Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 26-ին բաժին են ներկայացել Տեղ գյուղի բնակիչներ՝ 19-ամյա և 22-ամյա ու Գորիսի բնակիչ՝ 23-ամյա երեք երիտասարդ, որոնք Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության կողմից հետախուզվում էին խուլիգանության և առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: