Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչի՞ համար է պետբյուջեից տրամադրվել 300 միլիոն դրամ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ ԿԳՄՍՆ-ն նախաձեռնել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների մեկնարկն այն դեպքում, երբ կառավարության որոշմամբ համապատասխան ֆինանսավորում դեռ հատկացված չէ:

Ավելին, հոբել յանական միջոցառումների բացումն արդեն իսկ տեղի է ունեցել մայիսի 14-ին՝ դաշնակահար Յուջա Վանգի մասնակցությամբ մեծ համերգային ծրագրով: Ժամանակին մենք նշել էինք, որ միայն դաշնակահարուհու հոնորարը, մեր տեղեկություններով, կազմում է մոտ 80 հազար դոլար (ԿԳՄՍՆ-ն դա գաղտնիք էր համարել), իսկ պետական ֆինանսավորում ենթադրող միջոցառման տոմսերն ուղղակի աստղաբաշխական էին:Եվ, ահա, կառավարության համապատասխան որոշումը եղել է մայիսի 29-ին:

Ըստ այդմ, Հայաստանի ազգային ֆիլհարմ ո նիկ նվա գախմ բի հիմ նադր մ ա ն 100-ամյակի միջոցառումների անցկացման նպատակով պետբյուջեից կհատկացվի լրացուցիչ 300 մլն դրամ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, տրամադրված ֆինանսական աջակցությունը կուղղվի հոբել յանական տարվա բացման և փակման միջոցառումների անցկացմանը, «Ֆիլհարմոնիկը մարզերում» նախագծի իրականացմանը, Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերի կազմակերպմանը և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է» բրենդբուքի պատրաստմանը:

Ճիշտ է, պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ փակման համերգային ծրագիրը կղեկավարեն Վալերի Գերգիևը և Դենիս Մացուևը, այդուամենայնիվ, ինքնին երկու համերգի համար (կառավարության որոշման մեջ պարզ գրված է՝ Հոբել յանական տարվա բացման և փակման միջոցառումներ) 147,7 մլն դրամը կամ շուրջ 384 հազար դոլարը յուրատեսակ ճոխություն է: Նույնը վերաբերում է նաև մարզերում 12 համերգին, որոնց համար նախատեսված է տրամադրել մոտ 140 հազար դոլար: Զարմացնում է նաև հյուրախաղերի կազմակերպումը Իրանում:

Չէ, ինքնին Իրանում հյուրախաղերը վատ բան չեն, սակայն հարցն այն է, թե ինչո՞ւ միայն Իրանում, կամ ինչո՞ւ հենց Իրանում: Դե, իսկ այս ամենի գլուխգործոցը վերաբերում է վերջին կետին, այն է՝ միայն բրենդբուքի համար նախատեսված է տրամադրել մոտ 56 մլն դրամ կամ մոտ 146 հազար դոլար: Հետաքրքիր է՝ այդ ի՞նչ գիրք են հրատարակելու, որ նման կարգի գումար է նախատեսվում ծախսել պետբյուջեից:Համեմատության համար նշենք, որ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբել յանական բոլոր միջոցառումների համար կհատկացվի 62 մլն 781 հազար դրամ կամ 160 հազար դոլար:

Դե, մի բրենդբուքից մի քիչ ավելի...Որքանո՞վ է արդարացված հոբել յանական միջոցառումների համար նման կարգի գումարներ տրամադրելը: Այս հարցով դիմեցինք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին, ով մասնավորաբար ասաց. «Կոլեգիալ մշակույթն ինձ համար շատ կարևոր է, և հենց կոլեգիալության տեսանկյունից ուրախ եմ, որ պետությունը կարևորություն է տալիս մեր գործընկերների՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբել յանին:

Այս տարի սեպտեմբերից սկսվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյա հոբել յանական համերգաշրջանը։ Եթե մեր կոլեգա նվագախմբին տրամադրում են պետական մեծ գումար, ակնկալիք ունեմ և վստահ եմ նաև, որ Սիմֆոնիկ նվագախումբը նույնպես կունենա այդ մասշտաբային աջակցությունը»:

Լրահոս

Անոմալ շոգ եղանակի պատճառով մահերը գերազանցել են 4 հազարը
Օգոստոսը անակնկալներ է պատրաստում. այս կենդանակերպի նշանների համար ամռան ավարտը ճակատագրական կլինի
Ադրբեջանի տեղեկատվական դաշտում մշտապես առկա են ՌԴ-ի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. Զախարովա
Շիրակի պետական համալսարանի ռեկտորը Գյումրիում վրաերթի է ենթարկել հետիոտնին
39-ամյա տղամարդը տարեց կանանց պարանոցներից պոկել տարել է ոսկյա շղթաներ. նա ձերբակալվել է (տեսանյութ)
Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
Զելենսկին Ռադային է ներկայացրել պաշտպանության և արտաքին գործերի նախարարների թեկնածությունները
Շաքարավազի համաշխարհային գները հասել են 2025 թվականի մայիսից ի վեր առավելագույն մակարդակին
«Գմփոց լսվեց, մեկն ասում էր օգնեցեք-օգնեցեք». մանրամասներ Նոր Հաճնի ողբերգական դեպքից (տեսանյութ)
Կարևոր
«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
Discord հարթակը 13-ամյա աղջկա մահից հետո դադարեցրել է ուղիղ հեռարձակումները
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
«Փակեք ԱԷԿ-ը, մենք հոսանք կտանք»․ Ալիևի առաջարկի հետևում ի՞նչ է թաքնված (տեսանյութ)
Վթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներ
Ալեն Սիմոնյանը ընդդիմությանը խորհուրդ տվեց «չբզբզալ»
Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ
Կարևոր
Թալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները
Ադրբեջանը Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարել ՌԴ 3 քաղաքացիների նկատմամբ՝ «ահաբեկչության կոչերի» համար
Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել ու 2 մարդու կյանք է խլել.ՌԴ-ն սպառնացել է Ճապոնիային (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Պապիկյանը բարձրաստիճան զինվորականներին դիրքեր է ուղարկում․ (տեսանյութ)

«Հրապարակ». Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը

«Հրապարակ»․ Թաղապետն ու ստվերային թաղապետը

«Հրապարակ»․ Ծառուկյանի առյուծներին խնամողին առաջարկ է արվել

«Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է

«Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում

«Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է

Իրավապահ համակարգում նոր փոփոխություններ․ քննարկվում է նաև ՔԿԾ պետի հեռացումը․ «Ժողովուրդ»

Հովիկ Աբրահամյանի որդու գործով նոր հարցաքննություն է եղել. ում են հրավիրել. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Բարձրաստիճան զինվորականներին Պապիկյանը դիրքեր է գործուղել

ՔՊ-ին չհաջողվեց կոտրել «ուժեղներին». Որոշ արցախցիներ տխրել են Արմեն Գրիգորյանի պաշտոնաթողությունից

«Հրապարակ»․ Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել

Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է․ «Ժողովուրդ»

ՔՊ-ն՝ ԱԺ ճաշարանում, «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ սենյակում․ ինչ է կատարվում ԱԺ-ի ընդմիջումների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա

«Հրապարակ»․ Որոշ արցախցիներ էլ են տխրել Գրիգորյանի պաշտոնաթողությունից

Արգամ Աբրահամյանի քրգործով ՔԿ-ն սպանվածի հեռախոսն է պահանջել․ Պաշտոնատար անձանց ազատումներ՝ ՊՆ-ում

ԱՄՆ-ի լողափերից մեկում մոտ 30 սատկած շնաձուկ է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունում լարվածությունը չի հանդարտվում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մի կրակոցով` երկու նապաստակ