Երգիչ Ռազմիկ Ամյանը «Եռաբլուր» պանթեոնից հոլովակ է հրապարակել և գրել. «Ցավը մերն է, փառքը՝ նրանցը։ Հավերժ փառք և խոնարհում անմահացած հերոսներին»։
Սեպտեմբերի 27-ին 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցն է։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ և միջազգային վարձկանների ներգրավմամբ հարձակվել էր Արցախի Հանրապետության վրա։ 44 օր տևած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժը հրետանային և հրթիռային հարվածների էր ենթարկել Արցախի խաղաղ բնակավայրերը՝ կիրառելով նաև արգելված զինամթերք։