Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել Հայաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները: Ընդգծելով բոլոր հարևանների հետ սերտ կապերի պահպանման Իրանի քաղաքականությունը՝ Ահմադիանն ասել է, որ արտաքին ուժերը շահագրգռված չեն ողջ տարածաշրջանում հանգստությամբ։

Իրանցի պաշտոնյան ընդգծել է նաև Թեհրանի և Երևանի միջև համատեղ նախագծերի ամբողջական իրականացման անհրաժեշտությունը։

Թեմայի հետ կապված վերլուծականում «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն Արցախի հայաթափումից հետո էլ ավելի է ակտիվացրել Մեծ Թուրան ծրագիրը. «Նախկինում, երբ կար 12 հազար քկմ տարածքով Արցախի Հանրապետությունն ու Արցախի ՊԲ-ն, Ադրբեջանն ավելի զուսպ էր իր պանթուրքական ծրագրերում։

Սակայն քպականների կապիտուլյանտ քաղաքականության արդյունքում Արցախը հայաթափվեց, ու այսօր վտանգի տակ են արդեն Սյունիքի անվտանգությունն ու ՀՀ-ի գոյությունը։

Ադրբեջանի նախագահը ողջ Հայաստանն է անվանում «Արևմտյան Ադրբեջան» ու ՔՊ-ից պահանջում է Բաքվին տրամադրել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որն իրականում պանթուրքական լոգիստիկա է և քայլ դեպի Սյունիքի հայաթափում ու թրքացում»։Իրանը, սակայն, չի ցանկանում թուրք-ադրբեջանական դաշինքի և նրանց կուրատոր Արևմուտք-Իսրայել տանդեմի դիրքերի ամրապնդում Իրանի սահմանների երկայնքով, քանի որ Թուրքիան և նրա կովկասյան սատելիտ Ադրբեջանը ցանկանում են Իրանից պոկել Իրանական Ադրբեջանը՝ պանթուրքական դրոշների ներքո։

«Իրանի համար Հայաստանը Մեծ Թուրանը զսպող գործոն է եղել տասնամյակներ շարունակ, քանի դեռ 2018 թվականին Երևանում գունավոր հեղաշրջմամբ իշխանության չբերվեց հակառուսական և արևմտամետ, իսկ դե-ֆակտո թրքամետ ուժը։

Թեհրանը ցանկանում է, որ ՀՀ-ն ունենա հզոր բանակ, կայուն տնտեսություն, ամուր սահմաններ, չտրամադրի Անկարային ու Բաքվին «Զանգեզուրի միջանցքը», որը դառնալու է ՆԱՏՕ-ի ու Իսրայելի ռազմական լոգիստիկան ընդդեմ Իրանի»,-գրում են հեղինակները։

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնել են Իրանի և «այլ մասնակիցների» հետ «օկուպացիայից ազատագրված տարածքներում» համատեղ զորավարժությունների մասին։ Հանդիպմանը ներկայացվել է զեկույց զորավարժությունների նպատակների, դրանց սցենարի և անցկացման վայրի, նախապատրաստական գործընթացի, անվտանգության կանոնների, ինչպես նաև տարբեր փուլերում կատարվելիք խնդիրների մասին։

Տեղեկացվում է, որ զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 21-ը։Այս առումով «Հանրապետության հրապարակը» նշում է, որ Իրանը խորացնում է ռազմա-քաղաքական, տնտեսականէներգետիկ, տրանսպորտային կապերն ու նախագծերն Ադրբեջանի հետ՝ ցանկանալով նվազեցնել Ադրբեջանում Թուրքիայի և Իսրայելի, ինչպես նաև բրիտանական ազդեցությունը. «Իրանը չի ցանկանում, որ Ադրբեջանը վերածվի հակաիրանական պլացդարմի՝ պանթուրքական ուժերի, Իսրայելի և անգլո-սաքսոնական շահերի համար։

Իրանն իր տարածքն է առաջարկում Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապի համար, դրանով ցանկանում է պահպանել իր ազդեցության լծակները թե՛ Բաքվի, թե՛ Նախիջևանի վրա, ինչպես նաև ադրբեջանական նոր հարձակումից փրկել Սյունիքը։ Բացի այդ, Ադրբեջանն ու Իրանը կյանքի են կոչում ՌԴ-Ադրբեջան-Իրան երկաթգիծը։ Այսպիսով, Թեհրանը ցանկանում է ունենալ իր ազդեցության լծակներն Ադրբեջանի վրա՝ դրանով փորձելով խաթարել թուրք-ադրբեջանական տանդեմը»։

Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանն, ըստ հեղինակների: «Իրանն ու ԵԱՏՄ խորացնում են կապերը տնտեսական ոլորտում, և Հայաստանը կարող է դառնալ ռուսական և վրացական ապրանքների համար միջանցք դեպի Իրան ու Պարսից ծոց։ Իրանը ցանկանում է ՀՀ-ով ունենալ անխափան լոգիստիկա դեպի Սև ծով և ռուսական շուկա։

Հայաստանը պետք է ավելի օպերատիվ կերպով կյանքի կոչի Հյուսիս-Հարավ նախագիծը, որի շուրջ պետք է ստեղծվեն նոր աշխատատեղեր, տուրիստական և այլ լոգիստիկաներ. Հյուսիս-Հարավը պետք է դառնա Հայաստանի կյանքի ճանապարհը դեպի Իրան, ևս մեկ գործոն, որը կամրապնդի Սյունիքի անվտանգությունն ու կկանխի արտագաղթն այդ կարևոր մարզից։

Այսպիսով, ՀայաստանԻրան կապերը պետք է բարձրացնել որակապես նոր մակարդակ՝ դրանք հարստացնելով իրանական ներդրումներով, համատեղ ձեռնարկություններով՝ օգտագործելով նաև Իրանի հայ համայնքի գործոնը, որպես միավորող հնարավորություն։ Իրան-Հայաստան կապերի ամրապնդումը կբարձրացնի ՀՀ աշխարհաքաղաքական դերն ու կզսպի թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայ նպատակներն ու ծրագրերը»։

Լրահոս

Թրամփը Սեուլին քաշում է Իրանի պատերազմի մեջ. Նստած ենք, բայց ծնկաչոք չենք․ Դավիթ Բաբայան
«Նոա»-ի մեծ հաշվարկը կարող է ձախողվել․ ով է լինելու ՀՖՖ նոր նախագահը
Պարոն Կարապետյան, ո՞նց եք. տպավորություն է՝ Լորդերի պալատից եք եկել, օսլայած օձիքով
Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկները սկսում են ելույթները Եվրոպայի առաջնությունում
ՈՒՂԻՂ․ Մկրտիչ Սրբազանի գործով դատական նիստ
ԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար Ղազարյան
ՔՊ-ական համայնքապետի սկանդալները՝ մեդալից մինչև 90 հազար դրամի վերադարձ
«Պարո՛ն Եղոյան, Մարիա Կարապետյանի կամ Ռուբեն Ռուբինյանի մոտ դասընթացներ անցե՛ք». Սաղաթելյան
Ռուսաստանի մի շարք շրջաններում գիշերը զանգվածային ԱԹՍ հարձակումներ են արձանագրվել
#ՈՒՂԻՂ․ Բողոքի ակցիա` ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների
Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի համար Ադրբեջանը գլխագին էր սահմանել.Արեգա Հովսեփյանը՝ Վահագն Ալեքսանյանին
Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը չեն ընդունել Աննա Հակոբյանի հանդիպման հրավերը
Մահվան ելքով վրաերթ Կոտայքում․ 23-ամյա վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին
Քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ. փաստաբան
Հարությունյանն արցախցի պատգամավորից պատասխան էր ակնկալում` Արցախն Ադրբեջա՞ն է, թե՞ ոչ
«Մատի և մատանու արանքը մտնել, և արտաքին քաղաքականությունը հակադրությունների վրա ձևավորել պետք չէ»
ՈՒՂԻՂ․ Արցախից տեղահանվածները վարձակալության վճարի մասնակի հատուցում կստանան. ո՞վքեր կարող են օգտվել
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներ
«Հրապարակ»․ Հանձնաժողովը սկանդալային ՔՊ-ական համայնքապետի վարքագիծն անթույլատրելի է ճանաչել
«Հրապարակ»․ ՔԿԾ պետն իր ենթականերին պարգեւատրել է

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ական համայնքապետի սկանդալները՝ մեդալից մինչև 90 հազար դրամի վերադարձ

ՈՒՂԻՂ․ Արցախից տեղահանվածները վարձակալության վճարի մասնակի հատուցում կստանան. ո՞վքեր կարող են օգտվել

«Հրապարակ»․ Հանձնաժողովը սկանդալային ՔՊ-ական համայնքապետի վարքագիծն անթույլատրելի է ճանաչել

«Հրապարակ»․ ՔԿԾ պետն իր ենթականերին պարգեւատրել է

«Հրապարակ»․ Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր

«Հրապարակ»․ Քեռին մրցում է քրոջ որդու հետ

Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին». «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ակամայից Փաշինյանի ծրագիրն են ի կատար ածում

Քրեական աշխարհն ուրախ՞ է ՔԿԾ նոր պետի նշանակմամբ. «Ժողովուրդ»

Պապիկյանը բարձրաստիճան զինվորականներին դիրքեր է ուղարկում․ (տեսանյութ)

«Հրապարակ». Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը

«Հրապարակ»․ Թաղապետն ու ստվերային թաղապետը

«Հրապարակ»․ Ծառուկյանի առյուծներին խնամողին առաջարկ է արվել

«Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է

«Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում

«Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է

Իրավապահ համակարգում նոր փոփոխություններ․ քննարկվում է նաև ՔԿԾ պետի հեռացումը․ «Ժողովուրդ»

Հովիկ Աբրահամյանի որդու գործով նոր հարցաքննություն է եղել. ում են հրավիրել. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Բարձրաստիճան զինվորականներին Պապիկյանը դիրքեր է գործուղել

ՔՊ-ին չհաջողվեց կոտրել «ուժեղներին». Որոշ արցախցիներ տխրել են Արմեն Գրիգորյանի պաշտոնաթողությունից