Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԱՄՆ-ը հետաքննում է Իրանին հարվածելու Իսրայելի ծրագրերի մասին գաղտնի տեղեկության արտահոսքը

ԱՄՆ-ը հետաքննում է Իրանի դեմ հակահարված տալու Իսրայելի ծրագրերի վերաբերյալ գաղտնի հետախուզական տվյալների արտահոսքը, հայտնում է CNN-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։


Արտահոսքը «խորապես մտահոգիչ է», CNN-ին ասել է ամերիկացի պաշտոնյան:


Հոկտեմբերի 15-ով և 16-ով թվագրված փաստաթղթերը, ինչպես հաղորդվում է, սկսել են համացանցում տարածվել ուրբաթ օրը, որոնք տեղադրվել են «Middle East Spectator» տելեգրամյան ալիքում:


Փաստաթղթերը նշված են «հույժ գաղտնի» և ունեն նշումներ, որոնք ցույց են տալիս, որ դրանք նախատեսված են միայն ԱՄՆ–ի և նրա հինգ դաշնակիցների՝ Ավստրալիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի և Միացյալ Թագավորության դիտման համար:


Հրապարակված փաստաթղթերը նկարագրում են այն նախապատրաստությունները, որոնք Իսրայելը, կարծես թե, իրականացնում է Իրանին հարվածելու համար։


Փաստաթղթերից մեկում, որը, իմչպես պնդվում է, կազմվել է Ազգային աշխարհատարածական-հետախուզական գործակալության կողմից, ասվում է, որ ծրագրերը ներառում են իսրայելական զինամթերքի տեղափոխում:


Մեկ այլ փաստաթղթում ասվում է, որ այն ձեռք է բերվել Ազգային անվտանգության գործակալության կողմից և նկարագրում է Իսրայելի ռազմաօդային ուժերի զորավարժությունները՝ «օդ-երկիր» հրթիռների օգտագործմամբ, որոնք նույնպես, ինչպես ենթադրվում է, պատրաստության են բերվում Իրանին հարված հասցնելու համար:


Փաստաթղթերից մեկում նշվում է նաև, որ Իսրայելը միշտ հրաժարվել է հրապարակայնորեն հաստատել, որ երկիրը միջուկային զենք ունի։ Փաստաթղթում ասվում է, որ ԱՄՆ-ը որևէ նշան չի տեսել, որ Իսրայելը մտադիր է միջուկային զենք կիրառել Իրանի դեմ:


Հեռուստաալիքի պաշտոնական աղբյուրը հայտնել է, որ հետաքննությունը պարզում է, թե ում է հասանելի եղել Պենտագոնի ենթադրյալ փաստաթուղթը։ Ցանկացած նման արտահոսքի դեպքում ՀԴԲ-ն ավտոմատ կերպով հետաքննություն կսկսի՝ Պենտագոնի և ԱՄՆ հետախուզական գործակալությունների հետ համատեղ:


«Եթե ճիշտ է, որ հոկտեմբերի 1-ին Իրանի հարձակմանը պատասխանելու իսրայելական մարտավարական ծրագրերի արտահոսք է տեղի ունեցել, ապա դա լուրջ խախտում է», - ասել է Մերձավոր Արևելքի հարցերով պաշտպանության նախարարի նախկին տեղակալ և ԿՀՎ պաշտոնաթող սպա Միք Մալրոյը:


Ըստ Մալրոյի, «ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ապագա կոորդինացումը նույնպես կարող է կասկածի տակ դրվել: Վստահությունը հարաբերությունների հիմնական բաղադրիչն է, և կախված այն բանից, թե ինչպես է տեղեկությունը արտահոսել, այդ վստահությունը կարող է խաթարվել»:

Լրահոս

Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ)
Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ)
Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչո՞ւ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվել
Քաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողները
Փաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմին
«Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան Ավինյանին
Մոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետ
«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային». Գալյանը հուզվեց
Շտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Թրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքում
Նախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ
Արմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան
Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվում
Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա
Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ Խաչատրյան
Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ)
Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը. Ղազարյան (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել

Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել

ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ

Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր

Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն

Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար

Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել

Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ

Ղազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետել

Ուշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետ

ԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել

Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է

ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը

Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ)

Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով

Լեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը

Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել է

Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ

Telegraph. Բայդենի և նրա ընտանիքի ուղղությամբ Իռլանդիայում կաթի տուփեր են նետել

Իսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