Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Զգուշացում. խաբեությամբ iPhone-ի արգելափակման արշավ Telegram-ում. Արթուր Պապյան


Մեդիափորձագետ Արթուր Պապյանը գրում է.

 

«Զգուշացում. խաբեությամբ iPhone-ի արգելափակման արշավ Telegram-ում:

 

Վերջին շրջանում նկատվում է խարդախությունների աճ, որոնք ուղղված են iPhone օգտատերերին, հատկապես Telegram հարթակում։ Խաբեբաները կարող են արգելափակել ձեր սարքը, գողանալ կամ ջնջել տվյալները և սպառնալիքներով փրկագին պահանջել։

Տարբերակ 1` սիրային խաբեություն

Այս սխեմայի հիմքում ընկած է խաբեբայի կողմից սիրային հետաքրքրություն ձևացնելը։ Խարդախները կապվում են օգտատերերի հետ Telegram-ում՝ ներկայանալով որպես հնարավոր ծանոթություն։ Որոշ ժամանակ զրուցելուց և վստահություն ձեռք բերելուց հետո նրանք հորինում են մի պատմություն, թե իբր կորցրել են իրենց հեռախոսը և շտապ անհրաժեշտ է մուտք գործել իրենց iCloud հաշիվ՝ կարևոր լուսանկարներ կամ տվյալներ վերականգնելու համար։

Նրանք խնդրում են ձեզ մուտք գործել իրենց Apple ID-ով ձեր iPhone-ից։ Հենց որ դուք դա անում եք, խաբեբան անմիջապես փոխում է Apple ID-ի գաղտնաբառը, ակտիվացնում է "Find My iPhone" ֆունկցիան և արգելափակում ձեր սարքը։ Այնուհետև նրանք պահանջում են փրկագին (իմ տեսած դեպքերում գումարը տատանվում է $100֊ից $600֊ի սահմաններում՝ կապված հեռախոսի մոդելից)՝ ձեր հեռախոսն ապաարգելափակելու համար։

Տարբերակ 2` աշխատանքի առաջարկ

Այս սխեմայում խաբեբաները կապվում են զոհերի հետ, հաճախ Telegram-ի միջոցով, ներկայանալով որպես ընկերության մենեջեր և առաջարկելով իբրև թե հեռակա աշխատանք՝ որպես հավելվածների թեստավորող։ Նրանք մանրամասն նկարագրում են աշխատանքային պայմանները, գրաֆիկը և խոստացված աշխատավարձը՝ ստեղծելով վստահության մթնոլորտ։ Խաբեության հիմնական մասը սկսվում է, երբ նրանք խնդրում են օգտատիրոջը դուրս գալ իրենց սեփական iCloud հաշվից և մուտք գործել խաբեբայի տրամադրած iCloud հաշվով՝ պատճառաբանելով, որ դա անհրաժեշտ է թեստավորվող հավելվածներին մուտք ստանալու համար։

Զոհը, չկասկածելով խաբեության մասին, մուտքագրում է տրամադրված մուտքանունն ու գաղտնաբառը իր iPhone-ում։ Հենց որ այս քայլերն ավարտվում են, iPhone-ն անմիջապես արգելափակվում է "Կորած iPhone" հաղորդագրությամբ, որին հաջորդում է Telegram-ի միջոցով փրկագին պահանջելու փորձ։

Տարբերակ 3` խաղային խաբեություն, թիրախում՝ երեխաները

Ավելի տագնապալի է, որ նմանատիպ սխեմաներն այժմ թիրախավորում են նաև երեխաներին։ Խարդախները երեխաներին խոստանում են անվճար խաղեր, Roblox-ի նոր թեմաներ (մոդեր) կամ այլ գրավիչ բոնուսներ։ Նրանք խնդրում են երեխաներին մուտք գործել իրենց Apple ID-ով կամ այլ հաշիվներով՝ իբրև թե այդ "անվճար" բովանդակությունը ստանալու համար։

Երեխաները, չգիտակցելով վտանգը, իրենց կամ ծնողների iPhone/iPad֊ով մտնում են խաբեբայի iCloud տվյալները, ինչը խաբեբաներին հնարավորություն է տալիս արգելափակել սարքը կամ գողանալ անձնական տվյալներ, լուսանկարներ և այլն։

