Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սպասվում է Հայաստանի և Թուրքիայի միջգերատեսչական հանդիպում. օրակարգը հայտնի է


Հայաստանի ու Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները շուտով կհանդիպեն՝ գնահատելու Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման պայմանները, «Ազատությանը»-ը թուրքական կարգավորման հարցով Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Ըստ նրա, սակայն, դեռ հանդիպման օր չի նշանակվել։«Ինչպես նախկինում արել ենք, օրինակ, Մարգարայի կամրջի վերաբերյալ համատեղ հետազոտություն, շուտով նման հետազոտության համար հանդիպում կլինի միջգերատեսչական Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների, որպեսզի այս պայմանավորվածությունը իրագործենք, նկատի ունեմ՝ գնահատելու համար պայմանները, որոնք անհրաժեշտ են Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման համար», - ասել է նա։

10 օր առաջ Ստամբուլում Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսի շրջանակներում հանդիպել էին Հայաստանի տարածքային կառավարման և Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարները։ Արդյոք երեք տասնամյակ չգործող երկաթուղու հարցն էին քննարկել՝ կողմերը չէին հաղորդել։

Իսկ ահա Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները վերջին անգամ հանդիպել են հուլիսին՝ վերանորոգված Մարգարայի անցակետում: Հենց այդ հանդիպմանն էլ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը պայմանավորվել էին համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները:

Հայաստանի բանագնացն այսօր մանրամասնեց՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ խորհրդարանում այս պայմանավորվածությունը նկատի ուներ, երբ ասում էր, որ կողմերը վստահության ամրապնդման որոշակի միջոցառումներ են իրականացնելու

Ու թեև ավելի քան երկու տարի առաջ ձեռք բերված մեկ այլ պայմանավորվածություն՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը, դեռ կյանքի չի կոչվել, երեկ արտգործնախարար Միրզոյանը լավատեսությունից և նոր ձեռքբերումներից էր խոսում. - «Ես զգուշավոր լավատեսություն կհայտնեմ, թերևս այս անգամ մի փոքր ավելի պակաս զգուշավոր և մի փոքր ավելի շատ հաստատ լավատեսություն:

Մեր խոսակցությունը բավականին դրական տեմպերով է զարգանում, բովանդակություն ունի, և հույսս այն է, որ շատ մոտ ապագայում մենք կտեսնենք նոր, հետո էլի նոր շոշափելի ձեռքբերումներ»։Նախարարի Միրզոյանի լավատեսությունը ինչո՞վ է պայմանավորված. Ռուբեն Ռուբինյանը, որ անցած ամիս հայտարարել էր՝ Երևանը հարաբերությունների կարգավորման հարցում Անկարայից քաղաքական կամք է ակնկալում, այսօր ընդհանուր խոսեց: Ասաց՝ քննարկումները նպաստում են, որ կողմերը միմյանց դիրքորոշումները ավելի լավ ընկալեն։

Իսկ եթե քաղաքական կամք չկա, ձեռք բերած պայմանավորվածություններն էլ կյանքի չեն կոչվել, այդ դեպքում ի՞նչ ակնկալիքներ կան նոր ծրագրերից։«Մենք ակնկալիքներ ունենք, որ մեր բոլոր ձեռք բերած պայմանավորվածությունները կիրագործվեն, և ընդհանուր առմամբ մենք ակնկալիք ունենք, որ կարգավորման գործընթացը կավարտվի դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ։ Մենք պատրաստ ենք դա անել հենց վաղը», - պատասխանեց Ռուբինյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Լրահոս

ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը
Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա
Կարևոր
Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ Խաչատրյան
Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ
Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ)
Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը. Ղազարյան (տեսանյութ)
Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ)
Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ
Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր
ՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը
Լեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը
Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը
Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ Խաչատրյան
Հայաստանի շուրջ զարգացումներ․ ԵՄ-ի առաջընթաց, ՀԱՊԿ-ի սպառնալիք, Իրանի գազ ու Թուրքիայի սահմանը
Աշխարհի լարված օջախները՝ Ուկրաինայից Իրան․ Եղեգնաձորում և Ստեփանավանում համայնքապետեր են ընտրել

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա

Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ Խաչատրյան

Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ)

Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը. Ղազարյան (տեսանյութ)

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

ՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը

Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ Խաչատրյան

Հայաստանի շուրջ զարգացումներ․ ԵՄ-ի առաջընթաց, ՀԱՊԿ-ի սպառնալիք, Իրանի գազ ու Թուրքիայի սահմանը

Աշխարհի լարված օջախները՝ Ուկրաինայից Իրան․ Եղեգնաձորում և Ստեփանավանում համայնքապետեր են ընտրել

High-Level Meetings in Yerevan Focus on Armenia–EU Economic Cooperation and Export Growth

Երևանում քննարկվել են Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցության և արտահանման խթանման հարցերը

300 հազար ադրբեջանցիները հունիսի 8-ին չէին գալու Հայաստան

Բիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համար

Ընդդիմության նոր համախմբումը. ի՞նչ են ասում մարդիկ

Փաշինյանը Թուրքիայում է. Աշխարհում՝ գաղտնիքներ, սկանդալներ ու վտանգավոր խաղեր

Սննդի ոլորտում ոչ մի օտարերկրյա ներդրում չունենք

Ինչո՞ւ են բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվել

Մահապատի՞ժ եք վերականգնել Հայաստանում, անկախ նրանից՝ մեղավոր են, թե անմեղ, պետքա մեռնե՞ն