Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի՝ Էջմիածնում նախատեսած հանրահավաքին. Լևոն Տեր-Պետրոսյան


Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի Էջմիածնում նախատեսած հանրահավաքին: Այս մասաին գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ 

«Զգուշացում № 2

Հայաստանի փաշա Նիկոլայը օրերս կրկին հոխորտացել է, որ չի հրաժարվելու Էջմիածնում խոշոր հանրահավաք անցկացնելու սպառնալիքից։ Նախորդ անգամ, իրեն ուղղված իմ նամակից հետո, նա լռելյայն հրաժարվեց Վարդավառի տոնին Էջմիածնի կենտրոնական հրապարակում մեծ հանրահավաք անցկացնելու մտքից։ Հիշեցնեմ այդ նամակի բովանդակությունը. «Մեծարգո պարոն վարչապետ, քանի դեռ ուշ չէ, չեղարկեք Վաղարշապատում Ձեր նախաձեռնած հանրահավաքի որոշումը եւ անհապաղ ազատ արձակեք քաղբանտարկյալներին՝ առաջին հերթին, Բագրատ եւ Միքայել Սրբազաններին եւ Սամվել Կարապետյանին։ Վստահ եմ, որ թե՛ մեր ժողովրդի, եւ թե՛ միջազգային հանրության կողմից այդ քայլը կդիտվի ոչ թե որպես թուլության նշան, այլ որպես պետական այրին վայել ողջախոհության դրսեւորում։ Հակառակ պարագայում, պարոն վարչապետ, Դուք եք դառնալու հնարավոր բախումների եւ արյունահեղության միակ պատասխանատուն, արժանանալով Գապոն քահանայի անմար հռչակին։ Վերջում, սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի նախատեսած հանրահավաքին՝ դրա անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու նպատակով։ Մի մոռացեք՝ իշխանություններն ստեղծված են ոչ թե ձեզ կեղեքելու եւ վտանգների ենթարկելու, այլ ձեր ընտանիքների բարօրությունն ու անվտանգությունն ապահովելու համար» (iLur.am, 23.07.2025)։

Դատելով մամուլի արձագանքներից, դա կանխեց անխուսափելի բախումն ու արյունահեղությունը՝ ինչը ոչ մի պարագայում չէր ներվի ճաճանչափայլ Մեծարգոյին։ Սակայն Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե կուլ տար այդ նվաստացումը եւ չփորձեր, իր բնավորությանը հատուկ, կրկին սպառնալ Մայր Աթոռին, չգիտակցելով ամենեւին, որ այդ քայլով ձեռնոց է նետում ողջ հայ ժողովրդին, ինչպես նաեւ ամենեւին չանդրադառնալով, որ ինքը սոսկ Հայաստանի եւ ոչ թե համայն հայության վարչապետն է։ Այժմ տեսնենք, թե կոնկրետ ինչ է ասել նա ս.թ. սեպտեմբերի 10-ին կայացած Ազգային Ժողովի նիստում. «Ես հայտարարել եմ, որ կուլմինացիան պատկերացնում եմ Էջմիածնի կենտրոնական հրապարակում հոգեւոր բովանդակության մեծ միջոցառում. մենք հիմա քննարկում ենք ժամկետների, կազմակերպչական ու բովանդակային հարցերը։ Այստեղ կարեւոր հանգամանք կա, որ դա պետք է ունենա հոգեւոր բովանդակություն։ Վերջին շրջանում ամենաշատ ժամանակը ծախսում եմ դրա վրա՝ ներկայացնելով, որ այս պրոցեսի նպատակն ինտրիգը չի, կադրային հարց լուծելը չի, այլ նպատակը բացառապես հոգեւոր է, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգեւոր նորոգումն է։ Այդ կուլմինացիան չի լինելու քաղաքական, հեղափոխական, դա լինելու է բացառապես հոգեւոր, քրիստոնեական արժեքների վրա հիմնված միջոցառում։ Այնտեղ չեն հնչելու քաղաքական կոչեր, ելույթներ, լինելու են հոգեւոր բովանդակության ելույթներ։ …Չի լինելու կոմպրոմիս, բացառված է, Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա։ Ինչքան շուտ գնա, այնքան ավելի լավ, չի օգնելու, չի փրկելու ոչ մի բան» (aravot.am, 10.09.2025):

Վերջում հարկ եմ համարում կրկնել մեջբերված նամակիս հետեւյալ կոչը. «Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի նախատեսած հանրահավաքին՝ դրա անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու նպատակով։ Մի մոռացեք՝ իշխանություններն ստեղծված են ոչ թե ձեզ կեղեքելու եւ վտանգների ենթարկելու, այլ ձեր ընտանիքների բարօրությունն ու անվտանգությունն ապահովելու համար»»,-գրել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Լրահոս

Եթե առաջ Արցախն էին համարում վիճարկելի տարածք, այսօր՝ Սյունիքը. Գեղամյան
Փաշինյանի «սրտիկն» ու ՀՀ քաղաքացիների ակնկալիքները՝ ընտրություններից հետո․ հարցում
Նրա մտավախությունն էր, որ Արցախը կմարսեն և կթեքվեն դեպի Հայաստան․ սա չեմ ասում սարսափեցնելու համար
Մահվան հետ խաղ․ մարդիկ բարձրացել են գործող հրաբուխ
Անհասկանալի է և անթույլատրելի. Մելքոնյանը՝ ցեղասպանության վերաբերյալ իշխանության թեզերի մասին
Միջազգային արձագանքը ցույց է տալիս, որ Հայոց Ցեղասպանության խնդիրը չի ընկալվում որպես փակված էջ
Չենք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Արցախից. Ծառուկյան
Ալեն Ղևոնդյանի հետ հարցազրույցը Դիտե՛ք 22։30-ին՝ Euromedia24-ի եթերում
Նիդեռլանդները կփորձի վերանայել Իսրայելի հետ առևտրային համաձայնագիրը ԵՄ-ում
Եթե հրադադարը չերկարաձգվի, Իրանի վրա շատ ռումբեր կընկնեն․ Թրամփ․ Ռուբեն Վարդանյանը դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
Կարևոր
Տիգրան Ավինյանի պնդումը վարորդների արտաժամյա վճարումների մասին հակասում է Հայաստանի օրենսդրությանը. Հասմիկ Համբարձումյան
ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանը խորհրդաժողովի է մասնակցում
Ադրբեջանը կանգնեցնո՞ւմ է Հայաստան-Թուրքիա հաշտեցումը․ ինչո՞ւ է Բաքուն խանգարում
Դատախազների համար նախատեսված հավելավճարների չափը անհամեմատ մեծ է դատավորներին տրվող հավելավճարներից
Նիկոլը ամեն ինչ անելու է, որ եվրոպական առաջնորդները չառերեսվեն մեր իրական Հայաստանի խնդիրների հետ
Զույգի հերթական թատրոնը. Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում
Նույն անձը չի կարող երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազի պաշտոնում. Սա խնդրահարույց է
ՈՒՂԻՂ. Արմեն Աշոտյանի ասուլիսը
Կարևոր
Ի՞նչ եք ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար․ Ռուբեն Վարդանյանը ՀՀ ՄԻՊ-ին կոչ է արել այցելել Բաքու
Ձեր հետ կապված ամեն ինչ կոռուպցիայի կասկած է առաջացնում. Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվություն կրել

Լրացուցիչ նորություններ

...

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)