Ինչպես պաշտպանվել և ինչ անել, եթե արդեն խաբվել եք

ԵՐԲԵՔ ՄԻ ՄՏեՔ ՈՒՐԻՇԻ APPLE ID ՁԵՐ ՍԱՐՔՈՒՄ: Սա ամենակարևոր կանոնն է։ Ձեր iPhone-ը նախատեսված է ձեր անձնական Apple ID-ի հետ աշխատելու համար։ Միայն վստահելի ընտանիքի անդամները կարող են կիսել Apple ID-ն։

Զրուցեք Ձեր Երեխաների Հետ: Բացատրեք երեխաներին առցանց անվտանգության կարևորությունը։ Սովորեցրեք նրանց երբեք չկիսել իրենց գաղտնաբառերը կամ հաշվի տվյալները՝ անվճար խաղերի, մոդերի կամ այլ խոստումների դիմաց։ Զգուշացրեք նրանց կասկածելի հղումներից և անծանոթ մարդկանցից, ովքեր խոստումներ են տալիս։

Եթե Ձեր iPhone-ն արգելափակվել է

Անմիջապես դիմեք Apple Support-ին: Սա միակ պաշտոնական ճանապարհն է ձեր սարքն ապաարգելափակելու համար։

Պատրաստ եղեք ապացույցներ ներկայացնել: Ձեզանից կպահանջվի սարքի գնման ապացույց (օրիգինալ տուփը և անդորրագիրը)։ Այս գործընթացը կարող է տևել մինչև մեկ ամիս, քանի որ այն մշակվում է Apple-ի հատուկ բաժնի կողմից։

 Ընդ որում՝ ինձ ոչ մի անգամ չի հաջողվել ապաարգելափակել հեռախոսը, բայց դրանից բացի այլ տարբերակ չեմ տեսնում, կտրականապես բացառում եմ նաև խաբեբաներին իրենց ուզած գումարը փոխանցելու տարբերակը։

 

Միշտ զգոն եղեք առցանց հարթակներում։ Ձեր անվտանգությունը ձեր ձեռքերում է։ Կիսվեք այս տեղեկատվությամբ ձեր ընկերների և ընտանիքի անդամների հետ, որպեսզի նրանք ևս պաշտպանված լինեն»:

Լրահոս

Վան Յի. Չին-ԱՄՆ հարաբերությունների ապագան կախված է ԱՄՆ-ից
Ռուբիո. Աշխարհում շատերը կարծում են, որ ԱՄՆ գերիշխանության դարաշրջանն ավարտվել է
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Վան Ին Մյունխենում քննարկել է Ուկրաինայի հարցը Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի գործընկերների հետ
Ռուբիո. ԱՄՆ-ը փնտրում է հակամարտության այնպիսի լուծում, որին կհամաձայնեն և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան
Իրանում ստեղծված իրավիճակը ազդել է ամբողջ Մերձավոր Արևելքի վրա, ասել է Վան Ին
Ռուբիոն ասել է, որ ՄԱԿ-ը չկարողացավ վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը
ՔՊ-ն ծեծի համար դատվողին պատգամավոր է դարձնում. Փաշինյանը սպառնացել է` լրացուցիչ միջոցների կդիմի
Ռուբիոն հաստատել է հաջորդ երեքշաբթի օրը Ուկրաինայի շուրջ բանակցությունների նոր փուլը
Ատլանտյան ճգնաժամը, ռուսական գազն ու Ռուբիոյի կոշտ զգուշացումները
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարծում է, որ ԱՄՆ-ը մոտ ապագայում չի դուրս բերի իր զորքերը Եվրոպայից
Սպիտակ տունը Սուրբ Վալենտինի օրվա բացիկ է հրապարակել, որի վրա պատկերված է Գրենլանդիան
Կալիֆոռնիայի նահանգապետը Դանիային խորհուրդ է տվել Գրենլանդիայի իրավիճակի վերաբերյալ
Կիմ Չեն Ըն. Հյուսիսային Կորեայի զինվորների հերոսությունը Կուրսկի շրջանում ընդմիշտ կմնա պատմության մեջ
Չինաստանը մայիսի 1-ից կվերացնի 53 աֆրիկյան երկրներից ներմուծվող ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը
ԱՄՆ-ը չի ցանկանում, որ Իրանը պահպանի ուրանի հարստացման կարողությունը
Զելենսկիի գրասենյակը հաստատել է փետրվարի 14-ին Մյունխենում նրա հանդիպումը Ռուբիոյի հետ
Թրամփ. Իրանը չի ցուցաբերում որևէ պատրաստակամություն՝ գործողություններ ձեռնարկելու համաձայնագրի հասնելու համար
Կարևոր
Ալիևը հայտարարել է, որ Վենսը բարձրացրել է ԼՂ-ի դատապարտված նախկին ղեկավարների հարցը
Կարևոր
Politico. Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել հրադադարի սահմանման վերաբերյալ

Լրացուցիչ նորություններ

...

Իրան-ԱՄՆ սպասվող բանակցությունների նախանշված օրակարգը չի բխում Թել-Ավիվի շահերից. իրանագետ

Վաղարշակ Հարությունյանին առաջարկել եմ գլխավորել մեր ցուցակը առաջիկա ԱԺ ընտրություններին․ Վահան Բաբայան

Հենց նման բարդ իրավիճակներում են Հայաստանի պես պետությունների համար ի հայտ գալիս ոչ միայն ռիսկեր, այլ նաև՝ հնարավորություններ․ Ոսկանյան

Եկեղեցու դեմ խունտայի ձեռնարկած բռնաճնշումներն ունեցան հակառակ արդյունք. Արմեն Այվազյան

Նարեկ Սամսոնյանն այսօր վիրահատվել է

Եկեղեցին այսօր հարձակման տակ է հենց այն պատճառով, որ պաշտպանում է հայկական ինքնությունը. Բագրատ Սրբազանի նամակը՝ Վենսին

Իրանի պաշտպանության նախարարը նախազգուշացրել է Ալիևին

Փետրվարին կավարտեմ «Հայոց պատմության» հատոր 3-րդի առաջին գիրքը. դու ի՞նչ ես կարդում. Փաշինյան (տեսանյութ)

Մարդկանց սոցիալական վիճակը օրեցօր վատանում է, պետք է վերականգնել աջակցության ծրագրերը. Արցախի պետնախարար

Որտե՞ղ է եղանակը «խելագարվում»․ կլիմայական անոմալիաներով աչքի ընկնող երկրներ

Ոչ TRIPP-ի իրավական հիմքը կա, ոչ դրա օպերատոր կազմակերպությունն է հիմնադրվել, բայց Ադրբեջանն արդեն սկսել է մեր տարածքով նախագծված ծրագրի իր քայլերը. Աշոտյան

Ուշագրավ դրվագ՝ 1720-ական թվականների պատմությունից․ օսմանյան զորքի ոչնչացումն՝ Արցախում․ Արմեն Այվազյան

Բոլոր ուրացողներին, դավաճաններին ՊՆ-ում պաշտոններ են առաջարկվում․ Տեր Զարեհ

Մամուլից տեղեկացա, որ ամսական ստանում եմ 4.5 մլն դրամ աշխատավարձ․ Մարիամ Փաշինյան

Քրիստոնյա հայ ազգը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև․ Բագրատ Սրբազան

Ինտելեկտս խոշտանգում են ոմանք․ Միքայել Սրբազան

«Խաղաղության համաձայնագիրը կնքվեց, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը հասկացան, որ հակամարտությունը պետք է դադարեցվի հիմա». Փաշինյան

Իրավապահ համակարգի ողջ ողբերգությունն ամփոփված է Սարգսյանին վերագրվող մեղադրանքի մեջ․ Արմեն Աշոտյան

«Նոր» Հայաստանի իշխանություններն աղավաղում են իրավունքի և արժեքների իրական բովանդակությունը. Կանադահայոց թեմի առաջնորդ

«Բոլորին դեմ եմ» շարժումը օգնում է միայն իշխանությանը․ Անի Սամսոնյան