Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$645.46

BTC

$107356

ADA

$0.559222

ETH

$2442.78

SOL

$141.31

19 °

Yerevan

12 °

Moscow

34 °

Dubai

13 °

London

24 °

Beijing

17 °

Brussels

25 °

Rome

22 °

Madrid

BNB

$645.46

BTC

$107356

ADA

$0.559222

ETH

$2442.78

SOL

$141.31

19 °

Yerevan

12 °

Moscow

34 °

Dubai

13 °

London

24 °

Beijing

17 °

Brussels

25 °

Rome

22 °

Madrid

«Արցախ» ջազ նվագախումբը ելույթ է ունեցել Մոսկվայի ջազ փառատոնում


Մոսկվայի ամառային իրադարձությունների ծրագիրը հիացրել է մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին իր հագեցած բովանդակությամբ․ մեկ շաբաթ շարունակ Ռուսաստանի և արտասահմանյան առաջատար ջազ նվագախմբերը ելույթ են ունեցել քաղաքի լավագույն բացօթյա հարթակներում։ Փառատոնի կազմակերպիչն է Իգոր Բութմանի հիմնադրամը՝ Ռուսաստանի Նախագահի մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի և Մոսկվայի մշակույթի վարչության աջակցությամբ։

2025 թվականին «Moscow Jazz Festival-ը միավորել է ավելի քան 1000 ճանաչված երաժիշտների տարբեր երկրներից, որոնք ներկայացրել են իրենց լավագույն ծրագրերը։ Մասնակիցների թվում էր նաև «Արցախ» ջազ նվագախումբը՝ Տիգրան Լալայանի ղեկավարությամբ, որը Մոսկվա էր ժամանել «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության աջակցությամբ և հասարակական գործիչ Յուրի Նավոյանի նախաձեռնությամբ։ Նվագախումբը ելույթ ունեցավ «Զարյադյե» զբոսայգու ամֆիթատրոնում։ 

«Արցախ» ջազ նվագախումբը երաժշտասերներին տվեց իսկական երաժշտական ճանապարհորդություն՝ սվինգի դասականից մինչև լատինոամերիկյան ռիթմեր, հայկական մեղեդիներից մինչև համաշխարհային ջազի գլուխգործոցներ։

Նվագախմբի կատարմամբ հնչեցին հայ և արտասահմանյան կոմպոզիտորների հեղինակային ստեղծագործություններ, ինչպես նաև հայտնի ջազ ստանդարտներ՝ բիգ-բենդի համար գրված յուրօրինակ մշակումներով։ Հնչեցին Բենի Քարթերի «Jackson County Jubilee»-ն, Ալեքսանդր Աճեմյանի «Ari Ari» հայկական քնարական երգը՝ Ալյոնա Բալույանի կատարմամբ, «More»՝ Գոռ Հայրապետյանի կատարմամբ, Քոուլ Փորթերի հանրահայտ «Night and Day» երգի գործիքային տարբերակը, «Love»՝ Ալյոնա Բալույանի և Մարատ Բալայանի կատարմամբ և բազմաթիվ այլ ստեղծագործություններ։ Սակայն հանդիսատեսի ամենաշատ բուռն արձագանքը առաջացրին Սևակ Ջանյանի կատարմամբ «Սա Երևանն է» և «Արցախ» երգերը։ Բեմի մոտ հավաքվել էին տարբեր ազգությունների ջազի սիրահարներ և հայ սփյուռքի ներկայացուցիչներ, ովքեր եկել էին աջակցելու հայրենակիցներին։

Համերգի ավարտին վարողներն իրենց երախտագիտությունը հայտնեցին «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպությանը, որի աջակցությամբ «Արցախ» ջազ նվագախմբի մասնակցությունն այս միջազգային փառատոնին դարձավ հնարավոր։

«Յուրի Նավոյանն ու «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը ոչ միայն օգնել են «Արցախ» ջազ նվագախմբին վերածնվել նոր կազմով, այլև հոգեպես աջակցել են Արցախից հարկադիր վերաբնակեցումից հետո։ Եվ ահա, մենք հպարտությամբ ենք ներկայացնում մեր արվեստը միջազգային փառատոնում։ Մենք Յուրի Նավոյանին մեր միջև անվանում ենք «կնքահայր», և դա պարզապես խոսք չէ, այլ փաստ է»,- լրագրողի հետ զրույցում նշեց Տիգրան Լալայանը։

««Արցախ» ջազ նվագախմբի հիմնական առաքելությունը մշակութային ժառանգության պահպանումն ու ազգային ջազի զարգացումն է։ Գեղարվեստական ղեկավար Տիգրան Լալայանը իր շուրջ է համախմբում արվեստի գործիչներին և մեծ ջանքեր է գործադրում Արցախի երաժշտական ավանդույթների պահպանման ու հանրահռչակման համար», -նշված է փառատոնի պաշտոնական կայքում։

Լրահոս

Տեղի է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման հերթական փուլը
Եվրոպական խորհուրդը չի կարողացել ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը
ՀԷՑ-ը տեղեկացնում է, հունիսի 27-ին լույս չի լինի․ հասցեներ
21-ամյա երիտասարդը կալանավորվել է
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը
Թեհրանը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ երկխոսությունը շարունակելու վերաբերյալ. Արաղչի
Պայթյուն և հրդեհ Բաքվում
Էմիլի Ռատաջկովսկին քննադատել է աստղերին՝ տիեզերք թռչելու համար
Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել․ Ծառուկյան
Քաղհալածյալ Լիդիան ոգով պինդ է ու անսասան, լիովին նույնական՝ պայքարի հետ
Քարդաշյանի կտրուկ կերպարի փոփոխությունը զարմացրել է երկրպագուներին
Աստղային սեր Վենետիկի շքեղության մեջ (տեսանյութ)
Նիկոլ Քիդմանը և Քիթ Էրբանը տոնեցին ամուսնության տարեդարձը
Հակաեկեղեցական շարժման յուրաքանչյուր փորձ ինչպես անցյալում, այնպես էլ այսօր դատապարտված է ձախողման. Պարույր քահանա Ավետիսյան
Նիկոլին մենք կենդանացրինք. Գառնիկ Իսագուլյանը բացատրում է՝ ինչպես կարելի է «բռնել Փաշինյանի ձեռքը» (տեսանյութ)
Ալլա Պուգաչյովան լքել է Կիպրոսը՝ սկանդալի ֆոնին
Քաղաքական շոուների այլընտրանքը նոր ժողովրդական պայքարի ճակատի ստեղծումն է. Արման Վարդանյան (տեսանյութ)
Փաշինյանը խժռելու է բոլորին․ընդդիմության ներսում դավաճաննե՞ր կան (տեսանյութ)
«Bratz» նախագիծը կվերադառնա՝ Կիմ Քարդաշյանի մասնակցությամբ
Իրանի դեմ հզոր հաղթանակը նոր հնարավորություններ է բացում․ ՆԵթանյահու

Լրացուցիչ նորություններ

...

ՀԷՑ-ը տեղեկացնում է, հունիսի 27-ին լույս չի լինի․ հասցեներ

21-ամյա երիտասարդը կալանավորվել է

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Հակաեկեղեցական շարժման յուրաքանչյուր փորձ ինչպես անցյալում, այնպես էլ այսօր դատապարտված է ձախողման. Պարույր քահանա Ավետիսյան

Քաղաքական շոուների այլընտրանքը նոր ժողովրդական պայքարի ճակատի ստեղծումն է. Արման Վարդանյան (տեսանյութ)

Աշտարակի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել՝ հայտնաբերելով 30 գրամից ավել

Թրամփը հիասթափված է Պուտինից․ Մակրոնի կոչը՝ ՄԱԳԱՏԷ-ին շուտ վերսկսել առաքելությունը Իրանում (տեսանյութ)

Որ բանտում է գտնվում Բագրատ Սրբազանը

Գործարար Տիգրան Գալստյանը կալանավորվեց երկու ամիս ժամկետով

ԱՄՆ-ն դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը․ դեսպանատուն

Հրապարակ». Գարեգին Բ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն և շատ զգուշավոր է

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

Մարտունի քաղաքում երկրաշարժ է եղել

Երևան Պլազայի ժառանգը ամուսնացել է դեռատի մոդելի հետ (տեսանյութ)

Պապիկյանն այցելել է ՀՀ ԶՈՒ ուսումնական կենտրոններից մեկը

Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասը

Բագրատ Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալուց․ փաստաբան

Հիմա հայերի հայերի և ոչ հայերի պայքար է, էդ խենթիցամեն ինչ սպասելի է․ Միքայել Սրբազան

Լարված իրավիճակ և քաշքշոց․ Բագրատ Սրբազանին բերման ենթարկեցին

Իրավապահները փաթեթներ դուրս բերեցին Բագրատ Սրբազանի կեցավայրից