Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանի որդեգրած գործելաոճը միտված է ոչ թե մեր ազգին խիստ անհրաժեշտ համախմբմանը, այլ՝ պառակտմանը․ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

Ցանկացած պետության ղեկավար, որն, իհարկե, խելագար չէ, ձգտում է նախ եւ առաջ կայունություն ստեղծել սեփական երկրում։ Լինում են, իհարկե, իրապես խելագար առաջնորդներ (Քադդաֆի, Սադդամ Հուսեյն եւ այլք), ովքեր, ակամա թե դիտավորությամբ այս հրամայականին հակառակ, իրենք են ստեղծում ապակայունություն։

Իսկ ի՞նչ է կատարվում մեր երկրում. Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հատկապես, կշտամբանքներով, վիրավորանքներով եւ, երբեմն, գռեհիկ արտահայտություններով է պատասխանում Հայաստանում ապաստան գտած ավելի քան հարյուր հազար արցախցիների արդարացի պահանջներին։ Վերջիններս, ճարահատյալ, բախում են հարյուրավոր դռներ, սակայն իրենց խնդրանքներին ու պահանջներին պատշաճ պատասխան չգտնելով, հարկադրված են լինում իրենց բողոքն արտահայտել զանգվածային ցույցերով, նստացույցերով, հանրահավաքներով, փողոցներ փակելով եւ այլն։Նման իրավիճակ ստեղծվել էր նաեւ 1990-ական թվականներին Սումգայիթի, Կիրովաբադի եւ, մանավանդ, Բաքվի ջարդերից հետո Հայաստանում ապաստան գտած հարյուր հազարավոր փախստականների պարագայում։

Մեր իշխանությունն այդ հարցը լուծեց հետեւյալ կերպ. ստեղծվեց «Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի պետական վարչություն», որը գլխավորում էր կառավարման մեծ փորձառություն ունեցող եւ հասարակության հարգանքն ու վստահությունը վայելող մի այնպիսի անձ, ինչպիսին էր Վլադիմիր Մովսիսյանը, ով կարճ ժամանակի ընթացքում փայլուն կերպով լուծեց փախստականների խնդիրները, արժանանալով վերջիններիս անկեղծ գնահատանքին եւ երախտագիտությանը։ Ի դեպ, 2023 թվականին նման մի կառույց ստեղծելու առաջարկով Փաշինյանին դիմել էր Սամվել Բաբայանը, սակայն մերժում էր ստացել նրանից։Այսպիսով, մերժելով նման մի աշխատունակ կառույց ստեղծելու գաղափարը, Փաշինյանը եւ նրա թիմակիցները իրենց քայլերի անարդյունավետությունը ստիպված են քողարկել ագրեսիվ հռետորաբանությամբ, փոխանակ այդ հրատապ խնդիրների լուծումը պատվիրակելու արհեստավարժ պաշտոնյաներով համալրված մի հատուկ մարմնի, որի բացառիկ պատասխանատվությունը կլիներ համակարգված գործունեությունը եւ արցախահայերի արդարացի պահանջների բավարարումը։

Դրանով նա, ըստ էության, ոչ թե հանգստացնում է արցախահայերին, այլ, ընդհակառակը, նրանց ավելի է մղում շարունակելու եւ թեժացնելու բողոքի ցույցերը, ակամա խորացնելով ապակայունությունը։Արժե հիշեցնել, որ սա Փաշինյանի միակ ձախորդությունը չէ։ Նման մի աններելի եւ վտանգավոր արկածախնդրություն նա դրսեւորեց նաեւ Հայոց եկեղեցու նկատմամբ, ինչը սակայն վիժեցվեց համաժողովրդական խիստ հակազդեցության շնորհիվ։ Արդյունքում նա ստիպված եղավ, գոնե միառժամանակ, դադարեցնել Եկեղեցու դեմ ծավալած իր պառակտիչ արշավը։Փաշինյանի հաջորդ սադրիչ քայլը եղավ ՀԷՑ-ի ազգայնացման հակասահմանադրական ձեռնարկումը եւ Սամվել Կարապետյանի նկատմամբ ընթացող անօրինական պատժիչ գործողությունը, ինչը եւս մեր երկրին խիստ անհրաժեշտ կայունության հաստատումը խաթարող գործոններից մեկն է։

Մի խոսքով, Փաշինյանի որդեգրած հախուռն գործելաոճը իրապես միտված է ոչ թե մեր ազգին խիստ անհրաժեշտ համախմբմանը, այլ, միայնումիայն, պառակտմանը։

Լրահոս

Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց
Ծառը տապալվել է կնոջ վրա․ Գերմանիայում ուժգին փոթորիկները մահվան պատճառ են դարձել
«Մենք ամեն օր հիասթափություն ենք ապրում». Հայկ Հովհաննիսյանը նոր գրառում է արել
Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է. Փաստաբան
Մտադիր են ներողություն խնդրել թագավորից
Երևանում հայտնաբերվել է հետախուզվող 43-ամյա տղամարդը
Սա աննախադեպ վայրենություն է․ վիրավորված հասարակություն ունենք․ Ալավերդյան (տեսանյութ)
Խոշոր հևդեհ Երևանում. Ի՞նչ է հայտնի
Ով է ԱԳ փոխնախարարը․ մանրամասներ
Փաշինյանն այսօր շատ վտանգավոր հայտարարություն է արել․ նոր փաստաթուղթ են հեղինակելու (տեսանյութ)
Կորեայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Լատվիայում խոցված դրոնը ուկրաինական է եղել. ՊՆ-ում նշել են հավանական պատճառը
Կարևոր
Արեգնազ Մանուկյանին թույլատրվել է շփվել մերձավոր ազգականների հետ․ կալանքը մնացել է ուժի մեջ
Եվս 5000 էլեկտրամոբիլ հնարավոր կլինի Հայաստան ներմուծել առանց մաքսատուրքի
Մոսկվան զգուշացնո՞ւմ է Հայաստանին և Ադրբեջանին․ Զախարովան խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների ռիսկերի մասին
Ռուսաստանն աշխարհում միակն է, որ տիրապետում է միջուկային էներգետիկայի ամբողջ շղթային. Պուտին
Ձերբակալվել են թմրանյութերի վաճառքով զբաղվող 7 անձ
Կիրականացվի համայնքների միավորման 2 ծրագիր՝ Արարատի մարզի Արարատ և Վեդի, Լոռու մարզի Վանաձոր և Փամբակ համայնքների խոշորացման մոդելով
ՀՀ վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել մինչև օգոստոսի 25-ը

Լրացուցիչ նորություններ

...

Սա աննախադեպ վայրենություն է․ վիրավորված հասարակություն ունենք․ Ալավերդյան (տեսանյութ)

Ով է ԱԳ փոխնախարարը․ մանրամասներ

Փաշինյանն այսօր շատ վտանգավոր հայտարարություն է արել․ նոր փաստաթուղթ են հեղինակելու (տեսանյութ)

Կորեայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու համար հող է նախապատրաստում. Խաչատրյան (տեսանյութ)

Ի՞նչ պատճառով ՔՊ-ն չաջակցեց ընդդիմադիր թեկնածուներին․ խմբակցության քարտուղարի մեկնաբանությունը (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստանի» երեք թեկնածուները չընտրվեցին․ ՔՊ-ն մերժեց (տեսանյութ)

Քյարքին ՀՀ տարածք չէ․ Փաշինյանը՝ 29.743 քկմ-ի մասին (տեսանյութ)

Ղարաբաղի հարցում որոշմամբ ՀՀ-ն դուրս եմ բերել թակարդից․ «Բոլոր քահանաները պետք է լինեն հիսուսական». Փաշինյան (տեսանյութ)

«Եթե հողերը հանձնելով Հանրապետություններ հռչակենք, կհասնենք մինչև Լոռի». Կարապետյան (տեսանյութ)

Կառավարությունը հայտարարում է 4-րդ Հանրապետության մասին.Թեհրանը սպառնում է Փարիզին

Ո՞վ է ասել, որ Գագիկ Ծառուկյանն այս ողջ ընթացքում պետք է ազատության մեջ լիներ. Փաշինյան (տեսանյութ)

ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրմամբ անհանգստացած ենք․ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք «Չորրորդ Հանրապետություն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Մի քանի սցենար ունենք, բայց ընտրության ավարտից հետո կխոսենք, թե որ սցենարն ենք ընտրում. Գրիգորյան (տեսանյութ)

Պարոն Ղազինյանին երեկ ԱԺ դահլիճից ապօրինի կերպով հեռացրին՝ օրենքը խախտելով. Արամ Վարդևանյան (տեսանյութ)

Կա քաղաքացիների մի ստվար զանգված, որ մեզ խնդրում են չընտրել ընդդիմադիր թեկնածուներին . Ալեքսանյան (տեսանյութ)

ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ

Մանրակրկիտ լսել ենք ընդդիմադիր թեկնածուներին,որեվէ մեկի նկատմամբ կանխակալ մոտեցում չի եղել (տեսանյութ)

ՈՒՂԻՂ. ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներ