Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին


2029 թվականին Հայաստանում նախատեսված ֆուտբոլի աշխարհի Մ20 տարեկանների առաջնության նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ Վանաձորի ֆուտբոլային մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիային:

Հայաստանի կառավարության այսօրվա որոշմամբ անհետաձգելի է համարվել Վանաձորում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման, վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջը և այդ նպատակով գնումների գործընթացը կկազմակերպվի «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով։

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ ներկայացրել են հայտ՝ աշխարհի Մ20 տարեկանների առաջնության կազմակերպման նպատակով: Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) իր աջակցությունն է հայտնել համատեղ հայտի ներկայացմանը, սակայն վերջնական հաստատման համար անհրաժեշտ է արդիականացնել ֆուտբոլային ենթակառուցվածքները, այդ թվում՝ կառուցել կամ վերակառուցել ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի առնվազն մեկ մարզադաշտ։

Հայաստանում նմանօրինակ մարզադաշտերի առկայությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից նախատեսվել և ամրագրվել է նաև ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությամբ, որով, մասնավորապես, սահմանվել է ՀՀ-ում 3 մարզադաշտերի կառուցման (այդ թվում` 1-ը՝ ազգային) պահանջը: Երեք մարզադաշտերից 2-ը նախատեսվում է կառուցել առնվազն 10 հազար նստատեղով, իսկ 1-ը՝ ազգայինը, 35 հազար նստատեղով։ Ազգային մարզադաշտը կառուցվելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում։ 10 հազար նստատեղ ունեցող մարզադաշտերից մեկի համար երկարատև բանակցությունների և ուսումնասիրությունների արդյունքում ընտրվել է Վանաձորը, որտեղ արդեն առկա է հին, չշահագործվող մարզադաշտ՝ 3 հազար նստատեղով (ՈՒԵՖԱ 2-րդ կատեգորիա)։ Նախատեսվում է իրականացնել լայնածավալ վերակառուցում, ընդլայնել նստատեղերի հատվածը և ապահովել միջազգային ստանդարտներին համապատասխան ենթակառուցվածքներ։

Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքը վստահվելու է միջազգային փորձ ունեցող օտարերկրյա կազմակերպությանը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ստացել է գնային երկու առաջարկ և ընտրել է նվազագույն գին ներկայացրած «ՎենյուԷրա Հոլդինգ» ՍՊԸ–ն, որին «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով կհատկացվի շուրջ 593 հազար եվրո ֆինանսավորւմ՝ նախագծային աշխատանքների համար։

Նախագծման աշխատանքները կիրականացվեն 8 ամսում, իսկ շինարարությունը, հաշվի առնելով բոլոր քաղաքաշինական և պետական փորձաքննությունները, նախատեսվում է մեկնարկել 2026 թվականի հունիսին: Շինարարությունը կտևի շուրջ 24 ամիս։

Ըստ նախագծի հիմնավորման՝ «ՎենյուԷրա Հոլդինգ» ՍՊԸ–ի նախագծերից են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ֆուտբոլային մարզադաշտը, որտեղ անցկացվել են Եվրո 2020-ի խմբային փուլի երեք և 1/8 եզրափակիչ հանդիպումները, Սաուդյան Արաբիայի «Քինգ Աբդուլա Սպորտս Սիթի» մարզադաշտը, որտեղ անցկացվել է 2023 թվականի աշխարհի ակումբային առաջնությունը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտը, որտեղ 2018 թվականին անցկացվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները:

Լրահոս

Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ
Ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի՝ բողոքի ակցիա կանցկացվի
«Հրապարակ»․ Նվերը մոռացե՞լ էր հետը բերել․ ի՞նչ նվեր է ուղարկել նա ԱՄՆ-ից
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
«Հրապարակ». Քաղաքական ուժերը տարակուսած են և սպասում են Սամվել Կարապետյանի կոնկրետ քայլերին
ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Վեհափառը կմորթվի, չի հանձնվի
«Հրապարակ»․ Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները
Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ»
Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից
«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար. Իսրայելը Լիբանանից զորքերը դուրս բերելուց բացի այլ ելք չունի
ԱՄՆ-ն նոր հարձակում է նախատեսում Իրանի դեմ. Թրիփփի ճակատագիրը՝ անորոշ (տեսանյութ)
Կլինի ընդամենը կարճատև զինադադար, վաղ է խոսել վերջնական խաղաղության մասին. Վազգեն Պետրոսյան (տեսանյութ)
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր մարզադաշտ կունենա
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Լիբանանի հարավի բուֆերային գոտում «Հըզբոլլահի» զինյալների ուղղությամբ կրակ բացելու մասին
Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ)
Ես զզվում եմ Մարգարիտա Սիմոնյանից կամ Սոլովյովից, բայց նրանց սպառնալիքներում իրականություն կա. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Իրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը
Թուրքիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի պահեստում․ կան զոհեր

Լրացուցիչ նորություններ

...

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր մարզադաշտ կունենա

Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել (տեսանյութ)

Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ

«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը

Արսենալը ցանկանում է ձեռք բերել Բրեդլի Բարկոլային

Զլատան Իբրահիմովիչը գնահատել է ԱՄՆ-ի հավաքականի հնարավորությունները աշխարհի առաջնությունում

Հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են․ ԱԱ

Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր․ Դևիսի գավաթ

«Բիլի Ջին Քինգի» երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Չեռնոգորիայի հավաքականին

Հայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ

Հայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ

Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին. Արմեն Նիկողոսյան

Հայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում

Ուժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետ

ԱՄՆ-ն կհաղթի Աշխարհի առաջնությունում․ Ալտիդոր

Ամերիկացի ֆուտբոլիստը պատմական նվաճում է գրանցել 2026 թվականի Աշխարհի առաջնությունում

ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունը կանցկացվի 12 թիմով

«Ռեալը» ՈւԵՖԱ-ից պահանջել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից և հեռացնել եվրագավաթներից

Հայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները

Սպերցյանը նշել է 26-ամյակը