Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ով իր ժողովրդին նվաստացրեց, ինքը նվաստացած է ավարտելու»․ Արմեն Այվազյան


Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․
 
Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի վերջին անհեթեթ և հակահայկական հայտարարությունները պետք է հանգիստ ընդունել։ Դրանք կազմում են հայ ժողովրդի դեմ անընդհատ ռեժիմով մղվող հոգեբանական պատերազմի մասը։

Կրկին հիշեցնում եմ ս.թ. օգոստոսի 18-ին Ֆեյսբուքում գրածս, ըստ որի՝ Ադրբեջանի ու ՀՀ ղեկավար դեմքերը որոշակի պարբերականությամբ՝ համակարգված հոգեբանական հարձակումներ են իրականացնում Հայաստանի և հայ ժողովրդի դեմ՝ նպատակ ունենալով հայ հասարակությանը մշտապես պահել ճնշված, սթրեսային և «պարտվածի» հոգեվիճակում։ Խոշոր հարվածները կազմակերպվում են ոչ ուշ, քան 10 օրը մեկ, հաճախ՝ 6–7 օրը մեկ։

Երեկ Ն. Փաշինյանի՝ Հայոց վեհափառի և եկեղեցու դեմ ոտնձգություններ կազմակերպելու հերթական սպառնալիքները և այսօր Ալեն Սիմոնյանի՝ հայերի և ադրբեջանցիների միջև բարեկամության, առևտրային և ընկերական կապերի իբր «անխուսափելի» առաջիկա հաստատումը մեր դեմ մղվող հոգեբանական պատերազմի բաղկացուցիչ կետերն են։

Կարիք չկա շատ հուզվել ՀՀ ԱԺ կոլաբորացիոնիստ խոսնակի անհեթեթություններով, նրա կողմից Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի իրականացրած և հենց այժմ էլ իրականացվող ցեղասպանական գործողությունների նկատելու չտալով կամ հայկական և ադրբեջանական կողմերի «մեղավորությունը» հավասարեցնելով։ Թշնամու հետ համագործակցությունը հենց այդպես է լինում։ Ոչ հայկական իշխանությունը և օտարին ծառայությունը հենց այդպիսին է լինում։ Հայկական ինքնության կորուստը, ազգային արժեքներից ու սեփական հայրենիքից հրաժարումը հենց նման տեսք է ունենում։ Պետք չէ նաև երկար-բարակ քննարկել, թե ինչու է անհնար այն, ինչի մասին բարբաջում է նշված «գործիչը»։

Փոխարենը պետք է հասկանալ, որ այդ զառանցանքներն ասվում են, որպեսզի ցնցեն հայերին, հատկապես նրանց գիտակից ու հայրենասեր հատվածին։ Խունտային հանձնարարված է ճնշել-համոզել-վարժեցնել հայ ժողովրդին այն մտքին, որ հայոց պարտությունը վերջնական և անշրջելի է, իսկ ադրբեջանցիների հաղթանակը՝ պատմականորեն և իրավականորեն արդարացված։

Ստուգեք. ոչ ուշ քան 10 օրից փաշինյանական խունտայի ներկայացուցիչներից լսելու ենք հակահայկական նոր հայտարարություններ, որոնց նպատակը դարձյալ լինելու է՝ ջարդել հայերին հոգեբանորեն, որպեսզի Հայաստանի ծրագրված քաղաքական ու ռազմական ջարդը հնարավորին չափ դյուրին և «սահուն» լինի։ Հետևաբար, նրանք իրենց ելույթներում, ինչպես երեկ և այսօր, արհամարհելու են հայոց բնական իրավունքները, ոտնահարելու են հայերի ազգային արժանապատվությունը, վիրավորելու են պարզ բանականությունը, որդեգրելու են թուրք-ադրբեջանական խոսույթներ։

Իսկ ես կարող եմ ասել ՀՀ ԱԺ ուծացած ու չհայ խոսնակին, որ անխուսափելին ոչ թե հայ-ադրբեջանական չլինող բարեկամությունն է լինելու, այլ խունտայի ջախջախիչ կործանումը՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի Հայաստանի ճակատագիրը։

ՈՎ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՆՎԱՍՏԱՑՐԵՑ, ԻՆՔԸ ՆՎԱՍՏԱՑԱԾ Է ԱՎԱՐՏԵԼՈՒ։

