Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ստախոսության մեջ ինձ մեղադրող Էկոնոմիկայի նախարար Գևորգը լավ կլիներ իրապես զբաղվեր գործով․ Գառնիկ Դանիելյան


ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը պատասխանել է Գևորգ Պապոյանին․

«Օրերս ահազանգել էի, որ գյուղմթերքով, մրգերով և շինանյութով բեռնված տասնյակ բեռնատարներ Վերին Լարսի անցակետում բախվելով խոչընդոտների՝ ետ են վերադառնում:

Շրջանառվում են նաև տեղեկություններ, որ այս օրերին տեղադրվելու է շարժական լաբորատոր կետ, որտեղ մինչ Վերին Լարսի անցակետ հասնելը մանրազնին ուսումնասիրության են ենթարկվելու գյուղմթերքով բեռնված բեռնատարները:

Ստախոսության մեջ ինձ մեղադրող Էկոնոմիկայի նախարար Գևորգը լավ կլիներ իրապես զբաղվեր գործով, որպեսզի նման խնդիրներ չառաջանային։ Դեռևս ամիսներ առաջ, երբ կոնյակագործները բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ ահազանգելով, որ հայկական խմիչքերը Վրաստանի տարածքով ՌԴ չեն հասնում, նախարարը օրեր շարունակ խոստանում էր անձամբ մեկնել Վրաստան և տեղում լուծել խնդիրը։ Իսկ «լուծումն» այն է, որ նվազեցվել են կոնյակի արտադրության ծավալներն ու արտահանումը։

Ի՞նչ էր անում Գևորգը, երբ արգելվում էր ծաղիկների արտահանումը ՌԴ՝ հսկայական վնասներ պատճառելով ջերմոցատերերին։ Հիշեցնեմ, որ ծաղիկ արտադրողները որպես բողոքի նշան մայրուղիների վրա էին նետում վաճառքի համար անպիտան դարձած ծաղիկները։

Հեղուկ գազով բեռնված բեռնատարները ևս չեն կարողանում անարգել անցնել սահմանը, ինչի հետևանքով 100%-ով թանկացել է հեղուկ գազը։ Բեռնատարների վարորդներն ահազանգում են, որ պետության անգործության պայմաններում իրենք ստիպված են այս հարցերն անձամբ «լուծել» պատկան մարմինների հետ։ Սրա պատասխանը ո՞վ պիտի տա։

Ինչ վերաբերում է գյուղմթերքով բեռնված բեռնատարների խնդրին, ինքս ամեն պահի կապի մեջ եմ բեռնափոխադրողների հետ, նրանցից ստանում եմ տեսանյութեր, որտեղ պարզ երևում են բեռնատարների հերթերը:

Զավեշտալի է, որ 7 տարիների ընթացքում ստելու մեջ վարպետացած խմբակի ներկայացուցիչները մեղադրում են մեզ մեր հայրենակիցների խնդիրները բարձրաձայնելու համար։ Դուք ի վիճակի եք առանց ամոթի փոքր-ինչ նշույլի անհետ կորածների ծնողներին ստել, և դեռ մե՞զ եք ստախոս անվանում։

Էկոնոմիկայի նախարար Գևորգը երբ հպարտորեն հայտարարում է սահմանն անցնող մի քանի բեռնատարների մասին, հետաքրքրվու՞մ է բեռնափոխադրողներից և բեռնատարների վարորդներից, թե ինչ խնդիրների են բախվում վերջիններս սահմանը հատելուց հետո՝ Վրաստանում: Հրապարակեք նաև, թե այդ բեռնատարներից քանիսն են անխոչընդոտ տեղ հասնում, քանիսը՝ ետ վերադառնում։

Ի դեպ, Ռոսսելխոզնադզորը փոխանցում է, որ 3 օրվա ընթացքում Հայաստանից ստացվել է կարանտինի ենթակա արտադրանքով 146 տրանսպորտային միջոց, որոնցից վերադարձվել է 21-ը, այն դեպքում, երբ էկոնոմիկայի նախարարը հայտարարում էր, որ Վրաստանից հետ է ուղարկվել ընդամենը 4 բեռնատար: Հիմա ո՞վ է ստում։

Մեր քաղաքականության հիմնական սկզբունքներից է յուրաքանչյուր խմբի կողքին լինելը՝ կլինի գյուղատնտես, ֆերմեր, արտադրող, թե արտահանող։ «Հերոս» հարկատուների հաշվին իրենց անձնական բարեկեցությունը հոգացող իշխանությունների հետ մեր տարբերությունը նաև սրանում է։

Ընդդիմադիրների մասին ցինիկ գրառումներ անելու փոխարեն ձեր հայացքներն ուղղեք նախ ձեզ, ձեր ապաշնորհ քաղաքականությանն ու անգործությանը, որի պատճառով բոլոր ոլորտները, այդ թվում՝ տնտեսությունը, հայտնվել են ողբերգական վիճակում»:

Լրահոս

Ռուսաստան-Հայաստան և հակառակ ուղղությամբ չվերթները չեղարկվել են
Խոշոր հրդեհ․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ
Միրզոյանը կմեկնի Շվեյցարիա
Ղազախստանում կինը տուն է եկել իր հուղարկավորությունից մեկ ամիս անց
Վթարային ջրանջատում Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում
Հրդեհ Մերձավան գյուղում գտնվող արտադրամասում. Մանրամասներ
Կարևոր
Հայտնի է մարտ ամսվա կենսաթոշակների վճարման օրը
Վարժարանի շրջանավարտ Արթուր Գինոսյանը մահացել է
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն ու բուք
Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է գրեթե 300 հարվածային դրոն․ Զելենսկի
Ռուսաստանում նախատեսում են նոր հարկեր սահմանել միգրանտների համար
Նշվել է Իրանի դեմ ԱՄՆ հնարավոր հարվածի նոր ժամկետ
Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում քաղաքացի է ընկել ձորը
Մեր պարտքի բեռը 59%-ից իջել է 49%-ի․ Պապոյան
«Ասում են՝ վերևից է հրամանը». 10 օր է՝ հայկական բեռնատարները չեն կարողանում Վրաստանից Հայաստան մուտք գործել (տեսանյութ)
Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. փաստաբան
Վաշինգտոնում արտակարգ դրություն է հայտարարվել
ՈւՂԻՂ․ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության 6–րդ համագումարը
Կորցնու՞մ է արդյոք Ռուսաստանն իր ազդեցությունը հետխորհրդային երկրներում, մասնավորապես՝ Հայաստանում։ Վալենտինա Կոմլևա (տեսանյութ)
Չինաստանը մշակում է նոր սերնդի միջուկային զենք

Լրացուցիչ նորություններ

...

Սրանց պետք է հեռացնել, որ և՛ անկախ Հայաստան լինի, և՛ իրական հայ-ռուսական դաշինք. Էդուարդ Շարմազանով

Սանասարյանը արդարացվեց. Արդյո՞ք Փաշինյանը ներողություն կխնդրի նրանից

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան

2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3,3 անգամ, բայց ի՞նչ է ստացել «հերոս հարկատուն» դրա դիմաց. պատգամավոր

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Աշոտյան

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան

Հետո չասեք` ընտանիք էինք պահում. Իշխան Սաղաթելյան

Վեհափառը՝ քրեական հետապնդման թիրախ. Սուրեն Սուրենյանց

Փաշինյանական ռեժիմը Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավն է հագեցնում. Աբրահամյան

Վեհափառին ո՛չ քրեական գործերով ու ո՛չ էլ հնարավոր կալանքով չեք վախեցնի. Էդուարդ Շարմազանով

Այսօր հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է․ Ռուբեն Մելիքյանը՝ Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին

«Ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել, և իրենք ստիպված են մաքսատուրք վճարել»․ Դանիելյանը՝ իրեն դիմած քաղաքացիների խնդրի մասին