Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ, որի ընթացքում կողմերն ընդգծել են «Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող ցեղասպան պատերազմին վերջ դնելու համար համատեղ ջանքերի անհրաժեշտությունը», այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։
Հեռախոսազրույցում նախագահ Փեզեշքիանն ընդգծել է մուսուլմանական երկրների միջև դիվանագիտական և քաղաքական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունն Իսրայելի վրա ճնշում գործադրելու նպատակով, որպեսզի այն դադարեցնի Գազայի անպաշտպան ժողովրդի դեմ իր հանցագործություններն ու ճնշումները, և տարածաշրջանում վերականգնվի խաղաղությունը։Իր հերթին, Կատարի էմիրը նշել է, որ մուսուլմանական աշխարհն այժմ բախվում է դժվարին և զգայուն իրավիճակի։ Նա կոչ է արել ավելի շատ համագործակցել՝ Գազայի դեմ Իսրայելի պատերազմը դադարեցնելու համար։