Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գործ ունենք ուրացման հետ. Բաքվից ասել են Նիկոլին՝ լուծարել ՀՀ ԶՈւ-ը. Գեղամ Մանուկյան


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.

«Հերոսներին, իր նահատակներին ուրացող բանակը այլեւս հայկակա՞ն է:

Ողջ օրը լուռ էի, անհանգիստ։ Ցավս, հիշողությունս խառնվում էր խիստ անձնականի, կարոտի, սպասումի հետ։ Բայց դա իմ անձնականն է, այժմ բարձրաձայնվող հարցիս հետ կապ չունի։ Թեեւ, առերեւույթ կապ չունի։

Գործ ունենք ուրացման հետ։

Առավոտվանից ցավով բոլորն արձանագրում էին՝ բարձրաստիճան որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց։ Դե, առաջին հերթին ու թերեւս ՔՊ վարչության անդամ դառնալով ուրախացած Սուրեն Պապիկյանից էլ ակնկալիք չունեի։

Բայց անհամբեր սպասում էի երեկոյան 20։30-ի «Զինուժին», եվ ահա հարկատուների գումարներով հեռարձակվող «Զինուժը» հերթական անգամ ուրացավ մեր նահատակներին։ Թերեւս ասեն. գոհ լինենք, որ ինչպես 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի 2252-րդ տարելիցի օրը հեռարձակված «Զինուժի» քառ լռությանը հակառակ այսօրվա թողարկմանը համարձակվեցին հայտնել, որ լրանում է 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը, հավերժ փառք նահատակներին ու կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Միայն։ Այսքանը։ 

Պաշտպանության նախարարության գեներալները, գնդապետները, սպաները վախեցան իրենց նահատակված զինակիցների, շատ հաճախ հրամանատարների, ենթակաների մասին մեկ բառ ասել։

Շեֆը արգելել է, որին էլ արգել է Բաքվի շեֆը։

Սրան խաղաղություն չեն ասում, սա կոչվում է ուղղակի օկուպացիա, երբ անգամ քո Բանակի նահատակների, հերոսական դրվագների մասին քո բանակի գլխավոր հաղորդման ընթացքում արգելում են խոսել։

Թե չէ ձեր հեքիաթները՝ բարեփոխված բանակ, պրոֆեսիոնալ բանակ, ինքնիշխանություն, հանրապետություն։

Անպայման խորհուրդ կտամ դիտել «Զինուժի» այսօրվա եթերը՝ փողի մասին, միայն փողի մասին, երբ զոհերին չեն հիշում, բայց հիացական մի ամբողջ ռեպորտաժ են անում մարզական հաղթանակի մասին։

Դիտեք ու կհամոզվեք՝ Բաքվից ասել են Նիկոլին՝ լուծարել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը։

Իսկ այսօր պաշտոն ունեցող բարձրաստիճան զինվորականներն ավելի լավ է իրենց հանդերձանքի գույնը փոխեն ու դարձնեն վարդագույն, իսկ տարբերանշանների փոխարեն կախեն բանտիկները։ Դրան ավելի են արժանի։

ՀԳ. մինչ գրում էի այս տողերը, սկսվեց Հանրայինի լուրերի թողարկումը, բնականաբար, այս դեպքում էլ՝ իմիջիայլոց մի քանի բառ։ Այստեղ միայն Նիկոլն էր ու նրա մանիպուլիացիան»։

Լրահոս

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին
Ազդեցության պայքար․ Հարավային Կովկասում անվտանգության նոր ճարտարապետության որոնում
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ».ՍԻՄ Կուսակցությունը նախապատրաստվում է ԱԺ ընտրությունների
Հերոսները սահմաններ չեն ճանաչում․ հայկական ներդրումը Հաղթանակում՝ Կարելիայում անցկացված ֆորումում
Ռուսական թատրոնները «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության աջակցությամբ մասնակցել են Հայաստանում անցկացվող «Արմմոնո» փառատոնին
Ձերբակալություններ` Մանկավարժական համալսարանում․ Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին
Արուսյակ Ջուլհակյանը նույն քաղաքացու վրա թքող Ալեն Սիմոնյանն է․ սա է մակարդակն իրենց․ Ալեքսանյան
Մենք որևէ նախապայման չենք դնում խաղաղության հասնելու համար. Արթուր Հովհաննիսյան
Փաշինյանի կառավարման օրոք, պատճառով Արցախը գրավվել է և հայաթափվել. Մամիջանյան
Սրա դեմը պետք է առնել, թույլ չտալով, որ Փաշինյանի իշխանությունը 2026-ին նորից վերարտադրվի. Օհանյան
Մանկավարժականում ձերբակալություններ․ բացվում է կոռուպցիոն ցանցը
Սամվել Կարապետյանն ասում է ` Դուք բուժման կարիք ունեք, ի՞նչ կասեք. լրագրողը՝ Փաշինյանին
Եվրամիությունը փողերը չի տալիս ՀՀ–ին. Ընդդիմադիրներին տանում են բանակ
Իմ խնդիրն այն է, որ մենք չենք գնահատում մեր տարածքային ամբողջականությունը. Փաշինյան
Ում հետ կապված խնդիր ենք առաջացնում, իրավական մեխանիզմները սկսում են գործել, դառնում են ընդդիմադիր
Չեխովի, Պուշկինի եւ Ջոն Կիրակոսյանի անվ դպրոցներում տնօրենը Ավինյանի ընկերների կանայք են
Ի՞նչու եք անընդհատ թիրախավորում երեք կուսակցություններին. լրագրողը՝ Փաշինյանին
Կարևոր
Ընտրողին բոշա ու ժեխ ասողի՞ն, թե՞ շուն-շանգյալ ասողին ձայնը կտա քաղաքացին. Փաշինյան
ՈւՂԻՂ․ «ԴՕԿ» կուսակցության արտահերթ համագումարը․ ով կլինի վարչապետի թեկնածուն
Աշտարակի խճուղու 5 կմ-անոց մի հատված կիսատ է մնացել` դատական վեճերի պատճառով, ինչո՞ւ

Լրացուցիչ նորություններ

...

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին