Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կարևորը ոչ թե մեխանիկական, այլ նպատակային համաձայնությունն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Նախօրեին ու նաև երեկ օրվա ընթացքում քպական շրջանակներն ու նրանց սատելիտները նկատելի հիստերիկ դրսևորումների մեջ էին: Պատճառն ակնհայտ էր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիս էր տվել:


Միանգամայն կանխատեսելի ու սպասելի էր նման արձագանքը, նաև Փաշինյանի՝ «բա էդ խի՞ 3 նախագահներով բանավեճի չեք գալիս» խազ ընկած ձայնապնակը: Այստեղ արտառոց, անակնկալ, անսպասելի բան չկար:Պետք է նշել, որ ընդդիմադիր առանձին շրջանակներից էլ եղան թեթևակի արձագանքներ, բայց ոչ նախկինի չափ: Նույնիսկ կարելի է ասել, որ այդ արձագանքների զգալի մասը ավելի շատ պայմանավորված էր որոշ նրբերանգների չհասկացվածության հետ:


Խոսքը հիմնականում առաջիկայում սպասվող համապետական ընտրությունների մասնակից ուժերի կոնֆիգուրացիային ու դիրքերին վերաբերող հայտարարությունների մասին է:Շատ չխորանալով այս համատեքստի մեջ, քանի որ ասուլիսը բավական լայն լուսաբանում ու քննարկում է ունեցել, պարզապես դիտարկենք նշյալ թեմայի հետ կապված առավել հաճախ շահարկվող մի քանի առանձնահատկություն:


Նախ՝ խնդիրն այն է, որ առաջիկա ընտրությունների հետ կապված և այդ ընտրությունների միջոցով Փաշինյանից ու նրա ՔՊ-ից ձերբազատվելու հնարավորությունը ռեալիզացնելու համար ճիշտ կլիներ, որպեսզի դաշտում կարողունակ շատ ուժեր ակտիվորեն դրսևորվեին:


Փաշինյանը, որքան էլ վարչական ռեսուրսով, տարակերպ քողարկված «ընտրակաշառքներով», սպառնալիքներով կամ այլ անընդունելի եղանակներով «ձայներ» հավաքի, առնվազն չի ձգում բացարձակ առաջատարության: Այս մասին նաև երկրորդ նախագահը խոսեց: Եվ, ուրեմն, կա հնարավորություն գերազանցել ՔՊ-ին, իսկ վերջնարդյունքում՝ Փաշինյանին «տուն ուղարկել»:Ըստ այդմ, ընդդիմադիր ուժերի և միավորումների խնդիրը պետք է լինի այնպիսի մոտեցումների և կոնֆիգուրացիայի ձևավորումը, որ ոչ թե փոշիացնեն բողոքավոր ընտրազանգվածի ձայները, այլ նպաստեն դրանց հանրագումարային կոնսոլիդացիային:Նախագահ Քոչարյանի ասուլիսը, հետևած արձագանքները, դրանից առաջ ու նաև հետո առանձին փորձագետների դիտարկումները և, վերջապես, քաղաքական իրողությունները ցույց են տալիս կարևոր մի բան. նախընտրական ընդդիմադիր շատ մեծ միավորման սպասելը իրատեսական չէ:


Չնայած կան նման թեզ քարոզողներ, մասնավորապես, որ ընդդիմությունը միասնական ուժով հանդես գա, բայց առկա իրողությունները չեն խոսում դրա իրացման հնարավորության մասին: Պետք է իրատես լինել:Մյուս կողմից՝ դեռ մեծ հարց է՝ կա՞ դրա կարիքը: Իսկապես, պե՞տք է, արդյոք, մեխանիկական կամ արհեստական նման միավորում: Ի՞նչ կտա դա: Կա տեսակետ, որ հակառակ արդյունքը կարող է լինել:


Իհարկե, բացի «Հայաստան» դաշինքից ու Սամվել Կարապետյանի ուժից, որոնք այս պահին, ինչպես նշվեց նաև ասուլիսում, ամենախոշորն են, կմասնակցեն այլ ուժեր, տարբեր դաշինքներ, խոշոր միավորումներ: Դա բնական է: Ընտրություններին ավելի մոտ պատկերը հնարավորինս կբյուրեղանա:Պարզ է, որ իշխանությունն էլ նստած չի սպասելու: Կանխատեսելի է, որ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն կշարունակեն վայրագ ու ռեպրեսիվ գործելակերպը, քաղաքական հետապնդումները, հանիրավի կալանավորումները: Արդեն իսկ խոսում են կուսակցություններ արգելելու և «գեստապոյական» այլ մեթոդների դիմելու մասին:


Պարզ է նաև, որ Փաշինյանի սատելիտներն էլ կփորձեն դաշտում դիրքավորվել որպես ընդդիմադիրներ:Սակայն դրա հակաթույնը բավականին պարզ է: Կրկնենք, նախընտրական արհեստական խոշորացումը, այսպես կոչված՝ միասնականությունը կարող է ոչ միայն արդյունավետ չլինել, այլև խանգարել:


Բայց այդ միասնականությունը կարող է և պետք է արտահայտվի երկու կարևոր հարցում: Ընդդիմադիր ուժերը նախապես պայմանավորվում են, որ նախ՝ իշխանությունը վերցնելու հարցում հետընտրական «խաղեր չեն տալիս» և վարչապետ են դարձնում ամենաշատ քվե ստացած ուժի թեկնածուին, պլ յուս՝ ոչ մի պարագայում ՔՊ-ի ու նրա սատելիտների հետ չեն համագործակցի, և երկրորդ, որ պակաս կարևոր չէ, ընդդիմադիր ճամբարի ուժերը ներկայանում են իրենց «փիառով» ու ոչ մի դեպքում չեն հարվածում միմյանց:


Հատկապես վերջինը, կարծում ենք, պետք է լինի գլխավոր գծերից մեկը:Մյուս համագործակցության դաշտը պետք է լինի ընտրությունների ընթացքը, որի ժամանակ ևս անհրաժեշտ է գործել համակարգված: Կան ու լինելու են ընտրախախտումներ, լինելու է վարչական ռեսուրսի չարաշահում, փաշինյանական իշխանությունից սպասելի են այլևայլ դրսևորումներ: Ուստի, ընդդիմադիրներն էլ պիտի կարողանան հնարավորինս դիմակայել այդ ամենին:


Իսկ առավել արդյունավետ դա հնարավոր է անել՝ մեկտեղելով ունեցած հնարավորություններն ու համակարգելով այդ աշխատանքը:Շատ բան կարելի է թե՛ մտածել, թե՛ անել: Կարևորը, որ համախմբվածություն լինի: Ոչ թե միավորային, միավորումային, այլ նպատակային:


Իսկ ընտրություններից հետո ձևավորված պատկերին համահունչ որոշումների կայացումը, այլ խոսակցության նյութ է: Թեպետ, ինչպես նշեցինք, այս հարցում էլ ցանկալի է ունենալ նախնական պայմանավորվածություն...


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  


Լրահոս

Անհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր
ԱՄՆ դատարանը անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիներին ներգաղթի վիզաներ տրամադրելու արգելքը
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ
Փաշինյանը կադրեր է զոհաբերում՝ սեփական պատասխանատվությունից ազատվելու համար․ Աբրահամյան (տեսանյութ)
Նման սրիկաների համար ներում չկա. Մեդվեդև
Հարյուրավոր մարդկանց են տարհանել կայծակի հարվածից բռնկված հրդեհի պատճառով. Իսպանիա
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում
ՊՆ-ն հերքել է Ճամբարակի դեպքի աղմկահարույց լուրերը. Ժամանակն ավարտվում է․ ՌԴ-ն՝ Զելենսկուն (տեսանյութ)
«Մեծամորի ատոմակայանի դեմ արշավը պառակտիչ նպատակ ունի»․ Զախարովա
ԱՄՆ-Իրան հակամարտությունն՝ անավարտ պատերազմի և նոր էսկալացիայի վտանգի միջև․ Շահնազարյանի մեկնաբանությունը
Նեթանյահուի գրասենյակը Էրդողանին անվանել է «հակասեմիտ բռնապետ»
Երկու ամիս անց Ավետիք Չալաբյանն ազատության մեջ է.Ստեղծվել է աշխարհի ամենաարագ էլեկտրական դրոնը
«Արսենալը» չեմպիոնության տիտղոսը չի պաշտպանելու, այլ կրկին նվաճելու է․ BBC
Ճամբարակի ողբերգությունը․ վարորդը երեք երեխայի հայր է, կինը՝ հղի․ նոր մանրամասներ
Իրանը Իրաքի համար բացել է Հորմուզի նեղուցը՝ վերացնելով նավերի անցման սահմանափակումները
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր
ԱՄՆ-ն 50% մաքսատուրք է սահմանել կանադական մի շարք ապրանքների նկատմամբ
Ձերբակալվել է Ռուսաստանում Ադրբեջանի համայնքի ղեկավարը՝ կաշառքի միջնորդության գործով

Լրացուցիչ նորություններ

...

Ճամբարակի ողբերգությունը․ վարորդը երեք երեխայի հայր է, կինը՝ հղի․ նոր մանրամասներ

«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ

«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան

«Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ

«Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը

ՔՊ-ն հետ է քաշվում․ իշխանությունը պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը․ «Ժողովուրդ»

Փաշինյանը որոշել է հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին

«Ժողովուրդ». Իրավապահները մտահոգված են նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել

«Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում

«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում

«Ժողովուրդ». ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»

«Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի

«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից

«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը