«Հրապարակ» թերթը գրում է.
«Որոշ ընդդիմադիրների նկատմամբ սկսվել են հերթական ճնշումներն ու հարկային տեռորը:
Տեղեկացանք, որ տեւական ժամանակ է՝ ստուգում են Գառնիկ Դանիելյանի` Տավուշում գործունեություն ծավալող հորեղբոր ընկերությունները, որոնց թվում նաեւ մեկ գազալցակայան կա:
Թե ինչ են ստուգել եւ ինչ խախտումներ են հայտնաբերել, որքանով են դրանք օրինական կամ սարքովի, պարզ չէ:
Միայն տեղեկացանք, որ մեծ չափի տուգանք են նշանակել Դանիելյանի հորեղբոր նկատմամբ` 150 միլիոն դրամի: