Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՔՊ-ի մոտեցումը՝ բարի գալուստ «Արևմտյան Ադրբեջան». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Օրերս խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ կապված 300 հազար ադրբեջանցիների «վերաբնակեցման» հնարավորության հետ, հայտարարեց, որ ինչպես հայերը ապրում են Վրաստանում, այնպես էլ ադրբեջանցիները կբնակվեն այստեղ՝ մեր հողում։ Կբնակվեն և վերջ։


Հայ ժողովրդին իշխանությունը հրամայում է ընդունել դա որպես փաստ։ Ադրբեջանի կողմից ներկայացվող երեք հարյուր հազար ադրբեջանցիների «վերադարձը» «Արևմտյան Ադրբեջան» (ինչպես Բաքվում անվանում են Հայաստանը) Ալիևի կողմից վաղուց է բարձրաձայնվում։


Սակայն հայ հասարակության մեջ այս սպառնալիքը միշտ քիչ է քննարկվել, քանի որ չափազանց սարսափելի է նման բաների մասին մտածելը. ավելի հեշտ է պարզապես անտեսել և անվանել ֆեյք։ Թշնամական երկրի երեք հարյուր հազար ներկայացուցիչ կմտնի երկմիլիոնանոց Հայաստա՞ն: Այն էլ՝ նրանց իրավունքները պաշտպանող ադրբեջանական հատուկ ծառայությունների ուղեկցությա՞մբ։ Չափազանց ապոկալիպտիկ է դրան հավատալը:Սակայն, ինչպես հայտնի է, մայիսի 16-ին Ալիևն ու Փաշինյանը առանձնացան և խմեցին սուրճ։


Իսկ մայիսի 21-ին Ալիևը խստորեն հիշեցրեց գործընկերոջը, որ «Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի հարցի վերաբերյալ, թե երբ և ինչ պայմաններով արևմտյան ադրբեջանցիները կարող են վերադառնալ իրենց պատմական բնակավայրերը»։


Փաշինյանը զգալիորեն շտապեց Սահմանադրության փոփոխությունների հարցում՝ խոստանալով արագ ստորագրել համաձայնագիրը Բաքվի հետ։ Այստեղ արդեն հեշտ էր կռահել, որ սուրճի ընթացքում Փաշինյանը փորձել է համոզել Ալիևին՝ ստորագրել գոնե ինչ-որ փաստաթուղթ, որը շատ անհրաժեշտ է իշխանությանը ընտրությունների համար՝ խոստանալով դրա դիմաց ընդունել «վերադարձողներին»։Սա միայն ենթադրություն էր։


Սակայն ԱԺ նախագահը հաստատեց այդ ենթադրությունը՝ կոչ անելով Հայաստանի բնակիչներին պատրաստվել նոր քաղաքացիների ընդունմանը։ Հեգնելով հայերի համառությունը, որոնք նախապաշարմունքների շավիղներում, չգիտես ինչու, լավ բաներ չեն սպասում նման վերաբնակեցումից, նա կոչ արեց ըմբռնումով ու հարգանքով վերաբերվել ադրբեջանցիների խոսքին ու պահանջներին. «Մի զարմացեք, որ ադրբեջանցիները խոսում են Արևմտյան Ադրբեջանի մասին, չէ՞ որ մենք նույնն ենք արել։


Երեք հարյուր հազար ադրբեջանցիների վերադարձի խոսակցություններն ընթանում են նույն տրամաբանությամբ։ Չէ՞ որ մենք էլ ասում էինք, որ Արցախի բնակչությունը պետք է վերադառնա Ադրբեջան ապրելու: Ես զարմանում եմ, իսկ դա նորությո՞ւն է», – նշեց նա։

Միևնույն ժամանակ նաև փարատեց երկու ժողովուրդների միջև ակնկալվող կոնֆլիկտների մասին մտահոգությունները՝ հայտարարելով. «Խաղաղության պայմանագրի ստորագրումից ընդամենը 5 րոպե անց Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կսկսեն առևտուր անել, շփվել և համագործակցել բոլոր հնարավոր ձևերով»։

Ընդհանրապես, հետևելով քպականների ելույթներին՝ պետք է մտածել, որ նրանք մեր հանրության մասին մտածում են իրենց «արշինով»: Ի դեպ, նույն քպականները նաև մեղադրում են հայ ժողովրդին, որ «ապրում է իր աշխարհում, կարծես գոյություն ունի միայն Հայաստանը և նրա պատմության դասագիրքը, իսկ մնացածն աննշան են»։ Իրավացի են նրանք, կա նաև այլընտրանքային պատմության դասագիրք՝ ադրբեջանական։ Հավանաբար, շուտով այն մեզ մոտ կբերվի։Այսպիսով, իշխանությունները փորձում են ներշնչել մեզ, որ մեր երկրում հակառակորդ ժողովրդի երեք հարյուր հազար ներկայացուցչի բնակեցումը մանրուք է, սովորական գործընթաց։ Սակայն, թերևս, այս անգամ նույնիսկ ամենահանգիստները չեն համաձայնի նրանց հետ։ Պատկերացնենք մի Հայաստան, որտեղ քաղաքացիների մոտ 1/6 մասը ադրբեջանցիներ են, ընդ որում ՝ նրանք, ըստ էության, ավելի շատ իրավունքներ ունեն, քան հայերը (քանի որ միանգամից մի քանի պետություններ կլսեն տեղահանվածների յուրաքանչյուր բողոքը, իսկ տեղացիները ոչ մի պաշտպանություն չունեն, հո քպականները չեն նրանց պաշտպանելու): Ինչպիսի՞ն կլինի մեր երկիրը, մեր տունը: Այս անգամ Ալիևին փաշինյանական զիջումների հետևանքները կվերաբերեն բոլոր հայաստանցիներին, և ոչ միայն արցախցիներին ու տավուշցիներին, ինչպես նախկինում: Իսկ հնարավոր հեռանկարները ավելի սարսափազդու են։Այս նախագծին իշխանությունների համաձայնությունը կհանգեցնի Հայաստանի վերացմանը, կարծում է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը: Նա հիշեցնում է, որ, բացի 300 000 ադրբեջանցիներից, այստեղ է գալու նաև մեծ թվով ադրբեջանական ոստիկանություն, որը ճնշելու է հայերի բողոքները՝ ահաբեկելով նրանց: Հաջորդիվ նա գրում է. «Ադրբեջանական և հայ բնակչության միջև հակամարտություններ կսկսվեն։ Պատերազմի հիշողություններ, սպանված հարազատներ, վրեժխնդրության կոչեր։ Թուրքիան և ադրբեջանցիները կհայտարարեն, որ Հայաստանը չի կարող երաշխավորել իրենց անվտանգությունը, և կներխուժի Հայաստան, ինչպես ներխուժեցին Սիրիա։ Հայերը խուճապահար կփախչեն Սյունիքից և մնացած Հայաստանից։ Նրանք կդառնան պետություն չունեցող էթնիկ խումբ, ինչպես ասորիներն ու քրդերը»:


Չափազանց ապոկալիպտի՞կ է, որպեսզի հավատանք: Ուղղակի վախեցնող հեքիաթնե՞ր: «Ադրբեջանցիների վերադարձի» նախագիծը նույնպես թվում էր վախեցնող հեքիաթ, բայց հիմա արդեն իշխանությունից լսում ենք, որ այն շատ շուտով կդառնա մեր նոր իրականությունը։Կա հայտնի լեգենդ, որ եթե գորտին դնես սառը ջրի մեջ և աստիճանաբար տաքացնես մինչև եռման ջերմաստիճանը, ապա գորտը չի նկատի վտանգը և կենդանի կեփվի (համաձայնեք՝ սա շատ է հիշեցնում ներկայիս հայկական իշխանությունների ռազմավարությունը)։ Սակայն ժամանակակից փորձարկումները նման ոչ մի բան չեն հաստատել. առողջ կենդանին արդեն 25 աստիճանի մոտ սկսում է անհանգստանալ և փորձում է դուրս գալ։


Շատ ցավալի կլինի, եթե հայ հասարակությունը ավելի անմիտ գտնվի, քան գորտը։


Հիմա արդեն մեր ընտրյալները սկսել են խոսել այն մասին, որ մեզ պետք չէ վրդովվել «Արևմտյան Ադրբեջանի» մասին նարատիվներից և անհանգստանալ այն երեք հարյուր հազար ադրբեջանցիներից, որոնք պարզապես «վերադառնալու են իրենց գյուղերը»։ Արդյո՞ք ժամանակն է արդեն դուրս թռչելու։ Թե՞ դեռ սպասենք։

Լրահոս

ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ
Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու
Նոր BMW i3-ի ընթացքի պաշարը՝ ավելի քան 900 կիլոմետր, 10 րոպեում՝ 400 կիլոմետր լիցքավորում
Ժամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունը. Անահիտ Ավանեսյան
Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր
«Մերցը պետք է հեռանա». Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել
Գերմանիայում անոմալ շոգի պատճառով ճանապարհները դեֆորմացվել են
Թրամփ․ Հորմուզի նեղուցում առնվազն 60 օր մաքսատուրքեր չեն լինի
Այսօր ամառային արևադարձ է․ ցերեկվա տևողությունը կլինի 15 ժամ 2 րոպե
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Հրապարակվել է 2025 թվականին Հայաստան այցելող ռուսների թիվը
Բրիտանիայի հրթիռները կարող են հասնել մինչև Մոսկվա
ԱՄՆ-ում հերթական աղմկահարույց միջադեպն է գրանցվել. վիրավորներ կան
Թուրքիան պատմական գործարք է կնքել ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ
Թել Ավիվը փոխում է իր մարտավարությունը Լիբանանում
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Ուկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար

«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի

Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»

Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»

Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»

Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»

Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»

Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց

«Հրապարակ». Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում

Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում․ «Հրապարակ»

ՊՆ-ում չեղարկել են, ՆԳՆ-ում՝ ոչ․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին

«Ժողովուրդ». ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը»

«Հրապարակ»․ Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել

«Իրավունք». «Հայաստանում այն ելակն է, ինչ արտադրվում է Ֆրանսիայում»

«Ժողովուրդ». Ընտրությունների արդյունքները դեռ չեն ամփոփվել, բայց Վարդևանյանի մանդատի հարցն արդեն քննարկվում է

«Հրապարակ»․ Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց

«Իրավունք». Նիկոլի հետընտրական տվայտանքները

«Ժողովուրդ». Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել

Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ. Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին