«2025 թվականի սեպտեմբերի 14-ին Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ալբերտովիչ Ավանեսյանը (ծնված 1967 թվականին) իր տնից դուրս է եկել մոտակա անտառ, որտեղ նախկինում թաքցրել էր «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփուշտներ և հինգ նռնակ։ Վերցնելով զենքը՝ նա փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայրին, սակայն ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից»։ Այս մասին, ադրբեջանական ԶԼՄ–ների հաղորդմամբ, հայտնել են Ադրբեջանի ՆԳՆ–ից։
«Ձերբակալության պահին Կ. Ավանեսյանը զինված դիմադրություն է ցույց տվել՝ նետելով երեք նռնակ և կրակ բացելով ոստիկանության աշխատակիցների վրա։
Պատասխան կրակի հետևանքով Ավանեսյանը ստացել է հրազենային վնասվածք և ձերբակալվել։
Գործողության ընթացքում վիրավորվել է նաև մեկ ոստիկան»,– ասված է հաղորդագրության մեջ։