ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը պատրաստվում է հետաքննություն սկսել ամերիկացի միլիարդատեր և ֆինանսիստ Ջորջ Սորոսի, ինչպես նաև նրա կազմակերպությունների ցանցի գործունեության վերաբերյալ։
Fox News-ի եթերում Թրամփը հայտարարել է, որ Սորոսը ֆինանսավորել է բողոքի ցույցերն ու երիտասարդության արմատականացումը՝ նպաստելով «ահաբեկչության և ծայրահեղականության թեժացմանը»։