ՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է Գերմանիային՝ Միասնության օրվա առթիվ՝ մաղթելով գերմանացի ժողովրդին խաղաղություն և բարգավաճում։
«Մեր շնորհավորանքներն ենք հղում Գերմանիային՝ Միասնության օրվա կապակցությամբ։ Հայաստանն անհամբեր սպասում է մեր լայն համագործակցության հետագա զարգացմանը, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակներում։ Մեր կապերը կառուցված են բարեկամության և ընդհանուր արժեքների վրա։ Գերմանիայի ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։