Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գյումրուց Փարաքար. Փաշինյանի վախերն ու բարդույթները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Վերջերս Փաշինյանը կրկին պարծենում էր Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների որակով։ Մասնավորապես, կրկնում էր իր սիրելի թեզը, թե իբր ընտրությունները Հայաստանում չեն կեղծվում։


Իսկ ի՞նչ կա այնտեղ կեղծելու, երբ կարելի է գործել «թավշյա հեղափոխության» վճռականությամբ՝ ուղղակի ճնշելով իշխանության համար ոչ ցանկալի թեկնածուներին ու բանտ ուղարկելով իրենց հարազատներին։ Հայաստանի բանտերը լեփ-լեցուն են նախաքննական կարգով կալանավորված այն մարդկանց հարազատներով ու ընկերներով, ովքեր փորձել են որևէ բողոքի շարժում սկսել Փաշինյանի դեմ։


Այս իշխանությունը փաստացի պատանդներ է վերցնում։ Նույնիսկ «բանանային հանրապետությունները» միշտ չէ, որ դիմում են նման մեթոդների, ինչպես Փաշինյանի գոված «ժողովրդավարության բաստիոնում»։ Եթե թեկնածուն, չնայած շանտաժին, մասնակցում է ընտրություններին ու հաղթում, իշխանությունը շարունակում է ճնշումը և փորձում է ամեն կերպ վիճարկել արդյունքը։ Կա՛մ նոր ընտրություններ են նշանակում, ինչպես, օրինակ՝ Վեդիում, կա՛մ հաղթած ընդդիմադիրին բանտ են ուղարկում, ինչպես, օրինակ՝ Վանաձորի քաղաքապետին, կա՛մ նրա դեմ հարուցվում են մի շարք քրեական գործեր, ինչպես, օրինակ՝ Գյումրու դեպքում։


Այս ամենը, երկրում ստեղծված չարության, ատելության մթնոլորտը, ինչպես նաև այն հանգամանքը, որ իրավապահ ամբողջ համակարգը զբաղված է միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելով ու ընդդիմադիրներին «պատերին ծեփելով», չէր կարող հետևանքներ չունենալ: Ու պատահական չէ, որ շատերի համոզմամբ, այդ ամենի հետևանքն է նաև այն, ինչ եղավ Փարաքարի խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի հետ սեպտեմբերի 24-ի գիշերը…

Առավել ևս, որ այստեղ ամիսներ առաջ եղել է լարվածություն, ու իրավապահները տրամաբանորեն պետք է կանխարգելիչ աշխատանքներ կատարեին: Էլ առավել ևս, որ երեկ արդեն հենց իրենք՝ իրավապահները, հայտարարեցին, որ կատարվածը «փետրվարյան դեպքերի շարունակությունն է»:


Հիշեցնենք, որ մարտին Վալոդյա Գրիգորյանը «համարձակվեց» հաղթել Փաշինյանի թեկնածուին համայնքային ընտրություններում. դա արդեն Գրիգորյանի երկրորդ հաղթանակն էր «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ։ Առաջինը նա արձանագրել էր 2021-ին։ Բայց այդ անգամ ՔՊ-ին հաջողվեց մանիպուլ յացիաներով թույլ չտալ նրա իշխանության գալը՝ ուղղակի սաբոտաժի ենթարկելով Փարաքարի ավագանու աշխատանքը և, ինչպես ասում են, «անօրինական ճանապարհով» իշխանության բերելով իրենց մարդկանց (բայց չէ՞ որ Հայաստանում ընտրությունները չեն կեղծվում, իհարկե)։


Վալոդյա Գրիգորյանը չհանձնվեց և 2025-ին կրկին հաղթեց՝ ստանալով համոզիչ 57 տոկոս, չնայած ՔՊ-ի բոլոր ջանքերին և վարչական ռեսուրսի կիրառմանը։Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը սեփական փորձով գիտի, թե ինչ է նշանակում Փաշինյանի ճնշումը տեղական իշխանության վրա, նշել է, որ ժողովրդի կողմից ընտրված և քաղաքացիների վստահությունն ու սերը վայելող համայնքների ղեկավարները վերածվել են կենդանի թիրախների։ Իսկ բարձրագույն իշխանության կողմից հնչող սպառնալիքները դարձել են պետական քաղաքականություն։Այսպիսով, Փաշինյանի իշխանությունը կոփված պողպատով ջախջախում է երկրի ժողովրդավարությունը և ժողովրդի կամարտահայտությունը: Ավելին, «երրորդ ուժի» ծիլերը, որոնք տեղ-տեղ սկսում են ճանապարհ հարթել հանրապետությունում, Փաշինյանի համար չափազանց վտանգավոր են, քանի որ ժողովրդի կամքը վարկաբեկելն անհամեմատ դժվար է:


Ահա թե ինչու յուրաքանչյուր արժանապատիվ մարդու պարտքն է՝ աջակցել նրանց, ովքեր, ձգտելով արդարության և ճշմարտության, վտանգում են իրենց։ Այդպիսի անհատներին պետք է գնահատել։Հայ հասարակությունը լավ գիտի, թե ինչ «գին» ունեն Փաշինյանի ռեժիմի «ժողովրդավարական ինստիտուտները»։


Հետաքրքիր է, որ Ֆեյսբուքում Վալոդյա Գրիգորյանի ընտանիքին ուղղված Փաշինյանի ցավակցական գրառման մեկնաբանություններում օգտատերերի մեծ մասը տեղի ունեցածի համար մեղադրում է իշխանություններին և ընդգծում երկրում տիրող անօրինականությունը։Հանրային կարծիքը չես լռեցնի։ Բոլորին բանտերը չես լցնի: Հայաստանի քաղաքացիները, որոնք ընկել էին ապատիայի մեջ, այժմ, կարծես, նորից սկսում են գլուխ բարձրացնել։


Ու շատ հնարավոր է, որ շուտով Փաշինյանն իր դեմագոգիայի, անօրինության և հակահայկական քաղաքականության համար ինքը դառնա «նախկին»։


Սպասելու շատ չի մնացել:


Լրահոս

Ֆրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումը
Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռը
Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևը
Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներ
«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ)
Հարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծին
Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնից
Էդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ)
Ո՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ)
Սա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ Հակոբյան
Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ)
Փաշինյանը Միրզոյանին կամ Ռուբինյանին կնշանակի վարչապետ, ինքն էլ ԱԺ նախագահ կդառնա. Աղազարյան (տեսանյութ)
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգության և ռուսական ռազմшբազայի հարցերը. Պեսկով
Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանում
Պատմություն չունեցող պետություն. եվրապատգամավորը Թուրքիային մեղադրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու մեջ
Հաստատվել են ՀՖՖ նախագահի թեկնածուները` Գևորգ Ղազարյան և Դենիս Ջորկաեֆ
Թուրքիա–Իրան գործարք, Իսրայելում՝ իշխանության կռիվ. «Հրազդան» մարզադաշտը կբռնագանձվի
Գերմանիայի պաշտպանական ծախսերը կհասնեն ռեկորդային մակարդակի․ Ուկրաինան 12 միլիարդ եվրո կստանա
Թրամփի սկանդալը և ԵՄ-ի ճգնաժամը. «Սահմանադրության սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական» (տեսանյութ)
Երիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգում

Լրացուցիչ նորություններ

...

Սա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ Հակոբյան

Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանում

Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են․ Ալիեւը չի թաքցնում գոհունակությունը

Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ

Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը

ՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նա

Բրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են

17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար

Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի

Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին

Երևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու է

Հաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքները

Պատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասին

Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ

Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր

Չեն տրվել Փաշինյանի շանտաժին

Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ

Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ

Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում

Վերջնագրից առաջ՝ շրջագայություն