Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անդրանիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմի զեկույցը հանձնաժողովից գաղտնի է պահում. բացահայտում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«ԱԺ պատգամավոր, ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց երեկ մեր կողմից հրապարակված տեղեկությունը այն մասին, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի 210 էջանոց զեկույցը հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի տեսել, դրան չի ծանոթացել: Իհարկե, Անդրանիկ Քոչարյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, թե 2023 թվականին բոլորին ուղարկվել է զեկույցը, սակայն հանձնաժողովի 11 անդամների մեծ մասը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հավաստում են, որ զեկույցը չեն տեսել:


Միայն 4 ստորագրություններ կան փաստաթղթի տակ, որոնք նշանակում են՝ հանձնաժողովի անդամը հավաստում է, որ ծանոթացել է զեկույցին, համաձայն է բովանդակությանը։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրավոր հարցեր ուղարկեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանին, ԱԺ նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին: «Ժողովուրդ». (1) «Արդյոք Դուք ստացե՞լ եք զեկույցը, կարդացե՞լ եք այն»։


Քրիստինե Պողոսյան. «Ես պարբերաբար խնդրել եմ տրամադրել ինձ զեկույցը դրա բովանդակությանը ծանոթանալու համար, ստացել եմ պատասխան, որ «զեկույցը պատրաստման փուլում է, պատրաստ լինելուն պես՝ կծանոթանաք»։ Գարնանը հերթական հարցմանը գրավոր պատասխան ստացա, որ կհրապարակվի, սեպտեմբերին կծանոթանամ, եւ փաստացի չկարողացանք այդպես էլ ծանոթանալ։


Սեպտեմբերին ինձ փոխանցեցին, որ ստորագրեմ, հետո կծանոթանամ։ Ճիշտ է, ես իրավաբան չեմ, սակայն տարրական գիտելիքները իրավագիտության մասին ասում են՝ «չստորագրել դատարկ թղթի տակ, չստորագրել թղթի տակ, որի բովանդակությանը ծանոթ չեք»։ Ես հրաժարվեցի ստորագրել զեկույցը»։ «Ժողովուրդ». (2) Ի՞նչ կարծիք ունեք զեկույցի մասին։ Քրիստինե Պողոսյան. «Կարծիք չեմ կարող հայտնել՝ վերը գրածիս բովանդակության տրամաբանությամբ»։ «Ժողովուրդ». (3) Եթե չեք ստացել զեկույցը, նշանակում է՝ խախտվել է ԱԺ կանոնակարգ օրենքի Հոդված 25-ը։ Ի՞նչ եք պատրաստվում անել խախտումը վերականգնելու ուղղությամբ։


Քրիստինե Պողոսյան. «Ես չգիտեմ՝ ինչ կերպ կարող է պարոն Քոչարյանը վերականգնել իմ խախտված իրավունքը»։ Նույն հարցերին ԱԺ նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը պատասխանել է. 1. ինձ ոչ մեկը զեկույց չի ուղարկել, ուսումնասիրելու չի հրավիրել: 2. Հետեւաբար կարծիք հայտնել չեմ կարող: 3. Այդ հարցը ավելի ճիշտ կլինի ուղղել այլ հասցեատիրոջ: Այսպիսով՝ պարզվում է, որ Անդրանիկ Քոչարյանը ոչ միայն հանձնաժողովի անդամներին զրկել է հատուկ կարծիք ներկայացնելու իրավունքից, այլեւ զեկույցը թաքցրել է հենց այն մարդկանցից, որոնք պետք է լինեին դրա կազմման աշխատանքների մասնակիցը։ Սա ԱԺ կանոնակարգի կոպիտ խախտում է, որը պետք է ունենա իրավական հետեւանքներ:


Ինչպես երեկ ԱԺ-ի միջանցքում ՔՊ-ականները խոսում էին՝ «ծերունի աղվեսը» երկու ոտքով է թակարդն ընկել: Նրա զեկույցը չի քննարկվելու ԱԺ լիագումար նիստերից որեւէ մեկում, քանի որ դրա ժամկետները 2023-ից հետո բաց են թողնվել»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ռուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունը
Նավթային աղտոտման առավել բարձր մակարդակ է գրանցվում Կարմիր, Սև և Միջերկրական ծովերում
Մակրոնը ցուցարարների պահանջներն արդարացի է համարել
Հայ պատանի բռնցքամարտիկը Թուրքիայում հաղթել է թուրք մրցակցին
Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել
Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել
ՆԱՏՕ-ն սկսել է իր հակաօդային պաշտպանության համակարգի լայնածավալ վերափոխումը. ԶԼՄ-ներ
Էմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է
Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. Պեսկով
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան
99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան
Նեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացել
36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն
Թրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքը
ԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. Ռուբիո
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը
Պաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ Թրամփ
Կարևոր
HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում
Ադրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոնները
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվել

Լրացուցիչ նորություններ

...

99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան

Նեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացել

Թրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքը

Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը

ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով

Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի

Հռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

Թուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումը

COP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ Աբիսողոմոնյան

Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համար

Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել

Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում

Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»

Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»

Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները