Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.Երբ տեղեկություն տարածվեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 4 լրատվամիջոցի, ու այն հրապարակվելու է երկուշաբթի, փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, առավել ևս՝ նրանց սատելիտները նույնիսկ չսպասեցին այդ հարցազրույցի հրապարակմանը: Այսինքն, առանց նույնիսկ լսելու, թե ինչ է ասվել, հարցազրույցի ընթացքում ինչ հարցեր են հնչել, ամենից կարևորը՝ ինչ պատասխաններ են տրվել, իշխանության ներկայացուցիչներն սկսեցին «արձագանքել»:

Սա արդեն դառնում է «օրինաչափություն»: Այսինքն, հենց միայն Քոչարյանի անունն ինքնին որոշակի նյարդային նոպաների պատճառ է դառնում: Մյուս կողմից՝ էլի օրինաչափություն է դառնում այն, որ բավական է երկրորդ նախագահը ասուլիս կամ հարցազրույց տա, դա մի քանի օրվա քննարկման հիմնական թեման և օրակարգն է դառնում: Ընդ որում, ոչ միայն քաղաքական դաշտում, այլև ընդհանրապես: Դրա մասին են վկայում նաև այն տվյալները, որ Ռոբերտ Քոչարյանի նախորդ ասուլիսի համախառն դիտումները՝ տարբեր կայքերում և տեսանյութային հարթակներում, ունեցել են ավելի քան 2,5 միլիոն դիտում:Ինչ վերաբերում է կոնկրետ նախօրեի հարցազրույցին, ապա սպասելի է, որ «յոթամսական» արձագանքներով ամեն ինչ չի ավարտվի, և էլի մի քանի օր կլինի «վերցվող-դրվող» հիմնական թեման: Լիուբոլ առիթ կա՝ ի դեմս հարցազրույցի:

Իսկ ի՞նչ էր ասում երկրորդ նախագահը: Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ ինչպես արտաքին-քաղաքական, այնպես էլ ներքաղաքական գրեթե բոլոր առանցքային թեմաներին:


Նախ՝ ներքաղաքականը. ընտրություններին, լինեն արտահերթ, թե հերթական, Ռոբերտ Քոչարյանն ու իր գլխավորած քաղաքական թիմը մասնակցելու են: Մասնակցելու են առանց լայն միավորման, բայց արդեն ընտրություններից հետո հնարավոր է մեկ ճակատով հանդես գալը՝ երկրի հետագա ընթացքը փաշինյանական իշխանությունից ձերբազատելու համար:


Կոռուպցիոն երևույթների հետ կապված՝ բավականին հստակ բնորոշումներ հնչեցին Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության հասցեին, կոնկրետ փաստերով: Հիմնականը. պարզ դարձավ, որ հնարավոր իշխանափոխությունից հետո հետևողականորեն ուսումնասիրվելու են Փաշինյանի իշխանության «կոռուպցիոն ռիսկերն» ու դրանց հետևանքները:


Առանցքային հարցերից մեկը հնարավոր իշխանափոխությունից հետո, անկախ այն բանից, թե ով կամ ինչ ուժ կգա իշխանության, լինելու են պետական ինստիտուտների, առաջին հերթին՝ բանակի վերականգնման ու արդիականացման խնդիրները:


Հիմնականն այստեղ այն ակնարկն է, որ ցանկացած ուժ, որը հավակնում է իշխանության, պետք է կարողանա նաև հանրությանը ընկալելի քայլեր ներկայացնել:


Արտաքին-քաղաքական հարցախմբի հետ կապված շեշտադրումները ևս միանգամայն կանխատեսելի էին. երկրի սուբյեկտայնության վերականգնում, անվտանգության աստիճանի բարձրացում, պրագմատիկ մոտեցմամբ՝ հնարավոր ու իրական դաշնակիցների հետ հարաբերությունների կարգավորում, ներկայիս «շպագատային» վիճակների բացառում:


Ինքնին հասկանալի է, որ ընթացիկ ներքաղաքական զարգացումները լիովին թևակոխել են նախա-նախընտրական միջավայր: Այդ համատեքստում, անկախ այն բանից, թե ինչ ասաց կամ ինչ դիրքորոշումներ ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանը, նա կարելի է ասել՝ հրապարակայնորեն նախանշեց որոշակի ծրագրային մոտեցումներ:


Դա հուշում է, որ մյուս քաղաքական ուժերը, գործիչները, որոնք, անկասկած, ևս իշխանության կամ իշխանափոխության հայտ են ներկայացնելու, պետք է ձգտեն ներկայանալ ոչ թե մերկ պոպուլիզմով (դրանով Նիկոլին չես հաղթի), այլ հնարավորինս պրագմատիկ մոտեցումներով:


Դա, իր հերթին, կարծում ենք՝ կնպաստի, որ հայրենի քաղաքական դաշտի ակտորները առաջնորդվեն իրատեսությամբ, ելնեն առկա իրականությունից ու հնարավորություններից, այդ թվում՝ յուրաքանչյուրն իր իրական ռեսուրսային հնարավորություններից: Մյուս կողմից՝ դա հնարավորություն կտա բոլորին՝ պատրաստ լինել ցանկացած անակնկալ զարգացման, ու իշխանություններին չի հաջողվի անակնկալի բերել ընդդիմադիր դաշտը՝ թեկուզ արտահերթ ընտրությունների միջոցով:


Հանրագումարում, կարծում ենք, «քաղաքական օրակարգի» ձևավորման ստրատեգիական նախաձեռնությունը, որ մեծամասամբ այլևս իշխանության ձեռքերում չէ, վերջնականորեն կանցնի իրապես ոչ իշխանական շրջանակներին:


Եվ սա ամենից կարևոր պահն է՝ քաղաքական առումով:

Լրահոս

ՈՒՂԻՂ․ Մկրտիչ Սրբազանի գործով դատական նիստ
ԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար Ղազարյան
ՔՊ-ական համայնքապետի սկանդալները՝ մեդալից մինչև 90 հազար դրամի վերադարձ
«Պարո՛ն Եղոյան, Մարիա Կարապետյանի կամ Ռուբեն Ռուբինյանի մոտ դասընթացներ անցե՛ք». Սաղաթելյան
Ռուսաստանի մի շարք շրջաններում գիշերը զանգվածային ԱԹՍ հարձակումներ են արձանագրվել
#ՈՒՂԻՂ․ Բողոքի ակցիա` ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների
Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի համար Ադրբեջանը գլխագին էր սահմանել.Արեգա Հովսեփյանը՝ Վահագն Ալեքսանյանին
Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը չեն ընդունել Աննա Հակոբյանի հանդիպման հրավերը
Մահվան ելքով վրաերթ Կոտայքում․ 23-ամյա վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին
Քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ. փաստաբան
Հարությունյանն արցախցի պատգամավորից պատասխան էր ակնկալում` Արցախն Ադրբեջա՞ն է, թե՞ ոչ
«Մատի և մատանու արանքը մտնել, և արտաքին քաղաքականությունը հակադրությունների վրա ձևավորել պետք չէ»
ՈՒՂԻՂ․ Արցախից տեղահանվածները վարձակալության վճարի մասնակի հատուցում կստանան. ո՞վքեր կարող են օգտվել
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներ
«Հրապարակ»․ Հանձնաժողովը սկանդալային ՔՊ-ական համայնքապետի վարքագիծն անթույլատրելի է ճանաչել
«Հրապարակ»․ ՔԿԾ պետն իր ենթականերին պարգեւատրել է
«Հրապարակ»․ Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր
«Հրապարակ»․ Քեռին մրցում է քրոջ որդու հետ
Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին». «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ակամայից Փաշինյանի ծրագիրն են ի կատար ածում

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ական համայնքապետի սկանդալները՝ մեդալից մինչև 90 հազար դրամի վերադարձ

ՈՒՂԻՂ․ Արցախից տեղահանվածները վարձակալության վճարի մասնակի հատուցում կստանան. ո՞վքեր կարող են օգտվել

«Հրապարակ»․ Հանձնաժողովը սկանդալային ՔՊ-ական համայնքապետի վարքագիծն անթույլատրելի է ճանաչել

«Հրապարակ»․ ՔԿԾ պետն իր ենթականերին պարգեւատրել է

«Հրապարակ»․ Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր

«Հրապարակ»․ Քեռին մրցում է քրոջ որդու հետ

Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին». «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ակամայից Փաշինյանի ծրագիրն են ի կատար ածում

Քրեական աշխարհն ուրախ՞ է ՔԿԾ նոր պետի նշանակմամբ. «Ժողովուրդ»

Պապիկյանը բարձրաստիճան զինվորականներին դիրքեր է ուղարկում․ (տեսանյութ)

«Հրապարակ». Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը

«Հրապարակ»․ Թաղապետն ու ստվերային թաղապետը

«Հրապարակ»․ Ծառուկյանի առյուծներին խնամողին առաջարկ է արվել

«Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է

«Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում

«Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է

Իրավապահ համակարգում նոր փոփոխություններ․ քննարկվում է նաև ՔԿԾ պետի հեռացումը․ «Ժողովուրդ»

Հովիկ Աբրահամյանի որդու գործով նոր հարցաքննություն է եղել. ում են հրավիրել. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Բարձրաստիճան զինվորականներին Պապիկյանը դիրքեր է գործուղել

ՔՊ-ին չհաջողվեց կոտրել «ուժեղներին». Որոշ արցախցիներ տխրել են Արմեն Գրիգորյանի պաշտոնաթողությունից