Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$782.56

BTC

$117974

ADA

$0.824523

ETH

$3755.23

SOL

$188.17

34 °

Yerevan

26 °

Moscow

43 °

Dubai

22 °

London

32 °

Beijing

25 °

Brussels

22 °

Rome

25 °

Madrid

BNB

$782.56

BTC

$117974

ADA

$0.824523

ETH

$3755.23

SOL

$188.17

34 °

Yerevan

26 °

Moscow

43 °

Dubai

22 °

London

32 °

Beijing

25 °

Brussels

22 °

Rome

25 °

Madrid

Սոցիալ-տնտեսական ծանրագույն վիճակն ու գնաճի բացվող երախը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.Տնտեսական պայմանների ու սոցիալական կյանքի ամենազգայուն ցուցիչներից մեկը գնաճն է, որը հստակորեն ազդում է բոլորիս վրա՝ անկախ եկամտի մակարդակից, զբաղվածությունից կամ նույնիսկ... քաղաքական հայացքներից։


Հայաստանում ապրիլի տվյալները ցցուն կերպով ցույց են տալիս, որ երկիրը մտել է նոր գնաճային փուլ, որի հետևանքները խորանում են հասարակության լայն շերտերի համար։ Նկատի ունենանք, որ գնաճը շատ ավելի վտանգավոր երևույթ է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Այն սոցիալական անհավասարության խորացման գործոն է, որն իր մեջ պարունակում է ներքին շուկայի դինամիկայի խախտման, արտագաղթի ալիքների խթանման, առողջության և կրթության հասանելիության նվազեցման վտանգ։Սննդամթերքի ավելի քան 5 տոկոսանոց թանկացումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, անշուշտ, վերադառնում է հասարակական ուշադրության կենտրոն՝ դառնալով նաև միջազգային կազմակերպությունների մտահոգության առարկա։ Համաշխարհային բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցները վկայում են, որ Հայաստանը, լինելով փոքր և արտաքին շուկաներից խիստ կախված տնտեսություն, կանգնած է միաժամանակ մի քանի տնտեսական մարտահրավերի առաջ, որոնցից առաջինը գնաճն է՝ հատկապես սննդամթերքի ոլորտում։Եթե դիտարկենք ապրանքային հատվածները, ապա պարզ կդառնա, որ թանկացումները հիմնականում վերաբերում են կենսական անհրաժեշտության ապրանքներին՝ կարտոֆիլ, ձուկ, ձեթ, սուրճ, կարագ, շոկոլադ և միրգ։


Այս ապրանքները կազմում են միջին ընտանիքի ամենօրյա սպառման մեծ մասը, ուստի դրանց թանկացումն անմիջականորեն ազդում է բնակչության սպառողական վարքագծի և կենսամակարդակի վրա։Ամենաուշագրավ և, միևնույն ժամանակ, ամենահարվածող տվյալներից է կարտոֆիլի գնի աճը շուրջ 50 տոկոսով։ Նման չափով թանկացումը բնակչության համար ոչ միայն լուրջ խնդիր է ստեղծում, այլև բացահայտում է ներմուծումների, տեղական արտադրության և պարենային քաղաքականության խոցելի կետերը։ Կարտոֆիլագործությունը գյուղատնտեսության այն ճյուղն է, որն ունի տեղական արտադրության բարձր ներուժ, դրա համար ո՛չ տեխնիկայի, ո՛չ էլ հողերի պակաս չկա, սակայն թանկացման նման տեմպերը վկայում են ներմուծումից կախվածության և ներքին շուկայում մատակարարման ցածր արդյունավետության մասին։


Մի ժամանակ Փաշինյանը հեգնում էր, թե կարտոֆիլի գները «թռել են», մարդիկ թող սոխ ուտեն, խառը կանաչի ուտեն, որոնց գները ցածր են։ Իսկ հիմա կոնկրետ իրեն հարցնելու պահն է, թե ինչո՞ւ կառավարությունը համապատասխան քայլեր չի ձեռնարկում պարենային անվտանգության մասով, որ նման իրավիճակների առաջ ենք կանգնում։

Պատահական չէ նաև, որ սննդամթերքի գնաճի այս ալիքը տեղի է ունենում այն ժամանակ, երբ երկրում տնտեսական աճը դանդաղում է։ Հայաստանի տնտեսական ակտիվության աճը այս տարվա հունվարապրիլին շարունակում է մնալ ցածր մակարդակում՝ կազմելով շուրջ 4,4 %, ինչը նախորդ տարիների համեմատ համեստ է, չի բավարարում գնաճի և սոցիալական խնդիրների լուծման պահանջներին։ Ու չնայած տնտեսության ցուցիչները ժամանակի ընթացքում որոշակի աճ են արձանագրում, բայց այդ աճը բավարար չափով սոցիալական կյանքի վրա չի տարածվում։ Ավելին, թանկացումները հաճախ մի քանի անգամ գերազանցում են տնտեսական աճի ցուցանիշները։ Ու դա է պատճառը, որ տնտեսական աճը վերածվում է ընդամենը լոկ թվերի, քանի որ մարդիկ դրա փոխարեն միայն գնաճն են զգում։


Արտաքին առևտրի պասիվացումն էլ ազդում է արտահանման ու ներմուծման հարաբերակցության վրա՝ սահմանափակելով տնտեսության «շնչառությունը»։ Հայաստանը մեծապես կախված է արտաքին շուկաներից, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունից, և միջազգային շուկայում ցնցումներն անմիջապես արտացոլվում են ներսի ինֆլ յացիոն տրամաբանության վրա։ Ռուսական ռուբլու անկայունությունը, լոգիստիկ խնդիրները, ինչպես նաև միջազգային գնաճային ճնշումները՝ հատկապես պարենային ապրանքների ու էներգակիրների շուկայում, արտահայտվում են Հայաստանի ներքին գնաճային ալիքներում։ Խնդիրն ավելի է բարդանում նրանով, որ մեր տնտեսությունն ավելի ու ավելի շատ է հենվում ներմուծման վրա։


Սակայն միայն արտաքին գործոնները չեն այս իրավիճակի պատճառը։ Հայաստանի կառավարության վարած տնտեսական և սոցիալական քաղաքականության մեջ առկա են լրջագույն բացեր՝ մասնավորապես գնաճին դիմագրավելու արդյունավետ մեխանիզմների բացակայության տեսանկյունից։ Կառավարությունն այդպես էլ ի վիճակի չի լինում կարգավորող քայլեր ձեռնարկել շուկայում, որպեսզի գնաճը սկսի նահանջել։ Դրա փոխարեն իշխանությունները մի շարք ուղղություններով յուղ են լցնում գնաճի սարսափազդու կրակի վրա՝ կտրուկ բարձրացնելով հարկերը։ Մյուս կողմից էլ՝ քայլեր չեն ձեռնարկվում գոնե քաղաքացիների եկամուտներն ավելացնելու ուղղությամբ։


Թոշակներն ու աշխատավարձերը գրեթե «անհիշելի ժամանակներից» չեն բարձրացել։ Իսկ կառավարության կողմից ձեռնարկվող ծրագրերն էլ շատ հաճախ կենտրոնացած են կարճաժամկետ ազդեցության վրա, մինչդեռ անհրաժեշտ է կառուցվածքային փոփոխությունների քաղաքականություն, որը կներառի տեղական արտադրության խթանում, մատակարարման շղթաների օպտիմալացում, շուկաների դիվերսիֆիկացում և գնային վերահսկողության ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդում։Այս ֆոնին Հայաստանի աշխատաշուկայում առկա իրավիճակն արտացոլող տվյալները շարունակում են մնալ մտահոգիչ։ Ու այդ միտումները գալիս են անգամ անցյալ տարվանից։


Ըստ Համաշխարհային բանկի, գործազրկության մակարդակը 2024 թվականին հասել է 13,9 տոկոսի՝ 2023 թվականի 12,4 տոկոսի դիմաց։ Սա վկայում է ոչ միայն աշխատաշուկայի պահանջարկի թուլացման, այլև այն մասին, որ տնտեսության աճը բավարար չէ նոր աշխատատեղեր ստեղծելու կամ գոյություն ունեցողները պահպանելու համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 


Լրահոս

Թշնամի երկրից հայտնում են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական սրացումն այսօր արդիական չէ
Բաքուն ակնկալում է որ Մոսկվան պատասխանատվություն կկրի խոցված ադրբեջանական ինքնաթիռի համար
Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
Փի Դիդին (P. Diddy) կարող էր պատվիրել ռեփեր Տուփաք Շակուրի սպանությունը
ԱԱԾ-ից մեծ թվով աշխատակիցներ են ազատվել. Մոսկվայի և Կիևի պատվիրակությունները փոխզիջուման կգնան. Ֆիդան
Իրանում դատական ​​վարչության շենքի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվն ավելացել է
Իրանի անվտանգության ուժերը չեզոքացրել են Զահեդան քաղաքում դատարանի վրա հարձակված 3 անձանց
Կաթողիկոսի հեռացման պահանջ․ ինչ կասեն քաղաքացիները Փաշինյանի հնարավոր կոչի դեպքում
Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական առճակատումը կամ էսկալացիան օրակարգում չէ․ Հաջիև
Երգչուհի Ադելը հայտարարել է Ռիչ Փոլի հետ նշանադրության մասին
Ով ձեռնադրված հոգևորականին հանրային կերպով նախատի, թող ապաշխարի ծոմով․ Արտաշես սարկավագ Աջապահյան
Մեծ քանակությամբ զինտեխնիկա, ռազմամթերք են բերում 102–րդ ռազմաբազա
Թաիլանդը հաստատում է վեճերը խաղաղ միջոցներով և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան լուծելու իր պատրաստակամությունը
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է վիզայի համար դիմողներին
«Россия сегодня»-ն և «Radio Liberty»-ն զբաղված են միևնույն կեղծ թեզերի տարածմամբ․ ՀՀ ԱԳՆ
Թաիլանդն առաջարկում է խաղաղ ճանապարհով կարգավորել Կամբոջայի հետ սահմանին ստեղծված իրավիճակը
Քեթի Փերին իր նոր երգը նվիրել է երեքամյա դստերը։
Փաշինյանի «սիրելիները» ՀԷՑ-ում. հեծանիվից՝ բարձրաստիճան պաշտոնի
Սա վերջն է․ Արևմուտքը՝ Ուկրաինայի մասին
Ինչ արտահայտությունների համար է Բագրատ Սրբազանը դատի տվել Արսեն Թորոսյանին

Լրացուցիչ նորություններ

...

Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետո

«Հրապարակ». Փաշինյանի հետ հեծանվավազքի մասնակիցը բարձր պաշտոն է ստացել

«Ժողովուրդ». 10 միլիո՞ն, թե՞ փոքր-ինչ ավելի պակաս աշխատավարձ կստանա Ռոմանոս Պետրոսյանը

«Հրապարակ». Մեծ քանակությամբ զինտեխնիկա, ռազմամթերք են բերում 102–րդ ռազմաբազա

Էջմիածնի փոխքաղաքապետին անգործ չեն թողել. ով է Արգիշտի Մեխակյանին խորհուրդներ տալիս. «Ժողովուրդ»

ՔՊ «փիառչիկներն» էլ են խոստովանում, որ ՀԷՑ-ի «գործը» բացառապես քաղաքական է. «Փաստ»

Հավատքի ու ժողովրդի դեմ. որքան հեռու կգնան իշխանությունները. «Փաստ»

Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ուխտավորների

«Հրապարակ». Ամեն ինչ կախված է Փաշինյանի ռուսաստանյան այցի արդյունքներից

Փաշինյանը խառնելու է խաղաքարտերը. ընտրությունը կանգնելու է Սյունիքի հոգևորականներից մեկի վրա. «Իրավունք»

«Հրապարակ». Իջել է բլոգերների մակարդակին

«Հրապարակ». Անգամ ՔՊ–ի ընտրություններն է կեղծում

Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»

«Իրավունք». «Չեն մարսելու». Դիանա Գասպարյանը շատ ծանր է տարել սկեսրոջը քրգործով ներգրավվելու փաստը

Ալիևը փաստացի հերքել է Փաշինյանի մեղադրանքը նախկին նախագահներին. Շարմազանով

«Հրապարակ». Փաշինյանը արևմտամետներին հրահանգ է իջեցրել

Իսկ արբիտրաժային ինստիտուտի մոտ հանրահավաք չի լինելո՞ւ. ի՞նչ հետևանքներ կունենա արբիտրաժի որոշումը. «Փաստ»

Ամերիկյան վարձակալի թուրքական ականջները. «Փաստ»

Ամեն ինչ անում է, որ ոչ մի պաշտոնյա «չպլստա». «Փաստ»

ՔՊ-ականները մեկնել են արձակուրդի եւ սպասում են Փաշինյանի հրահանգին․ «Ժողովուրդ»