Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Կրկին քաոս»՝ սպառնալի՞ք, թե՞ խոստովանություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթը հետևում է ԶՊՄԿ-ի և վերջինիս գործադուլավոր աշխատակիցների հեռակա վիճաբանությանն՝ արդեն իրավական դաշտում։ Բողոքավորները, որոնք հեռացվել են աշխատանքից, որքան կարելի է հասկանալ հայցից, ընկերության աշխատանքային գործունեությունը տասը օրից ավելի խափանելու պատճառով, հիմա ուզում են ամեն կերպ վերադառնալ աշխատանքի։ Իսկ ընկերությունն իր հերթին պահանջում է փոխհատուցել այդ օրերի ընթացքում բողոքավորների գործողությունների հետևանքով իր և, կարելի է ասել, բոլորի կրած վնասը։ Հիշեցնենք, որ մենք համենայն դեպս այդ օրերին առիթ ենք ունեցել հարցականի տակ դնելու ամսական 400 500 հազարից մինչև 1 միլիոն դրամ ստացող աշխատակիցների բողոքի իրական դրդապատճառները։ Հիմա էլ, երբ դատական հայցեր են ներկայացվում ԶՊՄԿ-ի դեմ՝ պահանջելով վերականգնել այդ նույն աշխատանքին, մեր այդ օրերի կասկածներն առավել քան արդարացված են թվում։

Հիշենք՝ ինչից են այս մարդիկ հատկապես բողոքում. աշխատանքի վատ պայմաններ, վատ վարձատրություն: Հիմա փաստացի նրանք ցանկանում են վերադառնալ վատ պայմաններով ու վատ վարձատրությամբ աշխատանքի՞։ Հիշեցնենք նաև, որ այս մարդկանցից ոմանք գործադուլի օրերին հպարտանում էին, թե նոր և համարժեք աշխատանք գտնելու խնդիր չունեն, բայց հիմա, ահա, դատական քաշքշուկի մեջ են՝ հին և, փաստորեն, վատ աշխատանքը վերադարձնելու հույսով։Ինչպե՞ս կարող է լուծվել այս թնջուկը։ Իրականում սա նույնիսկ իրավական դաշտում հեշտ լուծվելիք խնդիր չի թվում։ Երկու կողմն էլ հայցեր ունեն դատարանում, և երկու դեպքում էլ վստահաբար դժվար է լինելու լուծում գտնել։ ԶՊՄԿ-ն իր 8 նախկին աշխատակիցներից պահանջում է 4 758 480 000 (չորս միլիարդ յոթ հարյուր հիսունութ միլիոն չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամի փոխհատուցում՝ պատճառված վնասի համար։

Թիվը հուշում է, որ այդ գումարը վճարելու հնարավորություն այդ մարդիկ՝ իրենց ամբողջ գույքով, ի վիճակի չեն լինելու։ Ի՞նչ են պահանջում բողոքավորները. աշխատանքի վերականգնում, որտեղից հեռացված են երկրի առաջին հարկատուի և, ընդհանրապես, այդ օրերին նաև երկրի համար քաոս ստեղծող գործողությունների հետևանքով: Նրանց՝ աշխատանքի վերադառնալը նույնպես հավանական չի թվում։Ի դեպ, աշխատանքից հեռացված մարդիկ կարող են պնդել, որ գործադուլը օրինական էր և քաոս ստեղծող չէր։

Խաղաղ պահանջներ էին, քայլերթ՝ սոցիալական բնույթի, դրսից չուղղորդված, քաղաքական դրդապատճառներ չենթադրող։ Սակայն բանն այն է, որ «քաոսը» մեր ձևակերպումը չէ, այլ հենց իրենց փաստաբանի։ Ահա մեջբերում ԶՊՄԿ աշխատանքների տասնօրյա դադարի պատճառ դարձած բողոքավորների փաստաբան Հրայր Խաչատրյանի գրառումից. «...Մեղմ ասած՝ մեծ ջանքերի արդյունքում ձեռք բերված հաշտության համաձայնությունը (խոսքը ԶՊՄԿ աշխատանքների վերականգնման մասին է) այնքան խոցելի ու փխրուն է, որ կողմերը ներկայումս էլ պետք է բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի կրկին քաոս չստեղծվի...»։Նկատենք, որ «կրկին» բառը ենթադրում է ինչ-որ եղած բանի կրկնություն, այսինքն «կրկին քաոս» կարող է ստեղծվել, եթե արդեն մեկ անգամ այն ստեղծվել է։

Այսինքն, փաստացի ասվում է, որ փետրվարին ստեղծվել էր քաոս, և եթե ԶՊՄԿ-ն իրեն «լավ չպահի», փետրվարին քաոս ստեղծածները կարող են նորից քաոս ստեղծել։ Ի դեպ, ընկերությունն իր հրապարակային հայտարարություններում ակնարկել է «քաոսի» կազմակերպիչների կողմից սաբոտաժի և ընկերության գույքի և աշխատակիցների հանդեպ ոտնձգությունների մասին։ Արդյո՞ք այդպես է, թե՞ ոչ, արդյո՞ք այս մարդիկ սադրիչներ էին և պետք է դրա համար պատասխանատվություն կրեն, թե՞ օրինական գործադուլ անողներ, պետք է որոշի դատարանը։ Իհարկե, կարող է կարծիք հնչել, որ դատարանի հանդեպ վստահություն չկա։

Բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ են այդ նույն մարդիկ դիմել դատարան՝ իրենց համար ատելի աշխատավայրում վերականգնվելու համար։ Հարցերը շատ են, ու այսքանով ԶՊՄԿ-ում փետրվարյան «քաոսի» և դրա կազմակերպիչների հետ կապված ու, որ ավելի ցավալի է, պատասխան չունեցող հարցերը չեն ավարտվում։

Լրահոս

Անոմալ շոգ եղանակի պատճառով մահերը գերազանցել են 4 հազարը
Օգոստոսը անակնկալներ է պատրաստում. այս կենդանակերպի նշանների համար ամռան ավարտը ճակատագրական կլինի
Ադրբեջանի տեղեկատվական դաշտում մշտապես առկա են ՌԴ-ի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. Զախարովա
Շիրակի պետական համալսարանի ռեկտորը Գյումրիում վրաերթի է ենթարկել հետիոտնին
39-ամյա տղամարդը տարեց կանանց պարանոցներից պոկել տարել է ոսկյա շղթաներ. նա ձերբակալվել է (տեսանյութ)
Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
Զելենսկին Ռադային է ներկայացրել պաշտպանության և արտաքին գործերի նախարարների թեկնածությունները
Շաքարավազի համաշխարհային գները հասել են 2025 թվականի մայիսից ի վեր առավելագույն մակարդակին
«Գմփոց լսվեց, մեկն ասում էր օգնեցեք-օգնեցեք». մանրամասներ Նոր Հաճնի ողբերգական դեպքից (տեսանյութ)
Կարևոր
«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
Discord հարթակը 13-ամյա աղջկա մահից հետո դադարեցրել է ուղիղ հեռարձակումները
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
«Փակեք ԱԷԿ-ը, մենք հոսանք կտանք»․ Ալիևի առաջարկի հետևում ի՞նչ է թաքնված (տեսանյութ)
Վթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներ
Ալեն Սիմոնյանը ընդդիմությանը խորհուրդ տվեց «չբզբզալ»
Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ
Կարևոր
Թալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները
Ադրբեջանը Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարել ՌԴ 3 քաղաքացիների նկատմամբ՝ «ահաբեկչության կոչերի» համար
Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել ու 2 մարդու կյանք է խլել.ՌԴ-ն սպառնացել է Ճապոնիային (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

«Փակեք ԱԷԿ-ը, մենք հոսանք կտանք»․ Ալիևի առաջարկի հետևում ի՞նչ է թաքնված (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը ընդդիմությանը խորհուրդ տվեց «չբզբզալ»

Ռուսաստանի դեսպանին հրավիրել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն

ԵԺԿ-ի բանաձևով Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է ճանաչվել. ասում էիք՝ եվրոպացիները չեն ասել. Գալստյան (տեսանյութ)

Արամ Հովհաննիսյանը ՌՈ անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն

Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա. Արամ Վարդևանյան (տեսանյութ)

«Աղազարյանն էլ խնդիր չուներ ՔՊ կազմում, հեռացվելուց հետո նրա կյանքը հանրային սեփականություն դարձավ» (տեսանյութ)

Աննա Հակոբյանի հետ կողմ եմ խնդիրները լուծել, քան առճակատման գնալ. Լիլիթ Գալստյան (տեսանյութ)

«Բոշա-փչացած» խոսույթին պետք է վերջ տրվի. Լիլիթ Մինասյան (տեսանյութ)

Հուզվում եմ. Նազելի Բաղդասարյանը լացեց ԱԺ-ում՝ գերիների մասին խոսելով (տեսանյութ)

Դատավորներ, հիշեք՝ կօգտագործեն ու կշպրտեն ձեզ․ անօրինական որոշումները տենց մի ճպցրեք․ Մանուկյան (տեսանյութ)

Երբ իշխանությունն է որոշում, ով պետք է ղեկավարի Եկեղեցին, սա արդեն շատ բանի մասին է խոսում. Գալստյան (տեսանյութ)

Ես պատրաստ եմ Բաքու գնացող խմբին միանալ․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)

Մեկ Ուսամա բեն Լադեննա ահաբեկիչ, մեկ էլ ես․ քրգործերը հերթով քանդվում են․ Լիդիա Մանթաշյան (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը հարբած տղամարդու մասին անեկդոտ հիշեց (տեսանյութ)

Արդյո՞ք Հայաստանի շահն ու հայկական շահը հոմանիշներ են․ Եղոյանը՝ Մանուկյանին (տեսանյութ)

ՈՒՂԻՂ. ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներ

Պետք չէ ընտրությունների համար մտնել ընտանիքներ. Մարտուն Գրիգորյանի ուղերձը

ՊՆ–ում պաշտոնանկությունները շարունակվում են. աշխատանքից ազատվել է բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը

ՔՊ կին պատգամավորը Էդգար Ղազարյանին սպառնում է հասցնել վերակենդանացման բաժին (տեսանյութ)