Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 8-14-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հոկտեմբերի 8-12-ը, ◾️ Արաբկիրում՝ հոկտեմբերի 8-9-ը և 12-ին,
◾️ Նոր Նորքում՝ հոկտեմբերի 8-11-ը,
◾️ Շենգավիթում՝ հոկտեմբերի 9-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հոկտեմբերի 13-14-ը,
◾️ Արաբկիրում՝ հոկտեմբերի 13-14-ը, ◾️ Շենգավիթում` հոկտեմբերի 14-ին,
◾️ Կենտրոնում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։