Լրահոս

Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Զելենսկին հայտարարել է, թե ռուսական բանակը պատրաստվում է հարվածներ հասցնել Կիևում կառավարական շենքերին
Ուկրաինան հարձակվել է Պուտինի նստավայրի վրա
Նոր արագաչափեր են տեղադրվել
Կիմ Չեն Ընը մասնակցել է ռազմավարական թևավոր հրթիռների արձակման վարժանքներին
Կա 3 վիրավոր․ Արագածոտնի մարզում բախվել են «Lexus GX 470»-ը և «Daewoo»-ն
Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Մասիս Մելքոնյանի որոշումը չի բեկանվել. փաստաբան
Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Կարևոր
Հայաստանն ու Թուրքիան որոշել են դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը
Թրամփը Պուտինի մասին խոստովանություն է արել. Վ. Բալասանյանը` օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթի մասին (տեսանյութ)
Ավելի քան 36 ժամ է՝ առանց ընդմիջումների անհետաձգելի աշխատանքներ են իրականացվում Երևանում հրդեհված ենթակայանում
Էլինա Դանիելյանն աշխարհի կանանց կայծակնային շախմատի առաջնությունում 3 հնարավորից ունի 3 միավոր
Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի շուրջ
Հրդեհ Աբովյան քաղաքի ապահովագրական ընկերության երկու աշխատասենյակում
Ավարտվել է 2021 թվականի ընտրություններից առաջ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և հավաքներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Վայոց ձորի մարզում բախվել են «Nissan Qashqai»-ը և «Mercedes Sprinter»-ը
Արևմուտքում նշել են Զելենսկու նպատակը Թրամփի հետ հանդիպումներում
Վեհափառն այսօր այցելել է Միքայել Սրբազանին
Նեթանյահուն ցանկանում է համոզել Թրամփին կրկին հարվածել Իրանին
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթ

Լրացուցիչ նորություններ

...

Անչափ կարևոր է, որ սահմանապահ գյուղերի փոքրիկ բնակիչները զգան մեր ամենօրյա հոգածությունը․ Գառնիկ Դանիելյան

Սուրենյանը հայտնել է, թե Երևանում տեղումները որքան կշարունակվեն

Իմ այս բանաստեղծությունը երգ է դարձել. վարչապետը բեմում նվագակցել է երաժիշտներին (տեսանյութ)

Չի կարելի մի ձեռքով մոմ վառել, խաչակնքվել, մյուսով՝ հարվածել Տիրոջ տան սուրբ դռանը

Դավիթ Իշխանյանը գերեվարված է Բաքվի իշխանությունների կողմից, Միքայել Սրբազանը` ՀՀ-ի․ Իշխան Սաղաթելյան

Անազատության մեջ հիվանդանոցում գտնվող Միքայել Սրբազանի ծննդյան օրը բազմաթիվ մարդիկ են հավաքվել բժշկակական կենտրոնի պատերի տակ, նրանք իրենց սերն ու աղոթքներն են հղում. Ալեքսանյան

Մեծ պատիվ է ինձ համար Միքայել Սրբազանի ժամանակակիցը լինելը․ Գառնիկ Դանիելյանը շնորհավորել է Միքայել Սրբազանին

Բաքուն այս փուլում չի ձգտում ինստիտուցիոնալ և կայուն խաղաղության․ քաղաքագետ

Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակ

Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել․ Արմեն Աշոտյան

Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով․ փորձագետ

Պատմական վկայություններ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսների և Սուրբ Էջմիածնի միաբանության կենցաղավարության մասին․ Արմեն Այվազյան

Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ նման գործելաոճից. Ավանեսյան

Ինչո՞ւ համախմբվել ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ. Սամվել դպիր Գրիգորյան

Անսա՛նք եւ առաջնորդվե՛նք Եկեղեցու շուրջ․ Հայր Ասողիկ

Թե բա՝ նրանք «նախկիններ» են. բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. Էդուարդ Շարմազանովը պատասխանել է Նարեկ Կարապետյանին

Խաչատուր Սուքիասյանին պատկանող Gulf բենզալցակայանները կառուցվել են բացահայտ ապօրինի․ Արթուր Չախոյան

Փաշինյանը պատրաստվում է նոր և լայնածավալ գրոհ ձեռնարկել Մայր Աթոռի դեմ, սակայն քաղաքական ընդդիմությունը որևէ գործնական քայլ չի կազմակերպում․ Արմեն Այվազյան

Վագիֆ Խաչատրյանը մեղադրվում է որպես Սամվել Բաբայանի վարորդ, էն դեպքում, երբ իր «շեֆը» բեղերը թրաշած ու նոր սպարծիվկով, հանգիստ անցել է Հակարի կամուրջը․ Նաիրա Զոհրաբյան

Երբ Միքայել Սրբազանի օրգանիզմը լիարժեք պատրաստ լինի` այդ ժամանակ նոր կանեն վիրահատությունը․ Մարտուն Գրիգորյան