Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

25 մլն դրամի ներդրում` ի վնաս «Կարմիր գրքում» առկա բույսերի եւ կենդանիների. ովքեր են պայքարում Կարմիր սարը հանքի վերածելու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Վեդի համայնքի Գինեվետ գյուղում հոկտեմբերի 13-ին տեղի ունեցան նախնական հանրային լսումներ՝ «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ: Ծրագիրը նախատեսում է նաեւ ցեմենտի գործարանի կառուցում։ Սա հանրային քննարկումների առաջին փուլն է: Ըստ նախագծի հեղինակների՝ նախատեսվում է 25 մլն դրամի ներդրում, որն անհրաժեշտության դեպքում կարող է հասնել մինչեւ 35 մլն-ի։ Մինչ այդ բնապահպան ակտիվիստները կոչ էին արել հարակից գյուղերի բնակիչներին գալ եւ կանխել այն ռիսկերը, որոնցով բաց հանքարդյունաբերությունը սպառնում է գյուղատնտեսությանը։


«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Այգեզարդի «Կորիզ» երիտասարդական եւ համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ի նախագահ Արփինե Խաչատրյանը պատմեց, որ փաստական հիմքեր են բերվել, որպեսզի խոչընդոտեն, թույլ չտան հանքի շահագործումը: Նախ, «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ն ներկայացրել էր ԳԱԱ Թախթաջյանի անվան ինստիտուտի եզրակացությունը, ըստ որի՝ հանքի շահագործման տարածքում կարմիրգրքային բույս չկա։ Այնինչ, Արփինեն գյուղի երիտասարդների հետ գնացել, նկարել է, անգամ՝ նշել դրանց կոորդինատները։ «Մենք ունեինք Բնության համաշխարհային հիմնադրամից (WWF) եզրակացություն, որ 14 տեսակի բույս կա Կարմիր գրքում գրանցված, եւ 16 տեսակի կենդանի կա։


ՀՀ սահմանադրությամբ՝ արգելված է նման տարածքում հանքարդյունաբերություն իրականացնել»,- ասում է Արփինեն։ Արգելված է հանքարդյունահանումը, սակայն արգելված չէ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով գործերն առաջ տանելը։ Այսպիսով, ովքեր էին պայքարում Կարմիր սարը հանքի վերածելու համար. Կարմիր սարը, ունենալով կրաքարի պաշարներ, հայտնվել էր միաժամանակ մի քանի հանքարդյունահանողների ուշադրության թիրախում՝ «ՄԼ մայնինգ» ՍՊԸ, «ԴԻԳԸՆԴԻԳ» ՍՊԸ, «ԳՌԱՆՈՒԼՍ» ՍՊԸ, «ՕՐԴ» ՍՊԸ, «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ։ Այս կազմակերպությունները կապված կամ փոխկապակցված են նախկին պաշտոնյաների հետ։ Հանքի համար կռիվ տվողներից մեկը «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն է, որի 100% բաժնետերը ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ ) աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանն է։


Կառավարությունը 2024 թվականի ապրիլին հավանություն էր տվել «Ավան Թաուերս» բազմաբնակարանային համալիրը մոտ 1 000 հանրային ծառայողների համար կառուցելու ծրագրին, որը առաջարկել էր «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն։ Նմանատիպ մի ծրագրում էլ ներգրավված են հանքի համար պայքարող հաջորդ ընկերությունների սեփականատերերը՝ «ՕՐԴ» ՍՊԸ-ի եւ «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի սեփականատեր Օրդուխանյանների ընտանիքը՝ Սամվել եւ Տիգրան Օրդուխանյանները։


Պարզ է դարձել, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնը բացասական եզրակացություն է տվել «ՕՐԴ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտին՝ Կարմիր սարի տարածքում կրային կավակրաքարերի հանքարդյունահանման վերաբերյալ։ Հասարակական ճնշումներից հետո բոլոր ընկերությունները, հասկանալով հետագա դժվարություններն ու ծագած խնդիրները, հետ կանգնեցին սարը հանքի վերածելու մտքից՝ բացի Օրդուխանյանների «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից։ Օրդուխանյանները Երեւանում՝ քաղաքի կենտրոնում՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկում, նորակառույց են վեր խոյացնում։


Շենքը հայտնի պատմություն ունի, քանի որ շինարարության պատճառով վտանգված են հարակից անհատական բնակելի տները, որոնցից մեկը պատկանում է Անդրանիկ սարկավագին։ Ըստ Օրդուխանյանների եւ Երեւանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի միջեւ եղած պայմանավորվածության՝ 12 հարկանի բնակելի շենքի առաջին հարկը կառուցելուց հետո ընկերությունը այն պետք է նվիրեր համայնքին՝ որպես անվճար մանկապարտեզ։ Օրդուխանյանները, հաշվի չառնելով որեւէ բողոք, հիմա էլ ակտիվ շինարարություն են անում, եւ այս ամենաթողությունը քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի թեթեւ ձեռքով է եղել։ «Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրել են, որ Ավինյանի հայրը Օրդուխանյանների ընկերություններից մեկի տնօրենն է եղել։


Փորձեցինք Արփինե Խաչատրյանից հետաքրքրվել՝ արդյոք տեղյակ է։ Արփինեն հաստատեց, որ գյուղում բնակիչների զրույցներից է հասկացել եւ նրանց խոսքից տեղյակ է, որ կա նման բան։ «Ժողովուրդ» օրաթերթը զանգահարեց Օրդուխանյանին. զանգին պատասխանողը պնդեց, որ Օրդուխանյանը խորհրդակցության է, եւ ըստ առաջնահերթության՝ հետ կզանգահարի: Սակայն մինչ ուշ երեկո նրանից այդպես էլ զանգ չստացանք»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում
Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ
Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին
22 կրիա հայտնաբերվել է լքված նավակում
Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել
Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները
Էներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին
Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ
Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա
Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականին
Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ
Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը
Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո
Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն
Իսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է Սեուտա

Լրացուցիչ նորություններ

...

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ

Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի

Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»

«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ

Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»

«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»

Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ

Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»

Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները

Հռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համար

Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին

Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը

284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը Ուկրաինա

Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ

Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում