Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ճանապարհ՝ դեպի Երկնքի Արքայություն․ Երկրորդ Ծաղկազարդ


Երկրորդ Ծաղկազարդն է՝ հրեշտակների ցնծության օրը: Հայ Առաքելական Եկեղեցին Համբարձման տոնին հաջորդող չորրորդ օրը՝ կիրակի, հիշատակում է Տիրոջ մուտքը Վերին՝ Երկնային Երուսաղեմ, երբ հրեշտակներն ընդառաջ եկան՝ Տիրոջը փառաբանելու և երկրպագելու:

Օրը մեզ հիշեցնում է Քրիստոսի Համբարձումն ու հույս պարգևում՝ երկնքում երանությամբ ապրելու, նշում է Վերին Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մարուքյանը։ Հոգևորականի խոսքով՝ յուրաքանչյուրիս համար ճանապարհ է բացվել դեպի Երկնքի Արքայություն։

«Մեզ համար բաց են դեպի Երկինք տանող դռները։ Եկեղեցու հայրերը մի համեմատություն են անում՝ ներկայացնելով Տիրոջ մուտքը Երուսաղեմ՝ ավանակին նստած։ Մարդկային տկար բնությունը՝ մեղքերով, սատանայի միջոցով բանտարկվել էր։ Տիրոջ ողորմությամբ մարդկային բնությունը ազատագրվեց, մաքրագործվեց, ներկայացավ Երկնավոր Հորը։ Երկնքի Արքայությունը ժառանգելու համար՝ պետք է խոնարհաբար՝ ավանակի նման, սիրո բեռը տանել, չարչարվել, որպեսզի արժանանանք մասնակցելու հավիտենական ճաշկերույթին»,- հավելում է հոգևորականը։

Մեկնաբանելով օրվա խորհուրդը, հոգևորականը հիշեցնում է` Հավատո Հանգանակից տողեր. «Գալոց է նովին մարմնովն եւ փառօք Հօր ի դատել զկենդանիս եւ զմեռեալս»։ Ինչպես ասվել է` Տերը գալու է նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին և մահացածներին: Յուրաքանչյուրս պետք է պատրաստվենք այդ օրվան՝ դիմավորելու Տիրոջը։

Ըստ ավանդության․․․

Երկրորդ Ծաղկազարդը տոնում է միայն Հայ Առաքելական Եկեղեցին, քանի որ տոնի հիմքում մեր Եկեղեցու սրբազան ավանդությունից մի դրվագ է։

«Ավանդության համաձայն, երբ մեր հավատքի հայր Գրիգոր Լուսավորիչը բանտարկված էր Խոր Վիրապում, Աստծո ողորմությամբ նրան ամեն օր այցելում էր Տիրոջ հրեշտակներից մեկը։ Համբարձման չորրորդ օրը, այսինքն՝ Երկրորդ Ծաղկազարդի կիրակի օրը, հրեշտակը չի այցելում Լուսավորչին: Հաջորդ օրը, երբ նորից է հայտնվում երկնային հրեշտակը, Լուսավորիչը հարցնում է նրան բացակայության պատճառը և տեղեկանում, որ այդ օրը երկնային քահանայապետությունը տոնում էր Հիսուսի երկինք համբառնալը և նույն օրը չորրորդ դասակարգության տոնն էր»,- նշում է քահանան։

Ըստ ավանդության` Քրիստոս համբարձվելու ժամանակ անցավ հրեշտակաց 9 դասերով՝ ամեն դասում մեկ օր հանգստանալով։

«Ո՞վ է փառքի այս Թագավորը.

Իր զորությամբ հզոր Տերը,

Պատերազմի մեջ հզոր Տերը։

Իշխաննե՛ր, վե՛ր բարձրացրեք հավիտենական դռները.

Թող բացվեն դարպասները,

Եվ ներս մտնի փառքի Թագավորը» (Սաղմոս 23:8-9):

Հրեշտակների այս երկխոսությունը Աստվածաշնչի Սաղմոսաց գրքից է: Նշված է, որ երբ Տերն անցնում էր հրեշտակների դասերի միջով, նրանք զարմացած հարցնում էին, թե ով է այս հզոր թագավորը, իսկ Քրիստոսին ուղեկցող ստորին դասի հրեշտակները բացատրում էին: Ինչպես երկրային Երուսաղեմում բնակիչները դիմավորեցին Փրկչին, այդպես էլ երկնային Երուսաղեմում, հրեշտակները դիմավորում էին Աստծուն: Յուրաքանչյուր դաս ցնծությամբ և ուրախությամբ ընդառաջ էր ելնում Տիրոջը։ Աստծո Որդին չորրորդ օրը հանգստացել է չորրորդ դասում, այդ պատճառով հրեշտակը չի այցելել Լուսավորչին։

Ինչպես հարությունից հետո Քրիստոս մնաց օդում քառասուն օր, որպեսզի մարդկանց մեջ հաստատի Իր հարության հավատը, այդպես էլ համբարձումից հետո ինը օր մնաց հրեշտակների դասերում, որպեսզի նրանց հայտնի մարդկանց փրկության խորհուրդը:

Լրահոս

Իսկ ի՞նչ կլիներ, եթե բանկում պարզապես հակաիշխանական կոչեր աներ. «Փաստ»
Իշխանությունները չեն էլ թաքցնում, որ ՀԷՑ-ն ու Եկեղեցին իրենց հետաքրքրում են բացառապես նախընտրական «տրամաբանության» մեջ. «Փաստ»
«Հաջողությունից» պարտություն. ինչպես «ղազախական տրանզիտը» փլուզեց իշխանության նարատիվները. «Փաստ»
Նոր մեթոդով հնագույն ապարներում հայտնաբերվել են Երկրի վրա կյանքի ամենահին նշանները
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը նահանջել է դասակարգման աղյուսակում
Ուիթկոֆը գլխավորել Է Ուկրաինայի խաղաղության հարցով նոր ծրագիրը
Ուկրաինան առաջիկա տարիներին չի կարողանա սովորական վարկեր վերցնել․ Մակրոնի հատուկ ներկայացուցիչ
Արարատի մարզում «Opel»-ը երթևեկել է հանդիպակաց երթևեկելի գոտով և բախվել «Volvo» բեռնատարին․ կա զnհ
Վաղուց այս մակարդակով չէի խաղացել․ Լևանդովսկի
ԱՄՆ-ը Գերմանիային չի տեղեկացրել Ուկրաինայի հարցով նոր ծրագրի մասին․ ԱԳՆ
Ռուսաստանը ցանկանում է ապրել խաղաղության մեջ՝ բարոյական սկզբունքներով․ Զախարովա
Այլոց այգին չեմ ուզում մտնել, ամեն մեկը թող հետևություն անի Վաղարշապատի ընտրություններից․Սուքիասյան (տեսանյութ)
Մերցը ՌԴ սառեցված ակտիվների օգտագործումը համարում է ԵՄ-ի «ամենալուրջ լծակը»
Բրյուսելի օդանավակայանը կչեղարկելի բոլոր չվերթները․ ո՞րն է պատճառը
Իսրայելի կողմից Գազայի վրա իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար
Իսրայելը սկսել է հարվածել Լիբանանին
Զելենսկին ժամանել է Թուրքիա (տեսանյութ)
Այրվածքներ. միֆ և իրականություն,այրվածքաբանի խորհուրդները

Լրացուցիչ նորություններ

...

Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Այրվածքներ. միֆ և իրականություն,այրվածքաբանի խորհուրդները

Այրվածքներ. միֆ և իրականություն,այրվածքաբանի խորհուրդները (տեսանյութ)

Լիտվան բացում է Բելառուսի սահմանը. Իրանը անիմաստ է համարում ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները (տեսանյութ)

Սյունիքի մարզի պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

ՀՀ նախագահը պաշտոնական այցով ժամանեց Վրաստան.Լեհաստանը ժամանակավորապես փակել է երկու օդանավակայան (տեսանյութ)

Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն

Հինգ տարի առանց գեներալի. Մանվել Գրիգորյանի մահվան տարելիցն է

Հաստատվել են նույնականացման քարտի նոր արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները

Հայաստանը ռուսաստանցիների համար Նոր տարվա ամենապահանջված ուղղությունների թվում է

Պեսկովը խոսել է աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացման մասին

Էնքան վստահելի ձևով վարկ առաջարկեցին, հավատացի, ուրիշ լեզվով էր, շատ բան չէի հասկանում, ստորագրեցի

19 մլն դրամ շահել էի, հետո կորցրեցի` դառնալով զոհ. դատախազին 2 տարի դիմում եմ գրել,ոչ մի բան չեն արել

Ինչի հետևանքով են առաջացել կիբերհանցագործությունները. սա պետք է հուզի Գլխավոր դատախազին

ՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա՝ HELLOBIT-ի խարդախությունների գործով

Հայկական ներուժն՝ Իսպանիայում․ Արման Մայիլյանը՝ «Հայկական գաղթօջախներ» հաղորդման հյուր

Սիգ ձկնատեսակի գինը երեք անգամ թանկացել է. այն արժեքավոր ռեսուրս է մեր երկրի համար

Սիգի որսի քվոտան չի սահմանվի ամբողջ տարվա համար․ բաշխումներ կլինեն մի քանի անգամ

2026թ-ի հունվարի 1-ից սիգի դրույքաչափը կբարձրացվի 3 անգամ

ՈՒՂԻՂ. Սիգի բնօգտագործման վճարների դրույքաչափերի փոփոխությունը