Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իրանի մշակույթի նախարարը բարձր է գնահատել ՀՀ-ի հետ մշակութային կապերի ամրապնդմանը միտված քայլերը


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Թեհրանում այսօր հանդիպել է ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Ամիրիի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ պատվիրակության այլ անդամներ:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջը։ ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Ամիրին ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ բարձր գնահատելով Հայաստանի և Իրանի միջև մշակութային կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Նախարարը հատուկ նշել է Պերսեպոլիսում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի 100-ամյակին նվիրված համերգը՝ որպես առանձնահատուկ, պատմական նշանակություն ունեցող միջոցառում, որը լայն արձագանք է գտել Իրանի հանրության շրջանում։ Նա հավելել է, որ համերգը հեռարձակվել է Իրանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում և ունեցել է հազարավոր հեռուստադիտողներ։ «Այս համերգը կարող է հանդիսանալ մշակութային կապերի վերականգնման և խթանման կարևոր սկիզբ։ Մեր հնագետներն էլ նկատել են, որ նման մասշտաբի միջոցառումներ Պերսեպոլիսի համալիրում հազվադեպ են կազմակերպվում, ուստի այս քայլը կարևոր և յուրահատուկ էր՝ հստակ ցույց տալով երկու ժողովուրդների պատմամշակութային կապերը»,- ընդգծել է Սեյեդ Ռեզա Ամիրին։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական ու պատմական կապերը՝ ընդգծելով հարաբերությունների զարգացման մեծ ներուժը։ Նա նաև բարձր է գնահատել ԻԻՀ նախագահի՝ վերջերս Հայաստան կատարած այցը, որը, ըստ նախարարի, երկու երկրների ռազմավարական գործընկերության օրակարգն ավելի է հարստացրել նոր շերտերով։«Ուրախ եմ, որ այս համագործակցության կարևոր բաղադրիչներից մեկը մշակույթն է, որի ուղղությամբ արդեն ստորագրվել են մի շարք համատեղ փաստաթղթեր։ Երեկվա համերգը միջմշակութային ակտիվ փոխգործակցության վառ ապացույց է։ Շատ տպավորված եմ ինչպես Շիրազի, այնպես էլ Պերսեպոլիսի համալիրի բացառիկ պատմամշակութային արժեքներով, որոնցում հայ համայնքի ներկայությունը ևս ակնհայտ է։ Նմանօրինակ միջոցառումները նպաստում են հուշարձանների հանրահռչակմանը՝ պահպանելով անհրաժեշտ զգուշավորությունը և անվտանգային կանոնները»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը և շնորհակալություն հայտնել համերգի կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Իրանի հայ համայնքի կարևոր դերակատարությանը՝ առանձնահատուկ ընդգծելով ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության կողմից իրականացվող արդյունավետ աշխատանքը։Կողմերը կարևորել են երկու երկրների համագործակցության ընդլայնման հնարավորությունները թանգարանային, արծաթագործության, ձեռարվեստի, ինչպես նաև հուշարձանների վերականգնման և պահպանման ոլորտներում՝ ընդգծելով այս ուղղություններով փորձի փոխանակման ծրագրերի անհրաժեշտությունը։Անդրադարձ է եղել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկվելու համար համատեղ հայտերի ներկայացման հարցին։ Անդրադառնալով ձեռարվեստի ոլորտում համագործակցության զարգացմանը՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է կազմակերպել Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արհեստների թանգարանի և ԻԻՀ թանգարանի համատեղ ցուցադրություն։ Նա նաև հրավիրել է իրանական կողմին մասնակցելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացվող ամենամյա «Արհեստների միջազգային փառատոնին»՝ միաժամանակ կարևորելով հայ վարպետների մասնակցության ապահովումը Իրանում անցկացվող նմանատիպ փառատոներին։ Կողմերը քննարկել են նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է թանգարանային ցուցադրությունների կարևոր դերը զբոսաշրջության խթանման գործում և առաջարկել Երևանում նախատեսվող ցուցադրությունների ընթացքում առանձնահատուկ ընդգծել Հայաստանի պատմական ներկայությունը Իրանում։ ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը նշել է, որ Հայաստանը հանդիսանում է Իրանի զբոսաշրջության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Ժաննա Անդրեասյանն ԻԻՀ գործըներոջը հրավիրել է մասնակցելու Երևանում նոյեմբերի 26-28-ը կայանալիք «Մշակութային խաչմերուկ» միջազգային համաժողովին, որը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ինքնարտահայտման բազմազանության պաշտպանության և խթանման մասին կոնվենցիայի 20-ամյակին։Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, ուրվագծվել են փոխգործակցության ուղղությունները՝ երկկողմ պատրաստակամություն հայտնելով իրականացնելու գործուն քայլեր՝ կապերի ամրապնդման և նոր նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ:

Լրահոս

Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցները ձախողված են. ԱՄՆ ֆինանսների նախարար
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ նոյեմբերի 25-ին և 26-ին
Ե՞րբ զարդարել տոնածառը՝ 2026 թվականի համար. 12 «կախարդական» ամսաթվեր, որոնք հաջողություն կբերեն ձեր տուն
Շանտաժ, կաշառք, պաշտոնի խոստում և ոչինչ չի կարելի փոխել արժանապատվության հետ․ Տեր Զարեհը՝ Գևորգ Սրբազանին
4 Կենդանակերպի նշաններ, որոնք 2025 թվականի դեկտեմբերին կհասկանան, որ իրենց ժամանակը վատնել են սխալ մարդկանց վրա
Մերցը քննադատել է ԱՄՆ-ի կողմից G20 գագաթնաժողովի բոյկոտը
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին և ԱՄՆ-ին՝ անշնորհակալության մեղադրանքներից հետո
Իրակլի Կոբախիձեն կհանդիպի Հռոմի պապին
Լույսը վառի´ր. Խնջույքի հակառակ կողմը (տեսանյութ)
Բեսենթ. ԵՄ-ն ձախողվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականության մեջ
Ե՞րբ տանը կլինեք ամանորյա տոներին
Ցուլը, Այծեղջյուրը, Խոյը և Խեցգետինը Թամարա Գլոբայի հորոսկոպում՝ նոյեմբերի 24-ի համար
Լուլա դա Սիլվան կոչ է արել կանխել ԱՄՆ-ի ագրեսիան Վենեսուելայի դեմ
Տասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի. մանրամասներ
Եթե Կիրանցում այդքան լավ է , ինչու է աշակերտների թիվը նվազել. Ոսկան Սարգսյան
Հայաստանի հանդեպ բազմաշերտ թշնшմական քաղաքականության շրջանակներում «քարտեզը», «տեղանունը» և այլ «մանրուքներ» ուղիղ ցուցիչ են ոչ թե խաղաղության, այլ ընթացող հիբրիդային պшտերազմի․ Վարդան Ոսկանյան
ԵՄ առաքելության ներկայացուցիչներն իրականացրել են 7,000-րդ պարեկությունը Հայաստանում
Չիմաևը Ծառուկյանին թանկարժեք նվեր է արել Հուկերի նկատմամբ տարած հաղթանակից հետո
Երկրաշարժ Հայաստանում. Ի՞նչ է հայտնի
Al Hadath. ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը ժամանել է Կահիրե՝ Գազայի հարցով բանակցությունների համար

Լրացուցիչ նորություններ

...

Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ նոյեմբերի 25-ին և 26-ին

Լույսը վառի´ր. Խնջույքի հակառակ կողմը (տեսանյութ)

Ե՞րբ տանը կլինեք ամանորյա տոներին

Տասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի. մանրամասներ

ԵՄ առաքելության ներկայացուցիչներն իրականացրել են 7,000-րդ պարեկությունը Հայաստանում

Երկրաշարժ Հայաստանում. Ի՞նչ է հայտնի

Կյանքից հեռացել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպած փոքրիկ Արեգը

Արմավիրի ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել

Արտառոց դեպք՝ Երևանում․ 13-ամյա տղա է դանակահարվել

Սյունիքում բացվել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Կոռնիձոր», «Խնձորեսկ» և «Հարթաշեն» սահմանապահ ուղեկալները

Այսօր փորձվում է հայրենիքի հանդեպ մեր հավատարմությունը և նվիրվածությունը․ Սուրբ պատարագ՝ Մայր Աթոռում

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Ե՞րբ կվառվեն Երեւանի գլխավոր տոնածառի լույսերը

Հայաստանում հասունանում է մեծ համախմբում թուրքացման դեմ․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Ակնհայտ է, որ այդ հինգը չեն պահանջելու ազատ արձակել հայ գերիներին․ ի՞նչ են քննարկելու․ ինչպե՞ս սիրել զմիմեանս․ Արթուր Խաչատրյան

Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի 3 օջախներից 2-ը մարված են

Մի՛ վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար. Երևանի քաղաքապետարան

Արամ Ա Վեհափառը հովվապետական երկար այցելություններից հետո վերադարձավ Մայրավանք

Խոշոր ավտովթար Մուղնիում․ կա 5 տուժած

Այսօր Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանը կդառնար 83 տարեկան (տեսանյութ)