Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Պետդեպի անունից Սյունիքը պաշտոնապես հայտարարում է «վիճելի տարածք»․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․

 «Այս անգամ մի փոքր կոպիտ բառապաշար պետք է գործածեմ։ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Ջ. Բարրաքը կատարյալ գաղութարարի պես վայրահաչել է Հայաստանի և հայերի մասին։ Ըստ այդ կատաղած ֆաշիստի՝ Հայաստանն ու Ադրբեջանը «վիճում են ընդամենը 32 կիլոմետր ճանապարհի շուրջ, բայց սա կատակ չէ։ Այդ վեճը տևում է արդեն մի ամբողջ տասնամյակ՝ 32 կիլոմետր ճանապարհի համար։ Եվ այդ պահին Ամերիկան ներս է մտնում ու ասում՝ “Լավ, մենք կվերցնենք դա մեր վրա։ Տվե՛ք մեզ այդ 32 կիլոմետրանոց ճանապարհը 100 տարով վարձակալությամբ, և բոլորդ միասին կարող եք օգտվել դրանից”։ Բայց այս ցեղային մտածողությունը չի անհետանում... Այնտեղ առաջնահերթ են անհատը, ընտանիքը, ցեղը, հետո միայն՝ ազգը»։ Ի՞նչ ասես այս թուրքերին ծախված «դեսպանին». որտեղի՞ց սկսես, որտե՞ղ ավարտես։

Սա, փաստորեն, ԱՄՆ պետդեպարտամենտի անունից Սյունիքը պաշտոնապես հայտարարում է «վիճելի տարածք», ընդ որում՝ 40-45 կիլոմետրանոց հայկական հատվածը կեղծ կերպով փոքրացնել-նվազեցնելով ընդամենը 32 կիլոմետրի։ Սրան ու սրա տերերին թվում է՝ Արցախը մարսել են և հիմա արդեն Հայաստանի ինքնիշխան տարածքն են պատրաստվում զավթել՝ անունը դնելով, թե «100 տարով վարձակալում» ենք։ Այ տավարի ցավ, գնա՝ ծավալապաշտ Թրամփիդ ասա՝ թող նախ Պանաման նորից գրավի, հետո Գրենլանդիան ու Կանադան ԱՄՆ-ին կցի-միացնի, ինչպես հայտարարել էր։ Իսկ Սյունիքը հանգիստ թողեք. այն մնալու է կոկորդներիդ։ Հայաստանը ձեզ համար նոր Հոնկոնգ, Գուանտանամո կամ Գազա չէ, որ զավթեք ու նստեք՝ հետո էլ հայերին ձեր դրած բարձր կրակակետերից ուղիղ նշանառությամբ գնդակահարեք, ինչպես հիմա ամենօրյա ռեժիմով գնդակահարում եք պաղեստինցի երեխաներին ու կանանց։ 

Եթե այս մասին է Նիկոլը «բանակցում» Ալիևի, Էրդողանի, Մակրոնի և մյուսների հետ, ապա նա Հայաստանի հարավային հատվածն ակնհայտորեն պատրաստվում է օտարել, ինչը ծանրագույն պետական դավաճանություն է։ Ո՛չ մենք՝ հայերս ենք դա ներելու, ո՛չ էլ մեր այսօրվա իրական ու բնական միակ դաշնակից Իրանը, որի հյուսիսային սահմանին գալու են նստեն նրա ոխերիմ թշնամիները՝ ամերիկացի զինվորականներն ու նրանց սոսնձված իսրայելցիները։ Ռուսաստանի մասին չեմ ասում, որովհետև, կարծես թե, այնտեղ դեռ չեն վերջնականապես կողմնորոշվել։ Կամ գուցե Սյունիքն էլ են արդեն վաճառել Թրամփին՝ Ուկրաինայում մի քանի գյուղ ու քաղաքի դիմաց։

 Կարճ ասած՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը ցանկանում է շատ արագ կլանել Սյունիքը, այնուհետև դարձնել այն նոր Գազա՝ հայաթափել ու օտարել։ Իսկ ինչ վերաբերում է հայերի «ցեղ» լինելուն և «ցեղային մտածողություն» ունենալուն, ապա այս վայ-դեսպանի գլխի ու դդումի մտային պաշարն իրարից չեն տարբերվում՝ երկուսն էլ դատարկ են։Ինչևէ, բոլորիս համար պետք է պարզ լինի, որ Մեղրիի (կամ Սյունիքի մյուս ճանապարհների) 100 տարվա վարձակալությունը Հայաստանի համար նույնն է, ինչ ադրբեջանա-թուրքական օկուպացիան. երկու դեպքում էլ մեր երկիրը հայաթափվելու է։ Հետևաբար, այս ֆաշիստական ծրագիրը պետք է մերժել արմատապես. ոչ ոք, բացի հայ սահմանապահից, զինվորից ու մաքսավորից, չպետք է կանգնի Սյունիքի ճանապարհներին։ Սա մեր գոյության վերջին բնագիծն է՝ անշրջելի ու անխախտելի։

Պետք է պահենք՝ թեկուզ արյան գնով։ Հ.գ. Ամերիկացի ֆաշիստ Թոմաս Ջ. Բարրաքի պաշտոնական ասուլիսից քաղված համապատասխան հատվածը՝ հղումով հանդերձ, տեղադրում եմ մեկնաբանությունների դաշտում։ Կարդացեք ու թքեք դրա վրա էլ, այդ ասուլիսի տեքստի վրա էլ՝ առայժմ հեռակա կարգով։ Հ.Հ.Գ. Սրա ասուլիսը վերնագրված է այսպես՝ «ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ամրապնդում և Սիրիայի հետ հարաբերությունների առաջմղում» (Strengthening U.S.-Türkiye Relations and Advancing Relations with Syria), այսինքն՝ սա ու սրա պետերը որոշել են Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները ամրապնդել Հայաստանի հաշվին... Առհասարակ, մեծ տերությունների որևէ բառին հավատալն այլևս մահացումեղք է»։

Լրահոս

Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը
Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ
Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը
Կարևոր
Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել
Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից
Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է
Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը
Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ

Լրացուցիչ նորություններ

...

Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան

«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու

Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը

ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար

Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան

Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում

Մեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներ

Միակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն է

Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները

Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ Կարապետյանց

Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք

70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի

Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատոր

Արծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է

Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասին

Հրավիրում եմ ընդդիմադիրներին քննարկել՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը. Ալեն Սիմոնյան

TRIPP, համազգային միավորում․ Թուրքիան դադարեցրել է Իրանի ուղով գազի ներկրումը

TRIPP-ի մեկնարկը, Ալիևի՝ 100 հազար մարդու վերադարձի հայտարարությունն ու անկլավների հարցը

ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները

Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան