«Իրավունք» թերթը գրում է.
«ՔՊ-ում մեկնարկել է «լավ տղերքի որսը»:
Մասնավորապես՝ ՔՊ լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ մարզային պատասխանատուներին հրահանգվել է գտնել ու իրենց դաշտ բերել մարզային գործարարների, հարգանք վայելող տղերքին։
Ընդ որում, ըստ շրջանառվող լուրերի, Փաշինյանը թիմակիցներին ասել է, որ այդ գործընթացում կարող են ամենատարբեր ոլորտներում «կանաչ լույս» վառել նորընծա ՔՊ-ականների համար, ինչի վրա էլ հենվելով՝ մարզային ղեկավարներն ընկել են դռնեդուռ»։