Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակիցը չի հերքում՝ քաղաքին պատկանող մեքենայով գնում է խաղատուն. Armtimes.com


«Հայկական ժամանակ»-ի խմբագրություն են դիմել Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի բնակիչներ՝ հայտնելով, որ համայնքապետարանի աշխատակազմում առանձին գործառույթների խորհրդատու-համակարգող Մուշեղ Սուքիասյանը սեփական կարիքների համար է ծառայեցնում համայնքապետարանի Կանաչապատման բաժնին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:

Ըստ բնակիչների՝ Սուքիասյանն այն շահագործում է ոչ միայն աշխատանքային ժամերին, այլ նաև՝ դրանից դուրս:Վերջիններս այն պարբերաբար երեկոյան ուշ ժամերի նկատում են խաղատների դիմաց կայանած:Քաղաքացիների բողոքների հիման վրա մենք կապ ենք հաստատել Մուշեղ Սուքիասյանի հետ: Վերջինս, լսելով մեր հարցադրումները, շատ բուռն արձագանքեց, մասնավորապես այն դիտարկումներին, որ համայնքի մի շարք բնակիչներ ահազանգել են, որ ինքը պետական նշանակության գույքն օգտագործում է անձնական կարիքների համար:«Գրողները թող իրենց մասին մտածեն, թե ինչեր են արել ու ինչեր են անում, հետո նոր անցնեն իմ թեմաներին: Երբ որ իրենք կլինեն մաքուր, հալալ-զուլալ, ժողովրդական, մարդկային, էդ մարդ կուլ տվողները, նոր թող իմ մասին խոսեն»,- ասաց Սուքիասյանը, ապա փոքր-ինչ դադարից հետո սկսեց վիրավորանքներ հնչեցնել բնակիչների հասցեին. «Դրանք բնակիչ չեն, դրանք խոտակեր են, դրանցից ինչ բնակիչ: Իսկ ով որ նման բաներ է գրում, ընենց բաներ կանեմ իրանց հետ, իրանց անցյալից ու ներկայից: էսօր ըտենց դարձել են ժողովրդավար ու «բեսամթ» մտածում են էս քաղաքի մասին, հա՞: Մեքենան օգտագործում եմ, է՜, հա՜, ի՜նչ անենք՝ օգտագործում եմ, մեկ-մեկ էլ կօգտագործեմ, չի՞ լինի»:Ըստ Սուքիասյանի՝ այնպես չԷ, որ մեքենան պետության համար՝ ծառայողական նպատակներով չի օգտագործվում. «Դա համայնքի համար էլ է օգտագործվում, հատուկ դեպքերում էլ քաղաքի մեջ ման եմ գալիս, հազար տեղ եմ գնում, տեղեր կա, որ պետք է նայվի, ուսումնասիրվի, արել են, չեն արել, ինչ պետք ա արվի: Ընենց չի՝ մեքենան պետության համար չի քշվում, հիմա ես ուզել եմ իմ համար էլ քշեմ, ի՞նչ ա եղել, բայց խի պետք ա չքշեմ, եթե ես դրա վրա ծախս էլ եմ անում: Այսինքն՝ ես իրավունք չունե՞մ քշել էդ մեքենան: Աշխատանքից հետո կարող ա մի անգամ էլ իմ համար քշեմ, ի՞նչ կլինի որ, ասենք՝ չե՞մ կարա իմ գրպանից լիցքավորեմ, քշեմ, էդ որ մի ծառայողական մեքենան հանրապետության մեջ չի քշվում»:

Մեր հարցադրմանը, որ մեքենան պարբերաբար ֆիքսում են խաղատան դիմաց, Սուքիասյանն արձագանքեց. «Հա, ի՞նչ անենք, ասենք՝ կարող ա պահի տակ գնացած լինեմ ընդեղ, ասենք, ենթադրենք, գնացել եմ: Ես ո՛չ խուսափելու ունեմ, ո՛չ էլ, իմ ցանկությամբ, ասենք, մտել էլ եմ, դուրս էլ եմ եկել, դա ի՞նչ կապ ունի մեքենայի, աշխատանքից դուրս ժամ լինելու հետ: Ես իրավունք չունե՞մ մի տեղ գնալու: Ես չեմ պատրաստվում հավասարվել դրանց մակարդակին, իջնել էդ «պլենդուզին»:

Թող իրենք իրանց արածների մասին մտածեն, թե չէ Սուքիասյանը ուր կգնա, ոնց կգնա, երբ կգնա, դա իրենց գործը չի, իսկ եթե Սուքիասյանից ինչ-որ բան են ուզում, թող գան ասեն՝ սենց ա, կամ նենց ա»:Հարցի առնչությամբ կապ ենք հաստատել նաև Բյուրեղավան խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի հետ: «Հայկական ժամանակ»-ի հարցադրմանը, որ տեղյա՞կ է արդյոք, որ համայնքապետարանի աշխատակիցը համայնքին պատկանող մեքենան անձնական կարիքների համար է ծառայեցնում, վերջինս ասաց. «Ձեզանից եմ լսում, որ նման բաներ կան, մեքենան ուրիշ նպատակով իրեն կոնկրետ որոշակի ժամկետով տվել են որոշակի գործառույթներ կատարելու համար, իսկ մնացածի մասով կհետաքրքրվեմ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է
Ուշակով․ Պուտինը միլիոն անգամ ասել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա
«Փյունիկը» և «Ուրարտուն» դուրս են եկել Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ
Տիեզերքում պայթյուն է գրանցվել, որի ակտիվությունը տևել է 27 օր
Երեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվել
ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն
Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ)
Արարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը
Ամերիկացիները վճարում են Թրամփի արկածախնդրության համար. Իրանի նավթի նախարարն արձագանքել է Բեսենթին
Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ)
Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն
Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան
Կարևոր
ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել
Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի
«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)
Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)
«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը
ԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողը

Լրացուցիչ նորություններ

...

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը

ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել

«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)

Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել