Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գիտնականները հերքում են «անսպասելի» սրտի կաթվածի մասին առասպելը


Հարավային Կորեայի Յոնսե համալսարանի գիտնականները պարզել են, որ «հանկարծակի» ինֆարկտի, ինսուլտի և սրտային անբավարարության ավելի քան 99% դեպքերը կարելի է բացատրել չորս գործոնով՝ բարձր զարկերակային ճնշում, խոլեստերինի բարձր մակարդակ, արյան մեջ շաքարի ավելցուկ և ծխելը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են «The Journal of the American College of Cardiology» (JACC) գիտական ամսագրում։

Գիտնականները վերլուծել են Հարավային Կորեայի Ազգային առողջապահական ապահովագրության ծառայության տվյալների բազայից ավելի քան ինը միլիոն մեծահասակների տվյալներ, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի Աթերոսկլերոզի բազմազգ ուսումնասիրության (MESA) արդյունքները։ Ուսումնասիրությունը շարունակվել է մինչև 20 տարի։ Նրանք արձանագրել են սրտանոթային ծանր դեպքերը և հետևել, թե ինչ ռիսկային գործոններ են առկա եղել հիվանդների մոտ մինչև վիճակի սրացումը։

Գրեթե յուրաքանչյուր դեպքում՝ ավելի քան 99% դեպքերում, առկա է եղել այս չորս ռիսկային գործոններից գոնե մեկը։ Նույնիսկ 60-ից ցածր տարիքի կանանց շրջանում, որոնք ընդհանուր առմամբ ունեն սրտային խնդիրների ամենացածր ռիսկը, ինֆարկտների և ինսուլտների ավելի քան 95%-ը ուղեկցվել է այդ վիճակներից որևէ մեկով։

Ռիսկի ամենահաճախ հանդիպող գործոնը բարձր զարկերակային ճնշումն է՝ այն նախորդել է սրտանոթային դեպքերի ավելի քան 93%-ին։ Հաջորդում են՝ բարձր խոլեստերինը, արյան մեջ շաքարի բարձր մակարդակը և ծխելը։ Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ վտանգը աճում է նույնիսկ այնպիսի ցուցանիշների դեպքում, որոնք սովորաբար համարվում են ոչ վտանգավոր։ Օրինակ՝ 120/80 մմ սնդիկի սյան ճնշումը նույնպես արդեն կարող է մեծացնել անցանկալի հետևանքների ռիսկը։

«Այս նոր հետազոտությունը կարող է փոխել կանխարգելման մոտեցումները՝ կարևոր է կենտրոնանալ այս չորս լավ ուսումնասիրված գործոնների արդյունավետ վերահսկման վրա, այլ ոչ թե հազվադեպ և դժվար կառավարելի պատճառների որոնման», — նշել է հետազոտության համահեղինակներից մեկը՝ Հյուսիս-Արեւմտյան համալսարանի սրտաբան Ֆիլիպ Գրինլանդը։

Թարգմանությունը՝ Euromedia24.com-ի

Լրահոս

Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համար
Ֆրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձով
Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել
Հայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնությունները
Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են եկել հայտարարություններով
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի
Փարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրա
The Times. «Կամավորների կոալիցիայի» զորավարժություններին կմասնակցի մոտ 1500 զինվոր
Ալ-Սիսին կոչ է արել Եգիպտոսի խորհրդարանին հաստատել Սաուդյան Արաբիային պաշտպանելու միջոցառումները
Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը
Թրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվում
Թուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջ
Բաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում. Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողին
Իսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներ
Հայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբ
Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի
Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը
Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում
Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը
Թրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչել

Լրացուցիչ նորություններ

...

Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն

Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառը

Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ

Բժիշկը նախազգուշացրել է ուտելիս տեսանյութեր դիտելու վտանգների մասին

Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները

Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին

Բժիշկը զգուշացրել է ձուն մի քանի սննդամթերքների հետ համատեղելու վտանգների մասին

Բժիշկը զգուշացրել է նոր հնարավոր համաշխարհային համավարակի մասին

Բժիշկը զգուշացրել է էներգետիկ ըմպելիքների ռիսկերի մասին․ կարող է կախվածություն առաջացնել, քայքայել նյարդային համակարգը

Հնարավոր քաղցկեղ․ ուռուցքաբանը բացատրել է, թե ինչ է կարող ազդարարել հանկարծակի քաշի կորուստը

Ինչու է պետք ամբողջովին հրաժարվել սուրճից. նոր բացահայտումներ կան

Գաստրոէնտերոլոգը նշել է մշտական փքվածության պատճառները

Հայտնաբերվել են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնող արտադրանքներ

Ստոմատոլոգը նշել է վատ հոտի դեմ պայքարի վտանգավոր ժողովրդական միջոցներ

Բժիշկը բացատրել է գազավորված ըմպելիքների հաճախակի օգտագործման վտանգները

Բժիշկը զգուշացրել է երշիկեղենից քաղցկեղի զարգացման ռիսկի մասին

Եթե անքնություն ունեք, մի՛ փորձեք ստիպել ձեզ քնել․ հոգեբույժ

Բժիշկը զգուշացրել է սառը ցնցուղից կամ շոգ եղանակին լողալուց առաջացող սրտի կաթվածի վտանգի մասին

Բացահայտվել է քնի կողմից ուղեղի պաշտպանության հիմնական մեխանիզմը

Բժիշկը բացատրել է, թե ինչու է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը նվազում ամբողջ աշխարհում