Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ռազմագերիների փոխանակում են իրականացրել «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով՝ հայտնել են ՌԴ ՊՆ-ից: Նշվում է նաև, որ վերադարձվել է քսան քաղաքացիական անձ: ՌԴ ՊՆ-ի տվյալով՝ ռուս զինծառայողներն ու քաղաքացիական անձինք գտնվում են Բելառուսի տարածքում:
Գերիների փոխանակման տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Նրա խոսքով՝ ազատ արձակվածների թվում են զինված ուժերի, Ազգային գվարդիայի և պետական սահմանապահ ծառայության մարտիկները։ Զելենսկին հավելել է, որ նրանց հետ ազատ է արձակվել նաև 20 քաղաքացիական անձ: