Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բաքուն թելադրում է, Փաշինյանը՝ կատարում. Եկեղեցին՝ հարվածի տակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Այս շաբաթ Հայ առաքելական եկեղեցին դարձյալ ենթարկվեց Նիկոլ Փաշինյանի հերթական բռնաճնշումներին։ Հոկտեմբերի 15ին ձերբակալվեցին Արագածոտնի թեմի առաջնորդը, այդ թեմի 12 հոգևորականներ և երեք աշխատակից՝ հաշվապահը, գանձապետը և ռեֆերենտը։


Եկեղեցու գործունեությունը կաթվածահար եղավ՝ տաճարներում այլևս չկային մարդիկ, ովքեր կնքեին երեխաներին, պսակադրեին զույգերին կամ կատարեին հոգեհանգստյան արարողություններ. ուժայինները բոլորին տարան։ Արդյունքում, վեց հոգևորական, այդ թվում՝ թեմի առաջնորդ եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանը, կալանավորվեց երկու ամսով, իսկ 60-ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանը մեկ ամսով ուղարկվեց տնային կալանքի։


Ի դեպ, եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանը Կաթողիկոս Գարեգին Երկրորդի զարմիկն է, ուստի Փաշինյանը կրկին դիմեց իր սիրած մեթոդին՝ ճնշում գործադրել իրեն անհաճո մարդկանց վրա՝ նախաքննական կարգով բանտարկելով նրանց ազգականներին։ Ահա, այսպես են գործում «ժողովրդավարական» մեթոդները «ժողբաստիոնի» ղեկավարի ձեռքով։Թեմի դեմ իրականացված այս հարձակումների և ձերբակալությունների պատրվակը դարձավ Օհանավանքի հոգևորական Արամ Ասատրյանի հարցազրույցը, որի հիման վրա «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար, «սորոսական» Դանիել Իոաննիսյանը հաղորդում ներկայացրեց Քննչական կոմիտե։ Սակայն նախ հարց է ծագում՝ եթե դա տեղի էր ունեցել սեպտեմբերի 17-ին, ապա ինչո՞ւ գործին ընթացք տրվեց հենց հիմա։Իսկ պատճառները մի քանիսն են։


Առաջինը՝ Փաշինյանին կրկին անհրաժեշտ էր շտապ փոխել տեղեկատվական օրակարգը։ Արդեն ձևավորվել է ավանդույթ՝ նա ամեն անգամ ներքաշում է Հայ առաքելական եկեղեցին որևէ աղճատված սկանդալի մեջ՝ շեղելու հասարակության ուշադրությունը։ Այս անգամ էլ տեղեկատվական դաշտը չափազանց անբարենպաստ էր Փաշինյանի համար. նա խայտառակվեց և նվաստացավ Շարմ էլ Շեյխի գագաթաժողովում այնքան, որ նույնիսկ իր կողմնակիցները մնացին «տպավորված»։


Անհրաժեշտ էր շտապ ինչ-որ բան անել, որպեսզի մարդիկ մոռանան սոցիալական ցանցերը ողողած տեսանյութերը, որտեղ Փաշինյանը համառորեն փորձում էր մոտենալ Թրամփին, իսկ վերջինս ստիպված էր դիմել օգնականներին՝ ձերբազատվելու «Ալբանիայի նախագահից»։


Եվ Փաշինյանը շեղեց ժողովրդին՝ կրկին հարձակում գործելով հոգևորականների վրա։ Իհարկե, ավելի հաճելի է երևալ բռնապետ, քան ծաղրի առարկա ամբողջ աշխարհի աչքում։Երկրորդ պատճառը, թե ինչու հենց հիմա ձերբակալվեցին հոգևորականները, կապված է այն հանձնարարությունների հետ, որոնք Անկարան և Բաքուն տալիս են հայկական իշխանություններին «խաղաղ գործընթացի» շրջանակներում, որի պատանդն է դարձել Փաշինյանը։


Եթե նա դադարեցնի միակողմանի զիջումները հարևաններին, նրանք ամբողջությամբ կդադարեցնեն ձևացնել, թե իբր կարգավորում են հակամարտությունը (իսկ նրանք առանց այդ էլ մեծ ջանք չեն գործադրում)։ Բաքվից հստակ ազդանշան ստացվեց՝ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Փաշազադեն հայտարարեց, թե իբր Էջմիածինը ռևանշիստական կենտրոն է և խոչընդոտում է խաղաղ գործընթացին։ Իսկ երբ լրագրողները հարցրին Փաշինյանին՝ արդյո՞ք կապ կա այդ հայտարարությունների և Հայ առաքելական եկեղեցու դեմ ընթացող գործընթացների միջև, նա սկսեց աչքերը կլորացնել՝ պնդելով, թե ոչինչ չգիտի։


Բայց սա ո՛չ առաջին, ո՛չ վերջին սուտն է Նիկոլի կողմից, իսկ փաստերը խոսում են ինքնին։ Ի դեպ, շատ վերլուծաբաններ նշում են, որ երբ խոսքը վերաբերում է Հայ առաքելական եկեղեցուն, Փաշինյանի թիմը օգտագործում է նույն հռետորաբանությունը, ինչ ադրբեջանցիները։ Օրինակ՝ պրոիշխանական «Բաղրամյան 26» մեդիան հոգևորականներին անվանում է «սքեմով ահաբեկիչներ»՝ ճիշտ այնպես, ինչպես նրանց անվանում են ադրբեջանական լրատվամիջոցները։Ընդհանրապես, թվում է՝ Փաշինյանն ու իր թիմը կարծում են, որ եթե համառորեն հոգևորականներին անվանեն «ահաբեկիչներ», իսկ Եկեղեցին՝ «Կտրիչ Ներսիսյանի խմբակ», ապա հայ ժողովուրդը աստիճանաբար կհավատա հակաեկեղեցական քարոզչությանը, կհրաժարվի կանոնական Եկեղեցուց և կհամաձայնի այն պրոթուրքական կազմակերպության հետ, որը Փաշինյանը մտադիր է ստեղծել դրա փոխարեն՝ արդեն առանց թաքցնելու ենթարկվելով Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հրահանգներին։Սա նրանց սխալն է։ Հավատացյալ հայերը կույր չեն։


Քիչ է մնացել՝ շուտով Փաշինյանի իշխանությունը կավարտվի, ինչպես մղձավանջային երազ։ Իսկ Հայ առաքելական եկեղեցին՝ աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցիներից մեկը, կմնա հավերժ, ինչպես Արարատ լեռը։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթիայսօրվա համարում    

Լրահոս

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ
Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա
Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականին
Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ
Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը
Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո
Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն
Իսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է Սեուտա
Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով
Թրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանը
Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին
Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան
ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր
ՈՒՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստ
Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանը
Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է. Գալջյան
ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն. Սուքիասյան
Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանա
Կրասնոդարի բենզալցակայանում վարորդների միջև կոնֆլիկտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ

Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի

Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»

«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ

Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»

«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»

Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ

Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»

Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները

Հռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համար

Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին

Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը

284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը Ուկրաինա

Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ

Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին