Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի քննարկմանը և քվեարկությանը. հայտարարություն

2024 թ. օգոստոսի 30-ին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովիև Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ), ստորագրված վերոհիշյալ հանձնաժողովների նախագահների կողմից, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, անվտանգությունն ու ինքնիշխանությունը խաթարող լրջագույն սպառնալիքներ է պարունակում։ Այն հակասում է թե՛ միջազգային իրավունքին, թե՛ Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրությանը։

Մասնավորապես

Ակնհայտորեն անտեսվել է (հատկապես Սահմանադրական դատարանի 26.09.2024թ. թիվ ՍԴՈ-1749 որոշմամբ) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի ղեկավարմամբ ձևավորված հանձնաժողովի ստեղծման և գործունեության սահմանադրականության խնդիրը։ Հանձնաժողովը չունի սահմանադրական հենք, քանի որ Սահմանադրությամբ և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն, որը սահմանվել է որպես այս հանձնաժողովի ստեղծման իրավական հիմք՝ «Վարչապետն իրավասու է կազմավորելու խորհրդակցական մարմիններ»:

Առերևույթ հակասահմանադրական մարմինը (հանձնաժողովը), նրա ղեկավարը, այս մարմնին աջակցող պաշտոնատար անձինք օժտվել են առանց հանրաքվեի Հայաստանի Հանրապետության տարածքային փոփոխությունների հանգեցնող իրավաբանական նշանակություն ունեցող միջազգային իրավական փաստաթղթեր Հայաստանի անունից համաձայնեցնելու, կնքելու (ստորագրելու) կամ նման հետևանքների հանգեցնող գործողություններ ձեռնարկելու ապօրինի լիազորություններով: Տավուշի մարզի բնակավայրերում տեղի ունեցածը սողանցք է բացում նաև հետագա հակասահմանադրական գործընթացների համար:

Կանոնակարգը ստորագրվել է, ինչպես նաև վերը նշված գործողությունները ձեռնարկվել են պատերազմի սպառնալիքի ներքո, ինչի մասին հայտարարել են Նիկոլ Փաշինյանը և իշխող քաղական ուժի անդամները՝ պնդելով, որ նման գործողություններ ձեռնարկելովփորձում են մեղմել, բայց ոչ բացառել պատերազմի սպառնալիքը: Այս հանգամանքը, ինչպես նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական պատասխանատուների՝ ուժի կիրառման չդադարող սպառնալիքները, գերեվարված (պատանդառված) մեր հայրենակիցների ադրբեջանական բանտերում ապօրինաբար պահվելու և շարունակաբար խոշտանգումների ենթարկվելու փաստերն անտեսվել են Հայաստանի քաղաքական իշխանության և Սահմանադրական դատարանի կողմից, ինչը հակասում է Սահմանադրության 13-րդ հոդվածով, ինչպես նաև «Միջազգային պայմանագրային իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի 52-53-րդ հոդվածներով ամրագրված դրույթներին, որոնցով մասնավորապես սահմանված է, որ ուժի կիրառման կամ դրա պառնալիքի ներքո կնքված միջազգային պայմանագրերն առ ոչինչ են:

Կանոնակարգով որպես պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք հայտարարված 1991 թ․ Ալմա Աթայի հռչակագիրը հանրությանը առերևույթ մոլորեցնելու փորձ է, քանի որ այն չի երաշխավորել Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնամխելի լինելը: Բացի այդ, որպես Ալմա Աթայի հռչակագրի կիրառման փաստարկ ներկայացվում է ստորագրող կողմերի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն, ինչն ամրագրված է նաև միջազգային հիմնարար իրավական փաստաթղթերում (ՄԱԿ-ի կանոնադրություն, Հեկսինկիի եզրափակիչ ակտ)։ Թեև Ադրբեջանը հայտարարում է տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքներին իր հավատարմությունը, սակայն շարունակում է Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթումը։

Կամայականորեն ընտրված քարտեզագրական փաստաթղթերի շրջանակը որոշակիացնելու հարցից խուսափելով, Հայաստանի քաղաքական իշխանությունն ու Սահմանադրական դատարանն անտեսել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքներն ավարտվել են դեռևս 1980-ականների վերջին, ինչի վերաբերյալ Հայաստանի կառավարությունն իր տիրապետության տակ ունեցել է անհրաժեշտ իրավական հիմքերը, սակայն չի դրել պաշտոնական շրջանառության մեջ:

Կանոնակարգը չի ներառում կողմերի համար առանց վերապահումների վավերացնելու պահանջ: Բացի այդ, Կանոնակարգն Ադրբեջանում չի անցել ներպետական համաձայնեցման ընթացակարգ, ինչը չի բացառում Ադրբեջանի կողմից՝ Հայաստանի համար անընդունելի վերապահումներով վավերացնելու հնարավորությունը։
Կանոնակարգը հղում է կատարում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրին, որի տեքստը հրապարակված չէ, բովանդակությունը, կողմերի ստանձնած պարտավորությունները և իրավունքները հայտնի չեն։

Հայտնի չէ, թե երբ այդ համաձայնագիրը կհամաձայնեցվի, կհաստատվի ու կվավերացվի։ Ընդսիմն, Կանոնակարգի համաձայն, ինչ որ մի պահի սահմանազատումը կարող է իրականացվել ինչ որ սկզբունքով, որը ո՛չ Սահմանադրական դատարանին, ո՛չ Ազգային ժողովին հայտնի չէ։

Սահմանադրական դատարանի որոշմամբ արտացոլված դիրքորոշումները գրեթե բառացի կրկնում են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում արտացոլված մտքերը, Հայաստանի անկախության մասին հռչակագրի և Սահմանադրության միջև արհեստական հակադրումներ ստեղծելու (ներկայացնելու) փորձերը, ինչն աներկբա վկայում է, որ ՍԴ որոշումը կայացվել է գործադիր իշխանության առերևույթ թելադրանքով, ինչն ինքնին աղերս չունի սահմանադրական արդարադատության հետ:

Արդեն իսկ արձանագրված հատվածական սահմանազատման իրողությունը, Կանոնակարգում վեճերի լուծման մեխանիզմի բացակայությունը, տարաձայնության դեպքում՝ դեռևս չհրապարակված ռուսերեն տեքստի կիրառման հնարավորությունը, ևս էական հավելյալ ռիսկեր են պարունակում։

Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է․

Սահմանադրական դատարանի կողմից Կանոնակարգով ստանձնած պարտավորությունների Սահմանադրությանը չհակասելու մասին եզրակացությունը քաղաքական պատվեր կատարելու ողջամիտ կասկած է առաջացնում։ Անտեսվել են ուժի կիրառման փաստացի սպառնալիքի ներքո, ինչպես նաև առանց պատշաճ լիազորությունների սահմանազատում և սահմանագծում իրականացնելու, դրանց վերաբերյալ բանակցություններ վարելու, իրավական նշանակության փաստաթղթեր համաձայնեցնելու, ստորագրելու (կնքելու) հանգամանքները:

Անտեսված է նաև այն, որ Կանոնակարգը չի պարունակում անվտանգային բազմաթիվ ռիսկերի կառավարման մեխանիզմներ։ Կանոնակարգում սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունքի հնարավոր փոփոխության ենթակա լինելու դրույթի առկայությունը, սահմանազատման շուրջ եղած տարաձայնությունների և վեճերի խաղաղ պայմաններում լուծման մեխանիզմի, նույն սկզբունքը ամբողջ սահմանագծի սահմանազատման համար կիրառելու, ինչպես նաև միջպետական հարաբերություններում ուժի կիրառման սպառնալիքի (պատերազմի) բացառման՝ կողմերի պարտավորությունների բացակայությունը ավելի է ընդգծում անտանգային ռիսկերի անկառավարելի բարձր մակարդակը։

Կանոնակարգի ներպետական համաձայնեցման (վավերացման) գործընթացը երկու երկրներում չի ընթանում համընթաց՝ բացառելու համար Ադրբեջանի կողմից անընդունելի վերապահումներով վավերացնելու հնարավորությունը։

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև միջպետական սահմանի սահմանազատման համար ելակետային սահմանագիծը պետք է հստակ սահմանված և նկարագրված լինի ՀՀ օրենսդրությամբ, որպեսզի սահմանազատման հետևանքով այդ ուրվագծի հնարավոր փոփոխությունը ենթակա լինի հանրաքվեի միջոցով որոշման։

Հակառակ Կանոնակարգում առկա անորոշության, սահմանազատման ժամանակ (ընթացքում), միջազգային լավագույն փորձում կիրառվող «ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ սկզբունքի» գործադրումը պահանջում է, որ որևէ հատվածի սահմանազատում չի կարող վերջնական համարվել, քանի դեռ չի նկարագրվել ամբողջ սահմանը։ Մինչև միջպետական սահմանի ամբողջական սահմանազատման ավարտը (անհրաժեշտության դեպքում՝ հանրաքվեի կազմակերպումն ու արդյունքների վավերացումը), արգելվում է իրականացնել սահմանագծում և զինված ուժերի որևէ վերատեղակայում։

Առ այդ, հաշվի առնելով վերոգրյալը, նկատի առնելով 21.10.2024թ. Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հարցի քննարկման արդյունքները «Հայաստան» խմբակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականցվող սահմանազատման գործընթացը, ինչպես նաև Կանոնակարգի վավերացման տեղի ունեցող ներպետական ընթացակարգերը համարում է հակասահմանադրական և Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերին հակասող։ Ուստի, խմբակցությունը չի մասնակցելու Ազգային ժողովի նիստում Կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցություն
21.10.2024 թվական

Լրահոս

Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է ութ մարդ
ՌԴ-ն ԱԹՍ-ներով և հրթիռներով զանգվածային հարձակում է իրականացրել Կիևի վրա. կան զոհեր
ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ
Թրամփն ասել է, որ Բիլ Գեյթսն այլևս չի համարում, որ ԱԲ-ն կհանգեցնի 1 միլիարդ մարդու մահվան
ԱՄՆ-ը խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները
Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար
Կարևոր
«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են
«Հրապարակ»․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված
Կարևոր
«Իրավունք». Փաշինյանը «հաթաթա» է տվել «Շեֆ ջան, մենք պրոբլեմ չունենք» ասողներին
«Ժողովուրդ». Ավինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում
Կարևոր
«Հրապարակ»․ Կարեն Կարապետյանի թոռը միջազգային մրցանակ է շահել
«Իրավունք». Տիրադավների խրախճանքը. «Հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու»
«Ժողովուրդ». Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է. իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ
«Իրավունք». Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերով
«Ժողովուրդ». «Բաց աշխարհ». ԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր՝ ԱՄՆ–ում. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը. Եվրոպան պատերազմի մեջ է Ռուսաստանի դեմ. Լավրով (տեսանյութ)
Հույս ունենք, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կարևոր և պատասխանատու մասնակիցը. Պեսկով
Գևորգ Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին
9-ամյա հայ տղան պատմել է Երուսաղեմում իր վրա հարձակման մասին
Կարևոր
Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել

Լրացուցիչ նորություններ

...

ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Գևորգ Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին

Հայաստանը դարձնում են «երկրորդ Ուկրաինա», իսկ Եկեղեցին այս փորձությունն էլ կհաղթի․ Հարությունյան (տեսանյութ)

Սոնա Ղազարյանը ԵԽԽՎ-ում խոսել է Հայաստանի ընտրություններին արտաքին միջամտությունից

«Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ ստացել են լուծում»․ ՄԻՊ Մանասյան

Սարսափելի կադրեր Կիևից, 40 կմ՝ մեքենայի տանիքին ու հսկա սողանք Նեպալում

Սահմանային զիջումնե՞ր... Ռուսաստանին հնարավոր չէ վախեցնել և հաղթել. Պուտին

Եկեղեցին՝ ճնշման տակ, Տիգրանաշենը՝ հարցականի տակ, «Նաիրիտը»՝ ռուսների օրակարգում

ԻՀՊԿ-ն ամերիկացիներին հրավիրել է այցելել Իրան

ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր

ԵԽԽՎ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ, պատգամավոր Էդվարդ Լինն անդրադարձել է Հայաստանի ընտրություններին

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ)

Ձեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ)

«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ

ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ)

Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ

ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսը

Հայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերը

Պատերազմի տարելիցն ու իշխանականների լռությունը․ Իրանը պատրաստ է «դատաստանի օրվա» պատերազմին. Արաղչի

Ձևի համար խաղաղություն է հաստատվել, ամենափոքր պատրվակից պատերազմ կսկսվի