Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։
Տղամարդկանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2839 վարկանիշ)։
Լավագույն հնգյակում են նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2816), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2789), Արջուն Էրիգաիսին (Հնդկաստան, 2773) և Ռամեշբաբու Պրագնանանդհան (Հնդկաստան, 2771):
Լավագույն տասնյակից դուրս է մնացել աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը։ Հնդիկ շախմատիստը 2752 վարկանիշով 11-րդն է։
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը 7 տեղով նահանջել է։ Նա 23-րդ տեղում է և ունի 2722 վարկանիշ։
100 ուժեղագույն շախմատիստների թվում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ. Շանթ Սարգսյանը (2667) դիրքը բարելավել է 18 տեղով և կարիերայում առաջին անգամ բարձրացել 50-րդ տեղ։ Ռոբերտ Հովհաննիսյանը (2633) 94-րդն է։
Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը (2410) 34-րդն է իսկ Լիլիթ Մկրտչյանը (2377)` 64-րդը։