Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում. Վահե Դավթյան


Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է.

 
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
 
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց:
 
Պատճառը՝ Azeri Light տեսակի նավթի աղտոտվածության բարձր մակարդակն է, մասնավորապես՝ դրանում օրգանական քլորիդների առկայությունը, որոնք կարող են վնասել նավթավերամշակման համակարգերը: Քլորիդներն օգտագործվում են նավթի արդյունահանման ծավալների ավելացման համար:
 
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի սեփականատեր BTC Co ընկերությունը հերքում է մեղադրանքները:
 
Հատկանշական է, որ Azeri Light-ի աղտոտվածության մասին առաջինը հայտարարել է BP-ն, որը 1994 թ. ՛՛դարի գործարքից՛՛ ի վեր Ադրբեջանի առանցքային էներգետիկ գործընկերն է ու ադրբեջանական նավթագազային համալիրի ուղիղ շահառու (նույն BTC Co-ի 30,1%-ը պատկանում է BP-ին):
 
Մի կողմ դնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական ածխաջրածինները, մասնավորապես պրեմիալ Azeri Light-ի որակը գնալով նվազում է, պետք չէ բացառել, որ այս ամենի ներքո շատ ավելի խորքային զարգացումներ են ընթանում:
Նախ՝ եվրոպական շուկաներում Ադրբեջանի աճող դերակատարումը խնդրահարույց է արևմտյան մի շարք էներեգտիկ ընկերությունների համար: Նույն իտալական ENI-ի համար մտահոգիչ է Ադրբեջանի դերակատարման կտրուկ աճը:
 
Լինելով Եվրոպայում ադրբեջանական նավթի գլխավոր ներկրող՝ Իտալիան ՛՛կանաչ լույս՛՛ է վառել ադրբեջանական ներդրումների համար էներգետիկ ենթակառուցվածքներում: Իրականում այստեղ առկա է մասնավոր-պետական հակադրման դրսևորում: Իտալիայի կառավարությունն ինտենսիվացնում է Բաքվի հետ էներգետիկ երկխոսությունը (ս.թ. հունվար-հունիս ամիսներին ադրբեջանական նավթի ներկրումն ավելացել է 59,6%-ով), մինչդեռ ENI-ի մասնավոր սեփականատերերը, որոնց պատկանում է ընկերության բաժնետոմսերի 70%-ը, ավելի պրոտեկցիոնիստական քայլեր են ակնկալում իշխանություններից՝ ի օգուտ իտալական ընկերության:
 
Միաժամանակ, ադրբեջանական նավթի կշռի շարունակական ավելացումը եվրոպական շուկայում հարվածում է նաև ԱՄՆ շահերին: Հիշեցնեմ, որ 2022 թ.-ից ի վեր ու հատկապես Թրամփի օրոք Միացյալ Նահանգները կտրուկ ավելացրին ածխաջրածինների արտահանումը ԵՄ ՝ հիմնավորելով դա նաև որպես ՆԱՏՕ-ի կենսունակության ապահովման գործոն: Հենց եվրոպական էներգետիկ շուկան գրավելու նպատակով Թրամփը դուրս բերեց ԱՄՆ-ը կլիմայի մասին Փարիզի համաձայնագրերից, ինչպես նաև որդեգրեց ամերիկյան նավթագազային ընկերություններին բազմակողմանի աջակցման քաղաքականություն:
 
Ինչպե՞ս է Ադրբեջանի նավթային առաջխաղացումը հակասում BP-ի շահերին:
 
Այս հարցին պատասխանելու համար՝ պետք է տեղափոխվել BP-Թուրքիա՝ 113 տարին գերազանցող կապերի տիրույթ: Բրիտանական հատուկ ծառայությունների կողմից դե-ֆակտո կառավարվող BP-ի ղեկավարությունը բազմիցս է հայտարարել, որ Թուրքիան ռազմավարական նշանակություն ունի ընկերության համար: Փաստացի Լոնդոնի ռազմավարական շահերի դաշտում գործող Թուրքիան այսօր կորցնում է իր ազդեցությունը Ադրբեջանում: Արցախը ստանալով՝ Ալիևյան կլանը փորձում է ավելի անկախ ու ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարել՝ այլևս չհամաձայնեցնելով առանձին քայլեր Անկարայի հետ, ինչպես դա արվում էր տարիներ շարունակ: Այսօր Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանում գերագնահատված է: Սրանով կարելի է բացատրել Բաքվի դեմ կիրառված ՛՛նավթային մահակը՛՛՝ նավթային դոլարներից կախված Ադրբեջանը Թուրքիայի (հետևապես՝ Լոնդոնի) ուղիղ ազդեցության տիրույթ վերադարձնելուն, Ալիևին ավելի կանխատեսելի դարձնելուն (այդ թվում՝ Իսրայելի, Իրանի, Ռուսաստանի և այլ առանցքային խաղացողների հետ հարաբերություններում):
 
Ի դեպ, ՛՛նավթային մահակի՛՛ մասին՝
 
ս.թ. հունվար-հունիս ամիսներին Թուրքիան 81%-ով կրճատել է նավթի ներկրումն Ադրբեջանից:

Լրահոս

ԱՄԷ-ի ԱԳ նախարարը շեշտել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաջող բանակցությունների կարևորությունը
Իրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը պետք է ներառի պատժամիջոցների վերացումը
Թրամփը նշել է, որ ինքը կնախընտրեր համաձայնության հասնել Իրանի հետ նրա միջուկային ծրագրի վերաբերյալ
«Հրապարակ». ՔՊ–ում կրքերը չեն հանդարտվում. Փաշինյանի հետ քննարկում են ուզում
Ուժայինների հերթը՝ խորհրդարանում. ովքեր կգնան ԱԺ. «Ժողովուրդ»
«Հրապարակ». Թադևոս Ավետիսյանը՝ ընդդիմության միասնական թեկնածու
Բեռնատարները կանգնած են սահմանին, իսկ իշխանությունը Ֆեյսբուքում գլուխ է գովում. «Փաստ»
Փոխնախարար Նանուշյանի ձախողած ծրագիրը բունտ է առաջացրել. «Ժողովուրդ»
Կոռուպցիայի մեջ մեղադրվող տնօրենի հետ նախարարն ու մարզպետը ԿՏ են բացել. հովանավորչությո՞ւն. «Ժողովուրդ»
Պայմանագրային զինծառայողին ծեծի ենթարկելու գործով կա կալանավորված
Եգիպտոս գնալը կթանկանա
Վենսը մտահոգություն է հայտնել Իրանին ԱՄՆ-ի հնարավոր հարվшծի վերաբերյալ
Երեկ Կոտայքի մարզում վրшերթի ենթարկված 20-ամյա տղան մшհացել է
Պաշտոնյայի` ապօրինի ծագում ունեցող գույքի բացահայտում․ Աշխարհաքաղաքական պայթյունավտանգ զարգացումներ (տեսանյութ)
Մեծ քննարկում. Ոչ արևմտյան Ադրբեջանին (տեսանյութ)
Նորվեգիայի գերիշխանությունը․ ավարտվեցին ձմեռային Օլիմպիական խաղերը
TRIPP-ը հնարավորություն է, որից Հայաստանը պետք է կարողանա օգտվել. Հրաչյա Արզումանյան (տեսանյութ)
Ունիվերսիադան պարզապես ուսանողական միջոցառում չէ. այն միասնություն է, հայրենասիրություն է, սեր է առ Հայաստան (տեսանյութ)
Քաղաքացին ինքնասպան է եղել հոսանքի մալուխով կախվելու միջոցով․ որտեղ է հայտնաբերվել դին․ Մանրամասներ
Հ1-եթերում Արցախ բառն արգելում են, իսկ Ռուբեն Վարդանյանը բանտից հայտարարում է՝ Արցախը կա և մնալու է (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Սյունիքի, մասնավորապես Կապան համայնքի փակվող դպրոցների ցանկը (Լուսանկար)

Սրանց պետք է հեռացնել, որ և՛ անկախ Հայաստան լինի, և՛ իրական հայ-ռուսական դաշինք. Էդուարդ Շարմազանով

Սանասարյանը արդարացվեց. Արդյո՞ք Փաշինյանը ներողություն կխնդրի նրանից

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան

2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3,3 անգամ, բայց ի՞նչ է ստացել «հերոս հարկատուն» դրա դիմաց. պատգամավոր

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Աշոտյան

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան

Հետո չասեք` ընտանիք էինք պահում. Իշխան Սաղաթելյան

Վեհափառը՝ քրեական հետապնդման թիրախ. Սուրեն Սուրենյանց

Փաշինյանական ռեժիմը Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավն է հագեցնում. Աբրահամյան

Վեհափառին ո՛չ քրեական գործերով ու ո՛չ էլ հնարավոր կալանքով չեք վախեցնի. Էդուարդ Շարմազանով

Այսօր հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է․ Ռուբեն Մելիքյանը՝ Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին