Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը և MONUMENT WATCH ակադեմիական հարթակը միավորում են ջանքերը Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար

ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպությունը համագործակցության համաձայնագիր է ստորագրել MONUMENT WATCH ակադեմիական անկախ հարթակի հետ, որը զբաղվում է Արցախի մշակութային ժառանգության իրավիճակի մշտադիտարկմամբ և գիտական նկարագրությամբ։

 Փաստաթուղթը ստորագրել են ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը և MONUMENT WATCH հարթակի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։ MONUMENT WATCH-ը անկախ գիտական նախաձեռնություն է, որը համախմբում է տարբեր ոլորտների մասնագետների․ հնագետների, ճարտարապետների, մշակութաբանների, պատմաբանների, մեդիամասնագետների և թարգմանիչների։  Հարթակի նպատակն է մասնագիտորեն արձանագրել, փաստաթղթավորել և մեկնաբանել Արցախի մշակութային ժառանգության իրավիճակը և փոփոխությունները, հատկապես այն տարածքներում, որոնք  2020 թ․ 44-օրյա պատերազմի և 2023 թ․ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։  

«Այսօր, երբ Արցախի բնակչությունը ստիպված լքել է հայրենի հողը, հույժ կարևոր է, որ թողած ժառանգության հարցերով ակադեմիական, օբյեկտիվ դիտորդական առաքելություն զբաղվի։ Մենք ականատեսն ենք հայկական հուշարձանների կեղծարարության փորձերի և ոչնչացման, մեր պատասխանը դրան պետք է կրի համակարգային բնույթ՝ հիմնված գիտականորեն ապացուցված մոտեցման վրա», - նշել է Յուրի Նավոյանը։    MONUMENT WATCH-ի հետ համագործակցությունը մաս է կազմում ԴԻԱԼՈԳ կազմակերպության՝ Արցախի պատմա-մշակութային ժառանգության պահպանման և ներկայացման հետևողական ռազմավարությանը։ Ի տարբերություն շատ նախաձեռնությունների, այդ աշխատանքը կառուցվում է ոչ միայն հումանիտար և մշակութային, այլ նաև խստիվ ակադեմիական, գիտականորեն ապացուցված հենքի վրա։

 Մասնավորաբար, ԴԻԱԼՈԳԻ թիմը և բարեկամները նպաստում են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի գործունեությանը։ Առաջիկա օրերին ընթերցող լայն շրջանակների ուղադրությանը կներկայացվի «Արցախ․ վտանգված ժառանգություն» պատկերագիրքը հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Այն պատրաստվել է համանուն ցուցահանդեսի համար, որը ԴԻԱԼՈԳԻ աջակցությամբ կանցկացնի Արցախի թեմը։ Ցուցահանդեսի համար պատրաստվել է նաև վավերագրական ֆիլմ։ Կազմակերպության աջակցությամբ գիտնականների մի խումբ ստեղծել է «Աղվանից Կաթողիկոսության նստավայրերը» պատկերագիրքը, որը շուտով լույս կտեսնի հայերեն և ռուսերեն լեզուներով։

Կազմակերպության ջանքերով Մոսկվայում լույս են տեսել արցախյան գրողների ստեղծագործությունները, կատարվել են ռուսաստանյան գիտնականների հետազոտություններ Արցախի պատմա-մշակութային ժառանգության վերաբերյալ։ Կազմակերպության գործունեության շնորհիվ Երևանում վերածնվել և գործում է Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը, որը մինչև այս տարվա մարտ ամիսը ԴԻԱԼՈԳԻ թիմի և բարեկամների կողմից համակարգված աջակցություն է ստացել։ Կազմակերպության ջանքերով վերականգնվել և հաջողությամբ գործում է «Արցախ» ջազ-համույթը։ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակից հինգ երիտասարդ տաղանդավոր երաժիշտներ հանդիսանում են ԴԻԱԼՈԳ կազմակերպության կրթաթոշակառուներ։ Կազմակերպությունը աջակցում է ԴԻԱԶԱԿ ԱՐՏ կենտրոնի գործունեությանը և այլն։ԴԻԱԼՈԳ կազմակերպության և MONUMENT WATCH ակադեմիական հարթակի միջև համագործակցություն համաձայնագրի ստորագրումը ևս մեկ քայլ է հանդիսանում պատմական ճշմարտության պահպանմանն ուղղված աշխատանքներում։

Մշակույթը ոչ միայն արվեստի, այլ նաև փաստերի, վավերագրության և օբյեկտիվ գիտելիքների լեզու է։ Այս ենթատեքստում և հայկական մշակույթի նմուշների կորստի ժամանակակից վտանգների պայմաններում երկու կազմակերպությունների համագործակցությունը հատուկ նշանակություն է ստանում։

Ելենա Շուվաևա

Լրահոս

Պուտինը հույս ունի, որ հատուկ ռազմական գործողությունն արագ կավարտվի
Կենդանակերպի այս նշանները կթողնեն իրենց դժվարությունները. ու՞մ են սպասվում նոր հնարավորություններ
2020 թվականից ի վեր, զոհերի թվով 10 ամենամեծ հրդեհների ժամանակագրությունը․ ՏԱՍՍ
Նոյեմբերի 30-ին ադամանդների հաղթանակ. Շուտով 4 նշանների համար հատուկ հաջողության շարք է սպասվում
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
Հայ կարատեիստներն Ասիայի առաջնությունում մեդալներ են նվաճել
Կցրտի՞․ Ի՞նչ եղանակ սպասել ձմռան առաջին օրը
Փաշինյանը գտավ իր նմաններին. կգա քարերը հավաքելու ժամանակը (տեսանյութ)
Ռյուտեն չի կարողացել ճիշտ նշել ՆԱՏՕ-ն հիմնադրած երկրների թիվը
Պուտինը ցավակցել է Սի Ցզինպինին
Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի հարձակումը հակասահմանադրական է․ Անդրանիկ Թևանյան
Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ Ռուսաստանից․ Պուտին
ՀԱՊԿ-ից դուրս գալը՝ արկածախնդրություն, թե՞ արևմտյան ճնշման արդյունք. այլընտրանք չկա (տեսանյութ)
ԵՄ-ն այլևս չի ցանկանում հոգալ Ուկրաինայի ռազմական ծախսերը․ Ֆիցո
Ինչու Զելենսկին չի ցանկանում հանձնել Դոնբասը. Լիդյա Մանթաշյանն ազատ արձակվեց (տեսանյութ)
Անփութությո՞ւն, թե՞ դիվերսիա. Ինգա Զարաֆյանը՝ հրդեհների մասին (տեսանյութ)
Կխթանվի գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջությունը Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում
Կենդանակերպի այս նշանները կլինեն հաջողակ ընկերության մեջ
Ինչու է ԱՄՆ-ն Եվրամիությանը հեռացրել Ուկրաինայի գործընթացից (տեսանյութ)
Ջավոխիր Սինդարովը նվաճել է ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթը` գերազանցելով Արոնյանի ռեկորդը

Լրացուցիչ նորություններ

...

Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու

Ինչու Զելենսկին չի ցանկանում հանձնել Դոնբասը. Լիդյա Մանթաշյանն ազատ արձակվեց (տեսանյութ)

Անփութությո՞ւն, թե՞ դիվերսիա. Ինգա Զարաֆյանը՝ հրդեհների մասին (տեսանյութ)

Կխթանվի գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջությունը Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում

Լիդյա Մանթաշյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից

Լիդյայի կալանքից ազատվելը հանրային ճնշման հաղթանակն է. Պաշտպան

11-ամյա երեխա է մահացել, Կամո Ցուցուլյանի որդին ինքնասպանության փորձ է արել․ քրեական նորություններ

Անունները կան, ստորագրությունները՝ ոչ. միանո՞ւմ են Սրբազանները հայտարարության տեքստին. մեկնաբանություններ

Ուղիղ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը շարունակվում է

Անփույթ վերահսկում, ոչնչացված անտառներ․ ինչո՞ւ հրդեհը դուրս եկավ վերահսկողություն

Անփույթ վերահսկում, ոչնչացված անտառներ․ ինչո՞ւ հրդեհը դուրս եկավ վերահսկողությունից

Որքա՞ն է կազմում Դիլիջանի և հարակից անտառների հրդեհների պատճառած վնասը

Կյանքից հեռացել է Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Հակոբյանը

Կազաչի հատվածում բռնկված հրդեհը մարվել է, նոր օջախներ չկան (տեսանյութ)

ֆուտբոլային լեգենդ Նիկիտա Սիմոնյանը՝ հայ–ռուսական սպորտային հարաբերությունների զարգացման առաջնորդ (տեսանյութ)

Փաստաբան Արմինե Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխվել է

Ամեն ինչ լսողության մասին` աուդիոլոգ Գայանե Սարգսյան

Տավուշում վթարի ենթարկված հրշեջ-փրկարարներից չորսը հոսպիտալացվել է

Քննարկվել և դրական եզրակացություն է ստացել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը

Հրդեհները տարբեր մարզերում աննախադեպ են, ոչ կապակցված, սա մտորումների պատճառ է. Ադամյան