Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանն ու Փեզեշքիանը դատապարտել են Իրանի դեմ վերջին հարձակումը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Գ. Նիկոլ Փաշինյանի հրավերով և Հայաստանի ու Իրանի միջև հարաբերություններն ամրապնդելու և ընդլայնելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Ն. Գ. Մասուդ Փեզեշքիանը 2025թ. օգոստոսի 19-ին (համապատասխանաբար արեգակնային օրացույցի 1404թ. մորդադի 28-ին) պաշտոնական այց կատարեց Հայաստանի Հանրապետություն։Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի, ինչպես նաև նրանց ուղեկցող պատվիրակությունների միջև կայացած բանակցությունների ընթացքում երկու կողմերը մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ տարբեր հարցերի շուրջ և, գնահատելով երկու ժողովուրդների միջև պատմական, խոր ու բարեկամական հարաբերությունները և նրանց բազմադարյա մշակութային ու քաղաքակրթական ընդհանրությունները, վերահաստատեցին իրենց վճռականությունն՝ առավել ընդլայնելու այդ կապերը՝ օգտագործելով բոլոր միջոցներն ու հնարավորությունները, ինչպես նաև զարգացնելու և խթանելու երկկողմ, տարածաշրջանային և միջազգային տարբեր հարցերի շուրջ քաղաքական խորհրդակցությունները։

Ավելին, գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում համագործակցության զարգացման դինամիկ և հեռանկարային միտումի, ինչպես նաև բարձր մակարդակներում երկխոսությունների ու պատվիրակությունների փոխանակումների կապակցությամբ՝ կողմերը.•    ընդգծեցին իրենց վճռականությունը՝ խորացնելու երկու երկրների միջև հարաբերությունները    և    այն    բարձրացնելու    ռազմավարական գործընկերության մակարդակի:•    նշեցին    բարձր    մակարդակի    կանոնավոր    քաղաքական խորհրդակցությունների    կարևորությունը՝    միտված    երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ մոտեցումների համադրմանը և համագործակցության ընդլայնմանը: Կողմերը շեշտեցին, որ անկախ միջազգային իրադրության փոփոխությունից՝ նրանք կշարունակեն հանձնառու    մնալ    երկկողմ    հարաբերությունների    ամրապնդմանն    ու համակողմանի փոխգործակցության զարգացմանը:•    դատապարտելով  Իրանի  Իսլամական  Հանրապետության  դեմ  վերջին հարձակումը` կոչ արեցին հավատարիմ մնալ ՄԱԿ-ի Կանոնադրությանը և միջազգային իրավունքին,•    ընդգծեցին    իրենց    հանձնառությունը    ՄԱԿ-ի    Կանոնադրությանը    և միջազգային իրավունքի ճանաչված սկզբունքներին ու նորմերին, այդ թվում՝ պետությունների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության    հարգմանը,    միջազգային սահմանների անձեռնմխելիությանն ու անխախտելիությանը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը բացառելուն, միմյանց ներքին գործերին չմիջամտելուն, վերահաստատեցին խաղաղ համակեցության ու բարիդրացիության վրա հիմնված հարաբերությունները։•    Ընդգծեցին միջմարդկային կապերի զարգացման, ինչպես նաև գիտական, մշակութային ու զբոսաշրջային փոխանակումների կարևորությունը՝ միտված երկու ժողովուրդների միջև բարեկամության ու փոխճանաչման խթանմանը, այդ նպատակով երկու պետությունների քաղաքացիների տեղաշարժերի դյուրացմանը:•    Անդրադառնալով երկու երկրների խորհրդարանների միջև երկխոսության և համագործակցության կարևորությանը՝ որպես ընդհանուր նպատակների ու տեսլականի առաջմղման նշանակալի բաղադրիչ՝ նշեցին մասնագիտացված հանձնաժողովների և խորհրդարանական բարեկամության խմբերի կարևորությունը միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակում։•    Ընդգծեցին ընդհանուր բնապահպանական խնդիրների, մասնավորապես՝ Արաքս գետի աղտոտվածությունը երկկողմ համագործակցության միջոցով լուծելու անհրաժեշտությունը:•    Ընդգծելով առևտրաշրջանառության ծավալների մեծացման համար առկա զգալի ներուժը և ողջունելով երկու երկրների միջև Միջկառավարական համատեղ հանձնաժողովի կանոնավոր նիստերի անցկացումը՝ վերահաստատեցին իրենց վճռականությունը՝ ընդլայնելու ու խորացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում։•    Երկու երկրների միջև առևտրի ծավալը 3 միլիարդ դոլարի հասցնելու նպատակով որոշեցին մեծացնել առևտրաշրջանառության ծավալները, ընդլայնել  փոխադարձ  ներդրումները  և  իրականացնել  համատեղ ենթակառուցվածքային նախագծեր՝ ուղղված երկու պետությունների բարեկամության և ընդհանուր շահերի ամրապնդմանը, այս առումով հաշվի առնելով նաև Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի ընձեռած հնարավորությունները:•    

Հաշվի առնելով երկու երկրների ընդհանուր շահերը Պարսից ծոց-Սև ծով երթուղու ամրապնդման հարցում՝ կողմերը շեշտեցին համապարփակ տրանսպորտային համագործակցության խթանման, տրանսպորտային ենթակառուցվածքների և տարանցիկ ուղիների զարգացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ արագացնելով երկու երկրների սահմանին Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը, նոր սահմանային անցակետերի զարգացումն ու արդիականացումը, ինչպես նաև երկու երկրների միջև կնքված համաձայնագրերի շրջանակում ճանապարհային վճարների նվազեցումը։•    Հաստատեցին  Հայաստանի  Հանրապետությունից  Իրանի  Իսլամական Հանրապետություն էլեկտրաէներգիայի փոխանցման երրորդ գծի նախագծի կարևորությունը՝ ընդգծելով նշված նախագիծը արագ ավարտելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ աջակցություն հայտնելով գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման մասին համաձայնագրի շրջանակում երկու երկրների միջև գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ավելացմանը։•    Ընդգծեցին երկու երկրների միջև տրանսպորտային և հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը՝ ներառյալ միջազգային  տրանսպորտային    ուղիների,    երկաթուղիների, ճանապարհների ամբողջականացումն ու տարանցիկ ուղիների զարգացումը, ինչը կհանգեցնի երկու երկրների տարածաշրջանային դերի բարձրացմանը։ Վերահաստատեցին Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևորությունը և ընդգծեցին տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը պետությունների տարածքային ամբողջականության, ազգային ինքնիշխանության և իրավազորության շրջանակում՝ փոխադարձության հիման վրա։•    Կարևորեցին  տնտեսության  տարբեր  բնագավառներում,  այդ  թվում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և ծառայությունների ոլորտներում համատեղ ձեռնարկություններին աջակցելու և երկու երկրների մասնավոր հատվածների գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը։•    Աջակցելով    Հայաստանի    Հանրապետության    և    Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի առնչությամբ զգալի ձեռքբերումները՝ ընդգծեցին տարածքային ամբողջականության, հավասար ինքնիշխանության, քաղաքական անկախության և ճանաչված միջազգային    սահմանների    անձեռնմխելիության    հարգման անհրաժեշտությունը։•    Աջակցեցին  տարածաշրջանային  համագործակցության  մեխանիզմների՝ ներառյալ    «3+3»    տարածաշրջանային    խորհրդակցական    հարթակի խթանմանը:•    Ընդգծեցին գլոբալ և տարածաշրջանային կարևոր հարցերի նկատմամբ մոտեցումների    մերձեցմանը    միտված    շարունակական խորհրդակցությունների անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնեցին սերտորեն համագործակցել տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Միավորված ազգերի կազմակերպության շրջանակում։•  

 Ընդգծեցին  ահաբեկչության,  ծայրահեղականության,  անդրազգային կազմակերպված հանցավորության, թմրանյութերի մաքսանենգության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խաղաղությունն ու կայունությանը խաթարող անվտանգային այլ մարտահրավերների դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունը:•    Կարևորեցին  Հայաստանի  Հանրապետության  և  Իրանի  Իսլամական Հանրապետության միջև եղբայրական հարաբերությունների խորացման ու ընդլայնման ուղղությամբ համատեղ ջանքերի շարունակականությունը և նշեցին, որ այդ հարաբերությունները տարբեր քաղաքակրթությունների ու մշակույթների միջև խաղաղ համակեցության և կառուցողական համագործակցության օրինակ են: Երկու պետությունների ղեկավարները համաձայնեցին շարունակել բարձր մակարդակի պարբերական հանդիպումները՝ գնահատելու փոխգործակցության առաջընթացը և բացահայտելու հարաբերությունների զարգացման նոր ոլորտները:Այս պաշտոնական այցի շրջանակում տեղի ունեցավ համատեղ գործարար համաժողով, որին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության վարչապետը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, երկու երկրների այլ պաշտոնյաներ, ինչպես նաև արդյունաբերողներ, ընկերությունների ղեկավարներ ու մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, որոնք քննարկեցին մասնավոր հատվածների միջև համագործակցության ընդլայնման ուղիները։Նախագահ  Փեզեշքիանը  երախտագիտություն  հայտնեց  Հայաստանի վարչապետին ջերմ հյուրընկալության համար և հաջողություն մաղթեց Հայաստանի կառավարությանը բարեկամ Հայաստանի զարգացման և բարգավաճման շարունակական գործում: Ի հավելումն, նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին Իրան այցելելու հրավեր հղեց: Ընդունելով հրավերը՝ Հայաստանի վարչապետն իր հերթին երախտագիտություն հայտնեց:

Այս այցի ընթացքում ստորագրվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մի շարք փաստաթղթեր:Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև բանակցությունների արդյունքում սույն հայտարարությունը ստորագրվել է 2025թ. օգոստոսի 19-ին՝ իրանական օրացույցի 1404թ. մորդադի 28-ին՝ երկու բնօրինակով՝ յուրաքանչյուրը հայերեն, պարսկերեն և անգլերեն:

Լրահոս

Էրդողանին կառաջադրեն նախագահի պաշտոնում. Խուզարկել են Իշխան Սաղաթելյանի տունը
Ես զզվում եմ Մարգարիտա Սիմոնյանից կամ Սոլովյովից, բայց նրանց սպառնալիքներում իրականություն կա
Անհանգիստ ժամանակները գալիս են, դեռ չեն պատկերացնում իրանց ինչ ա սպասվում․ Ավինյանը՝ ընդդիմադիրներին
Նյարդերը տեղի տվեցին, դուրս գար, կասեի՝ կտեսնեիք. Արմեն Փամբուխչյան
Ընդդիմադիրները լսեցին իրականությունը, ինչից խուսափում էին. Վարդանյան
Տվյալ իրավիճակը հրահրել է ընդդիմությունը. Խաչատրյանը՝ ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցածի մասին
Էդ ի՞նչ կռիվ էր ներսում․ փոխքաղաքապետը՝ տեղի ունեցածի մասին
ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը. Փաշինյանը մտադիր է Ծառուկյանին սնանկացնել
Քննիչների խումբը խուզարկությունից հետո Սաղաթելյանի տնից հեռացավ
«Ձենդ իջցրու՛», «Լսի՛, այ տղա, արա', դուս կհելնես, քեզի կասեմ». ծեծկռտուք՝ ավագանու նիստին
Մեր տունը խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար. առգրավել են զարդեր ու փող. Սաղաթելյան
Թրամփը ասել է, որ Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր, քան ռմբակոծությունը
Վան Ի. BRICS-ը կարող է նոր անվտանգության համաձայնագրեր կնքել
ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»
Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. Ժողովուրդ
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»
«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց
«Հրապարակ»․ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով

Լրացուցիչ նորություններ

...

Էրդողանին կառաջադրեն նախագահի պաշտոնում. Խուզարկել են Իշխան Սաղաթելյանի տունը

Ես զզվում եմ Մարգարիտա Սիմոնյանից կամ Սոլովյովից, բայց նրանց սպառնալիքներում իրականություն կա

Անհանգիստ ժամանակները գալիս են, դեռ չեն պատկերացնում իրանց ինչ ա սպասվում․ Ավինյանը՝ ընդդիմադիրներին

Նյարդերը տեղի տվեցին, դուրս գար, կասեի՝ կտեսնեիք. Արմեն Փամբուխչյան

Ընդդիմադիրները լսեցին իրականությունը, ինչից խուսափում էին. Վարդանյան

Տվյալ իրավիճակը հրահրել է ընդդիմությունը. Խաչատրյանը՝ ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցածի մասին

Էդ ի՞նչ կռիվ էր ներսում․ փոխքաղաքապետը՝ տեղի ունեցածի մասին

Քննիչների խումբը խուզարկությունից հետո Սաղաթելյանի տնից հեռացավ

«Ձենդ իջցրու՛», «Լսի՛, այ տղա, արա', դուս կհելնես, քեզի կասեմ». ծեծկռտուք՝ ավագանու նիստին

Մեր տունը խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար. առգրավել են զարդեր ու փող. Սաղաթելյան

ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Փողոց դուրս չենք գալու, մինչև հաշվարկ չունենանք․պետք է հաշվի առնել` վտանգավոր իրավիճակ է (տեսանյութ)

Ընդդիմությունը վերջին նիստերին չի եկել, մենք մերոնցով նստել, նախագծեր ենք քննարկել, բան չի փոխվելու (տեսանյութ)

Դավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Փողոց դուրս չենք գալու, մինչև հաշվարկ չունենանք․ վտանգավոր վիճակ է, հնարավոր են բախումներ

Ընդդիմությունը վերջին նիստերին չի եկել, մենք մերոնցով նստել, նախագծեր ենք քննարկել, բան չի փոխվելու

Կապադովկիա․ ժայռային քաղաքների և ստորգետնյա թունելների աշխարհը

Բացահայտվել են «Հայաստան» դաշինքի կողմից ընտրակաշառք տալու դեպքեր

«Բաղչաների» տերերն ու քոլիկներ խփածները պիտի հիշեն՝ հանրային տարածքները բոլորին․ Տիգրան Ավինյան