Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հունիսը հարուստ էր հայկական քաղաքական դաշտի «վառ» նորություններով՝ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, կալանավորումը, այլ բռնաճնշումներ, ուժայինների ներխուժումը Էջմիածին և Նիկոլ Փաշինյանի առատ հայհոյանքը հոգևորականների և Եկեղեցու հասցեին:Մասամբ նաև այդ պատճառով հանրային ուշադրության կիզակետից դուրս է մնացել Հայաստանի համար կենսական մի հարց: Խոսքը ինչ-որ 300 000 ադրբեջանցիների ծրագրվող «վերադարձի» մասին է Հայաստան, ինչը վաղուց պնդում է Ալիևը, և ինչը, ինչպես հայտնի դարձավ մայիսի վերջին, նրան խոստացել է հայկական կողմը:


Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասաց, որ շուտով ադրբեջանցիները կարող են Հայաստանում ապրել այնպես, ինչպես հայերն են ապրում Վրաստանում, և պահանջեց դա ընդունել որպես փաստ:


Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ «Արևմտյան Ադրբեջան» տերմինի կիրառմանը, ապա նա առաջարկել է ըմբռնումով մոտենալ դրան: Մինչ այդ հայկական իշխանությունն ուղղակիորեն չէր հայտարարում Բաքվի այդ պահանջին համաձայնելու պատրաստակամության մասին, Հայաստանում ադրբեջանցիներին բնակեցնելու հեռանկարը սկզբում հերքում էին (թեև փաստաթղթերն արդեն դրված էին սեղանների վրա), հետո լռում, բայց, ահա, մայիսի 27-ին պարզվեց, որ հարցը լուծված է։


Այս հայտարարությանը հասարակական արձագանքը, մեղմ ասած, միանշանակ չէր:Նրանք, ովքեր հետևում էին իրավիճակին և հասկանում, թե ինչի մասին է խոսքը, վրդովված էին իշխանությունների սանձարձակությունից, որոնք պարզապես քաղաքացիներին կանգնեցնում էին այն փաստի առաջ, որ փոքր Հայաստանում բնակվելու է թշնամական պետության 300 000 ներկայացուցիչ:


Բավականին շատ հայերի համար նման հեռանկարը չափազանց ցնցող է՝ այդպիսի իրականությունը լիարժեք գիտակցելու համար: Եվ նրանք պարզապես չհավատացին, որ խոսքը փաստացի իշխանության կոնկրետ ծրագրերի մասին է: Իհարկե, մեր հասարակության այս հատվածը ևս ի վիճակի է գնահատել իրավիճակի լրջությունը, պարզապես դրա համար որոշ ժամանակ է պետք:


Հենց այդ պատճառով էլ իշխանությունը օպերատիվ կերպով զբաղված է տեղեկատվական օրակարգը «շեղելով»: Հիշենք՝ հենց վերոնշյալ «բացահայտումներից» մեկ-երկու օր անց Փաշինյանն սկսեց իրեն օդիոզ պահել՝ անպարկեշտ գրառումներ անելով:


Իհարկե, երբ երկրի վարչապետը նյարդայնացած աղաղակում է արքեպիսկոպոսների սիրուհիների մասին, «շնաբարո» լինելու մասին և ցանկություն հայտնում քահանային ցույց տալ իր սեռական օրգանը, ապա ակամայից կմոռանաս մյուս լուրերի մասին, առավել ևս՝ տհաճ լուրերի: Հետո սկսվեց աղմկահարույց ձերբակալությունների շարքը, գրոհ Մայր Աթոռի վրա, սկանդալ սկանդալի հետևից, իսկ այս թեման մի տեսակ մնաց ստվերում։


Մինչդեռ այդ «վերադարձի» նախապատրաստման գործընթացն ընթանում է: Եվ հասարակությունը, միանգամից բավական կոշտ չարձագանքելով այդ հայտարարություններին կամ համակերպվելով Ալիևին զիջումների անհրաժեշտության հետ, անուղղակիորեն համաձայնություն է տալիս այդ գործընթացի շարունակությանը։Սա Հայաստանի օրվա իշխանությունների սովորական գործելակերպն է:


Քաղաքագետ Արթուր Խաչիկյանն ընդգծում է Փաշինյանին բնորոշ հատկությունը՝ «ասել, որ ոչինչ չի եղել, հետո ասել, որ կարող է և եղել է, հետո ասել, որ՝ այո՛, եղել է, բայց դա այնքան էլ սարսափելի չէ, նշաձողը կիջեցնենք»: Քաղաքագետը հիշեցնում է. «Հիշում եք, նա իջեցնում էր Ղարաբաղի նշաձող, և մենք մնացինք առանց Ղարաբաղի»:


Նույն մեթոդով իշխանությունը մտադիր է աստիճանաբար «վաճառել» հանրությանը այն ամենը, ինչ պահանջում է Բաքուն՝ և՛ ադրբեջանցիների մի ամբողջ բանակի մուտքը Հայաստան, և՛, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ արտատարածքային գոտու կարգավիճակով: «Շատ հնարավոր է՝ շուտով մենք լսենք, որ Սյունիքում էլ պետք է իջեցնել նշաձողը, – ենթադրում է Խաչիկյանը՝ առաջնորդվելով Փաշինյանի կողմից տեղեկություն տալու տրամաբանությամբ, – նա կասի, որ սա ճանապարհ է, Ադրբեջանը կասի, որ սա միջանցք է, հետո կասի՝ դե, անվանեք՝ ինչ ուզում եք, գուցե պարտադիր չէ, որ այդ մեքենաները կանգնեն սահմանին՝ մաքսային հսկողության համար, այսինքն ՝ աստիճանաբար Օվերտոնի պատուհանը կբացվի»:


Նման կերպ քաղաքագետը կանխատեսում է, որ աստիճանաբար կպարզվի, թե կոնկրետ ինչ է իրենից ներկայացնում 300 000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում: Առայժմ իշխանությունները խոսում են այն մասին, որ այդ «այլմոլորակայինները» կբնակվեն ինչ-որ դատարկ գյուղերում, բայց չէ՞ որ պետք է բնակեցնել մոտ 60 գյուղ՝ 5000-ական հոգով, և, ըստ Խաչիկյանի, վստահություն չկա, որ այն գյուղերը, որոնց մասին խոսվում է, իսկապես դատարկ են:


Այսինքն, իրականում ադրբեջանցիները կհայտարարեն Հայաստանի քաղաքացիների տների նկատմամբ իրենց իրավունքների մասին։ Բայց մենք դրա մասին կիմանանք միայն այն ժամանակ, երբ գույքային վեճեր սկսվեն: Քաղաքագետը կարծում է, որ նույն կերպ Հայաստանի քաղաքացիներն այդ գյուղեր տեղափոխվողներին ուղեկցող ադրբեջանական ոստիկանության գալու մասին կիմանան միայն այդ ոստիկանության հայտնվելու փաստի արձանագրությամբ։


Եվ հետո կպարզվի, որ դրանք իրականում ոստիկաններ չեն, այլ, ավելի շուտ, զինվորներ…Ի՞նչ կարող է անել հայ հասարակությունը ստեղծված իրավիճակում:Ըստ Խաչիկյանի, սկզբի համար իշխանությունների կողմից տեղեկատվություն ներկայացնելու այս մարտավարությունը դարձնել ոչ աշխատանքային, ինչի համար պարզապես պետք է ուշադրությունից դուրս չթողնել գործի էությունը: Հակառակ դեպքում, քաղաքագետի դիտարկմամբ, որոշ ժամանակ անց իշխանությունները հայերին կասեն. «Դե, իսկ ընդհանրապես ո՞ւմ էր պետք Սյունիքը»:


«Եվ այս տեմպերով մենք արագ կգանք նրան, որ մի օր կլսենք՝ իսկ ո՞ւմ էր պետք ընդհանրապես Հայոց պետականությունը: Իսկ եթե նա մեզ պետք է, եկեք ավելի զգոն լինենք»,-ամփոփում է մեր զրուցակիցը:

Լրահոս

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հունիսի 29-ին և 30-ին
Տասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի՝ հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին
Եվրոպայում հազարից ավելի մարդ է մահացել շոգի պատճառով․ ԱՀԿ
Ինչ վտանգ է պարունակում լողափում ձմերուկ և սեխ ուտելը
Լույսը վառի´ր. Կոչումով բժիշկ (տեսանյութ)
Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք
Ես երբեք չեմ խուսափել ճանաչումից և միանշանակ աջակցում եմ նախագծին․ Նեթանյահուն՝ Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծի մասին
Ավստրալիան կրկնապատկում է տուգանքները՝ երեխաների՝ սոցիալական ցանցերի արգելքը խախտելու համար
Իսրայելի հիմնական ձեռքբերումներից է Լիբանանի հարավի մի մասի վերահսկողության պահպանումը․ Զաքարյան
Մեդվեդև. Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար անխուսափելի ծանր հետևանքների կհանգեցնի
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Անօդաչու թռչող սարքերը հարվածել են օկուպացված Ղրիմի Սաքսկայա ջերմաէլեկտրակայանին
ԱԱ-2026. Խորվաթիայի հավաքականը հաղթեց Գանային և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանում հետկոնֆլիկտային գործընթացները
Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները
ՌԴ–ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի Կոնստանտինովկա քաղաքին
ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ
Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ում պաշտոնների կռիվ է. Փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում

ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»

Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ»

Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»

Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»

Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»

Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»

Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»

Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»

Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել

«Հրապարակ». Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը

«Հրապարակ»․Դավիթ Խաժակյանը լքելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը. պատճառը հայտնի է

«Իրավունք». Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու դա Լիլիթ Մակունցն է

«Հրապարակ»․ Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել

«Հրապարակ»․ Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք

«Իրավունք». Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Հալալ է, տղան մաքսիմումն արեց»

«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման

ՔՊ-ն գոհ է Առուշանյանից. Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է

Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»