Իսրայելի զինված ուժերը հուլիսի 27-ին հայտարարեցին, որ օրական 10 ժամով դադարեցնում են ռազմական գործողությունները Գազայի երեք շրջաններում՝ Գազա քաղաքում, Դեյր ալ-Բալայում և Ալ-Մավասիում։ Այս քայլը նպատակ ունի թույլ տալ հումանիտար օգնության մուտքը՝ հատկապես սննդի և դեղորայքի:
Ռազմական դադարը գործում է առավոտյան 10:00-ից մինչև երեկոյան 20:00։ Բացի այդ, առանձին մարդասիրական ճանապարհներ գործում են առավոտյան 6-ից մինչև 23-ը՝ օգնության բեռնատարների համար:Չնայած նախաձեռնությանը, միջազգային կազմակերպությունները շեշտում են, որ օգնության ծավալը դեռ բավարար չէ՝ Գազայի բնակչության կարիքները հոգալու համար։
Համաձայն առողջապահության տվյալների՝ վերջին շրջանում աճել է սովի հետևանքով մահերի թիվը, այդ թվում՝ երեխաների շրջանում։