
ՈՒՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստ
Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանը
Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է. Գալջյան
ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն. Սուքիասյան
Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանա
Կրասնոդարի բենզալցակայանում վարորդների միջև կոնֆլիկտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ

Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի

Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»

«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ

Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»

«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»

Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ

Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»

Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները

Հռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համար

Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին

Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը

284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը Ուկրաինա

Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ

Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին